00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես ներել եմ բժշկին, որն ինձ հետ այսպես վարվեց»․ դերասանուհի Լուսինեի կյանքն ու կռիվը

© Sputnik / Aram NersesyanԼուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից մեկը
Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2023
Բաժանորդագրվել
Շատերին նա հայտնի դարձավ հեռուստասերիալներում իր մարմնավորած կերպարներով։ Հետո անսպասելի անհետացավ էկրաններից։ Sputnik Արմենիան զրուցել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանի հետ, որն այսօր քաղցր արձանիկների հայտնի վարպետ է դարձել և պայքարում է դարի հիվանդության դեմ։
«Ինչ էլ լինի՝ պայքարելու եմ. հանձնվող չեմ, պարտվող չեմ, կյանքից էլ մի գրամ անգամ նեղացած չեմ»,–ժպիտը դեմքին հայտարարում է 43-ամյա Լուսինե Ղարիբյանը, որին բազմաթիվ փորձություններ են բաժին հասել կյանքում, իսկ վերջին տարիներին նաև քաղցկեղի դեմ է պայքարում։
© Sputnik / Aram NersesyanԼուսինե Ղարիբյան
Лусине Гарибян беседует с корреспондентом Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Լուսինե Ղարիբյան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո Լուսինեն ընկերների հետ մեկնեց Արցախ՝ տեղի թատրոնում աշխատելու։ 2 տարի անց վերադարձան Երևան։ Թեպետ դեռ ուսանողական տարիներին էր Սունդուկյանի բեմում խաղում, բայց Արցախից վերադառնալուց հետո թատրոնում իր տեղը գտնել չստացվեց։ Սկսեց որպես հանդիսավար աշխատել սրճարաններում։ Տարիներ անց, երբ սկսեցին մեծ թափով նկարահանել հայկական սերիալներ, Լուսինեն իր սիրելի մասնագիտությանը վերադարձավ՝ սկսեց նկարահանվել սկզբում էպիզոդիկ, ապա նաև հիմնական դերերում։
© Sputnik / Aram NersesyanԼուսինե Ղարիբյան
Лусине Гарибян лепит очередную фигурку - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Լուսինե Ղարիբյան
Հրավերներ էր ստանում նաև հայտնի հեռուստանախագծերում նկարահանվելու։
Բայց մի օր ամեն ինչ կրկին գլխիվայր շրջվեց. երկրորդ որդուն լույս աշխարհ բերելուց օրեր անց ամուսինը լքեց ընտանիքը։ Լուսինեն միայնակ մնաց 3-ամյա և նորածին որդիների հետ։
«Սերիալներում նկարահանումները մեկ կան, մեկ չկան, նույնը նաև հանդիսավարի գործն է, իսկ ինձ պետք էր կայուն եկամուտ ունենալ, որովհետև ընտանիքի ամբողջ հոգսն ինձ վրա էր։ Բացի այդ, մի պահ եկավ իմ կյանքում, երբ այն ամենը, ինչ անում էի, սկսեց ինձ չբավարարել, չուրախացնել։ Նոր բան էի ուզում»,- պատմում է Լուսինեն։
Այդ ժամանակ հիշեց, թե դեռ փոքրուց ինչպիսի մեծ հետաքրքրություն ուներ խմորեղենի նկատմամբ, ինչպիսի կլանվածությամբ էր նայում խանութի ցուցափեղկի գեղեցիկ տորթերին, մտածում այն «հրաշագործի մասին», որը զարդարում է թխվածքը վարդերով ու տարբեր արձանիկներով։ Այդպես ծնվեց ցանկությունը՝ տորթեր պատրաստել։ Բայց անգամ հարիչ ու նորմալ ջեռոց չուներ։ Ասում են՝ դու ցանկանում ես, տիեզերքն իրականացնում է։ Հենց այդ ժամանակ պատահաբար ծանոթացավ Հայաստանում օտարերկրյա դիվանագետներից մեկի կնոջ հետ։
© Sputnik / Aram NersesyanԼուսինե Ղարիբյան
Лусине Гарибян - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Լուսինե Ղարիբյան
«Իրենց ծննդյան արարողությունն էի անցկացնում։ Այդ կինը մոտեցավ, ասաց` վա՜յ, ես շատ եմ սիրում ֆիլմի Ձեր կերպարը․․․ Զարմացա, որ օտարերկրացի կինը գիտի ինձ։ Պարզվեց, որ հայերեն սովորելու և նաև հայկական նիստուկացին ծանոթանալու համար իրենք հայկական սերիալներ են դիտում»։
Այսպես օտարերկյա դիվանագետի կինն ու Լուսինեն ընկերացան․․․ Պարզվեց՝ կինը վարպետորեն կարողանում է խմորեղեն պատրաստել, իսկ երբ իմացավ, որ Լուսինեն ուզում է տորթեր թխել սովորել, հրավիրեց իրենց տուն մեկօրյա վարպետության դասի։
«Մի քանի օր անցավ, այդ կինը զանգահարեց ինձ։ Ասաց՝ իրենց մոտ ինչ-որ տոն է, որին ընդունված է մեկի համար բարի գործ կատարել, հետո այդ մարդն էլ մեկ ուրիշի համար պետք է բարի գործ անի, մի խոսքով՝ բարի գործերի շղթա է ստացվում։ Միասին գնացինք խանութ, ինձ համար գնեց հարիչ, տորթի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր պարագաներն ու գործիքները։ Առաջին տորթը թխեցի, նկարը տեղադրեցի իմ էջում ու գրեցի. «Ну как?»»։
«Ну как» հարցի պատասխանը մեկը մյուսին հաջորդող պատվերները դարձան։
«Այս ամենն ինձ համար հրաշքի պես մի բան էր թվում»,- ժպտում է։
Օրերից մի օր էլ արձանիկով տորթ պատվիրեցին, ու այդ պատվերը Լուսինեի կյանքը փոխեց ևս մեկ անգամ։ Հիմա արդեն Լուսինեն հայտնի է իր քաղցր արձանիկներով, որոնք նրա եկամտի հիմնական աղբյուրն են դարձել։ Պատրաստում է տարբեր կերպարային տիկնիկ-արձանիկներ, որոնց տեսնելիս դժվար է հավատալ, որ շաքարի, ժելատինի խառնուրդից են։
© Photo : provided by Lusine Gharibyan

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից - Sputnik Արմենիա
1/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

© Photo : provided by Lusine Gharibyan

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից - Sputnik Արմենիա
2/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

© Photo : provided by Lusine Gharibyan

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից - Sputnik Արմենիա
3/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

© Photo : provided by Lusine Gharibyan

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից - Sputnik Արմենիա
4/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

© Photo : provided by Lusine Gharibyan

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից - Sputnik Արմենիա
5/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

© Photo : provided by Lusine Gharibyan

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից - Sputnik Արմենիա
6/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

© Photo : provided by Lusine Gharibyan

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից - Sputnik Արմենիա
7/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

1/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

2/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

3/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

4/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

5/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

6/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

7/7

Լուսինեի պատրաստած քաղցր արձանիկներից

Նաև այս աշխատանքն օգնեց հաղթահարել դեպրեսիան, երբ 2016 թվականին Լուսինեի մոտ քաղցկեղ ախտորոշվեց։ Ասում է՝ հիվանդությունն ամենավաղ փուլում էր հայտնաբերվել, սակայն վիրահատական սխալ միջամտության պատճառով (կտրվածք անել չէր կարելի, ճառագայթում էր պետք) քաղցկեղը զարգացավ։ Արդեն քիմիաթերապիայի մի քանի կուրս է անցել։ Դեղորայքի ներարկման պրոցեդուրան այնքան ցավոտ է, որ միայն անեսթեզիայի միջոցով է արվում։
«Մամաս լալիս էր, ասում էի՝ դժվար է, բայց ես չեմ լալիս». 11–ամյա Արմանը հաղթեց քաղցկեղին
«Անցյալ տարի 6 նարկոզ եմ տարել, այս տարի` արդեն մեկը։ Քիմիաթերապիայից հետո քաղցկեղը նահանջում է, կրկնվում 6-7 ամիս հետո․․․ Ես կարող եմ ավելի մեծամասշտաբ գործեր անել, բայց ֆիզիկապես դժվար է, ծանրաբեռնվածությունը շատ մեծ է»։
© Sputnik / Aram Nersesyan

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստում

Լուսինեն  քաղցր արձանիկ է պատրաստում - Sputnik Արմենիա
1/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստում

© Sputnik / Aram Nersesyan

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

Լուսինեն  քաղցր արձանիկ է պատրաստու - Sputnik Արմենիա
2/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

© Sputnik / Aram Nersesyan

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

Լուսինեն  քաղցր արձանիկ է պատրաստու - Sputnik Արմենիա
3/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

© Sputnik / Aram Nersesyan

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

Լուսինեն  քաղցր արձանիկ է պատրաստու - Sputnik Արմենիա
4/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

© Sputnik / Aram Nersesyan

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

Լուսինեն  քաղցր արձանիկ է պատրաստու - Sputnik Արմենիա
5/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

© Sputnik / Aram Nersesyan

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

Լուսինեն  քաղցր արձանիկ է պատրաստու - Sputnik Արմենիա
6/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

1/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստում

2/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

3/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

4/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

5/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

6/6

Լուսինեն քաղցր արձանիկ է պատրաստու

Թեպետ Լուսինեն ստիպված է մշտապես ցավազրկողներ ընդունել ու ֆիզիկապես շատ թույլ է, բայց չի դադարում աշխատել, վարպետության դասեր տալ, նաև կրթվել ու զարգանալ։ Ինչպես ինքն է ասում՝ «քիմիաների միջակայքերում» հասցրել է նաև AGBU-ի բիզնես դասընթացներին մասնակցել։
© Sputnik / Aram NersesyanԼուսինե Ղարիբյան
Лусине Гарибян лепит очередную фигурку - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Լուսինե Ղարիբյան
«Երբեմն լինում են հիասթափության պահեր, ասում եմ՝ ինչո՞ւ ես, հետո հիշում եմ Ֆրիդա Կալոյին` ինչքան ցավերի միջով էր անցնում։ Չեմ ասում, թե ինձ իր հետ եմ համեմատում, բայց ինքն էլ արժանի չէր այդ ամենին։ Ես ընդունել եմ այն ամենը, ինչ եղել է ինձ հետ, անգամ ներել եմ այն բժշկին, որի սխալի պատճառով ես անցնում եմ այս ամենի միջով։ Անգամ երբ հատակը լվանում եմ, մի քիչ դժվար է ինձ համար, ես էլի շնորհակալություն եմ հայտնում, որ կարողանում եմ դա անել»։
© Sputnik / Aram NersesyanԼուսինե Ղարիբյան
Лусине Гарибян с очередной фигуркой - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2023
Լուսինե Ղարիբյան
Լուսինեն հավատում է՝ շուտով այնպիսի դեղորայք կգտնվի, որ իրեն կօգնի վերջնականապես հաղթել հիվանդությանը, ապրել երկար ու երջանիկ` իր հրաշք որդիների կողքին։
Հիվանդության լուրը հենց ես հայտնեցի սիրուն մամայիս․ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ
Լրահոս
0