https://arm.sputniknews.ru/20250208/hhum-amenataratsvatsy-fishingn-e-qkn-hushum-e-inchpes-chdarnal-kiberhancagvortsutjan-zvoh-85527810.html
ՀՀ–ում ամենատարածվածը ֆիշինգն է. ՔԿ–ն հուշում է` ինչպես չդառնալ կիբեռհանցագործության զոհ
ՀՀ–ում ամենատարածվածը ֆիշինգն է. ՔԿ–ն հուշում է` ինչպես չդառնալ կիբեռհանցագործության զոհ
Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարի կիբեռհանցագործությունների թիվ 2023 թվականի համեմատ աճել է առնվազն 50 տոկոսով։ 08.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-08T15:03+0400
2025-02-08T15:03+0400
2025-02-08T15:03+0400
կիբեռհանցագործություն
խարդախություն
հհ քննչական կոմիտե
բանկային գաղտնիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37503830_0:170:3037:1878_1920x0_80_0_0_7d3aeeb2c1029c7aee7df41d5dd8dc74.jpg.webp
Հայաստանում արձանագրված կիբեռհանցագործությունների թվերը 2024 թվականին 2023-ի համեմատ աճել են առնվազն 50 տոկոսով, դրանց 90 տոկոսը բաժին է հասնում ֆինանսական կիբեռհանցագործություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (ՔԿ ՀԿԳՔԳՎ) կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը։Նշենք, որ ՀՀ ոստիկանության տվյալներով էլ Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ Եթե 4-5 տարի առաջ նման հանցագործությունների զոհ էր դառնում տարեկան 300 մարդ, ապա 2022-2023 թվականներին տուժածների թիվն անցել է 1100-ը։Վիճակագրությունը մտահոգիչ է«2019-2023 թթ. վիճակագրական տվյալներով արձանագրված կիբեռհանցագործությունների թիվը տարեցտարի ու կտրուկ աճում է։ Այսինքն` 2019–ին ՔԿ–ում մոտ 100 դեպք էր արձանագրվել, իսկ 2023 թվականին արձանագրված դեպքերի թիվը հասել է 1000–ի` աճել է մոտ 10 անգամով։ Նախորդ տարի այդ թվերն աճել են առնվազն 50 տոկսով, ու դրանց գերակշիռ մասը բաժին է ընկնում կեղծ ներդրումներին»,– նշեց Ադիլխանյանը։Նա ընդգծեց, որ իրականում վիճակագրական թվերը չեն արտացոլում իրավապահների կատարած աշխատանքը. պատճառը կիբեռհանցագործությունների չափազանց բարձր լատենտայնությունն է։ Միջազգային փորձագետների գնահատմամբ, տարեկան մոտ 100 000 կիբեռհանցագործություն կարող է կատարվել։Լատենտայնությունը կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ անձը չի կարողանում մուտք գործել սոցցանցերի իր օգտահաշիվ, մտածում է, թե տեխնիկական խնդիր է, մեկ այլ դեպքում կարծում է, թե բացահայտումները քիչ են, դիմելու դեպքում էլ անիմաստ ժամանակի կորուստ է լինելու։ Մյուս պատճառն էլ ռեպուտացիոն ռիսկերն են, օրինակ հանցագործներն ապօրինի հասանելիություն են ստացել որևէ բանկի հաճախորդների տվյալներին, ու կառույցը գերադասում է ինքը խնդիրը լուծել, բայց իրավապահներին չդիմել։ Դեպքեր են լինում նաև, որ չեն դիմում, քանի որ հնարավոր է քննության ընթացքում իրենց համար ոչ ցանկալի տվյալներ բացահայտվեն։2023 թվականի համեմատ 2024 թվականի արդյունքներով գրանցվել է հանցագործությունների բացահայտման կրկնակի աճ։ 2025 թվականին էլ, ներկա պահին ունեցած տվյալներով, շուրջ 300 քաղաքացու գործողության քրեաիրավական գնահատական կտրվի։Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերին ԱԺ–ն քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարեց, համաձայն որի սահմանվել են կիբեռհանցագործությունների տեսակները։ Առաջին խումբը ֆինանսական կիբեռհանցագործություններն են, երկրորդը` համակարգչային անվտանգության դեմ ուղղված դեպքերն են` կիբեռհարձակումները, երրորդը` մանկական պոռնոգրաֆիայի պատրաստելն ու պահելն է, ինչպես նաև ռասիզմ և քսենոֆոբիա տարածելը։Բանկային տվյալները չի կարելի այլ անձանց տրամադրելՄասնագետը վստահեցնում է` համացանցում անհնար է մեծ փողեր աշխատել կարճ ժամանակում, մասնավորապես ոչինչ չանելով` ստանալ գերշահույթ։ Այն բոլոր կայքերը և մարդիկ, որոնք նման բան են առաջարկում, ամենայն հավանականությամբ խարդախներ են։Ֆինանսական կիբեռհանցագործությունները կազմում են արձանագրված դեպքերի շուրջ 90 տոկոսը, դրանցից ամենատարածվածը ֆիշինգային հարձակումներն են (քարտային, բանկային տվյալներին հասանելիություն ստանալը)։ Կիբեռհարձակումների դեպքում անձինք տիրանում են պետական կամ այլ կառույցների, անհատների անձնական տվյալներին։«Ֆիշինգային հարձակումների զոհ Հայաստանում դարձել են հիմնականում List.am կայքում վաճառքի կամ վարձակալության հայտարարություններ տեղադրած անձինք։ Արհեստական բանականության միջոցով հանցագործները տեղեկանում են դրանց մասին, ապա whatsapp-ով նամակ գրում «զոհին», գնի շուրջ պայմանավորվում, նշում, թե ՀՀ–ում չեն կամ հեռավոր մարզում են ու «առաքման» համար ուղարկված ֆիշինգային հղման միջոցով տիրանում են վաճառողների բանկային տվյալներին և հափշտակում գումարները։ Այդ մասով 1000–ից ավելի տուժած քաղաքացի ունենք»,– նշեց ՔԿ պաշտոնյան։ Խոստանում են նոր ավտոմեքենաներ. ՀՀ–ում կրկին ակտիվացել են կիբեռհանցագործներըԱյժմ ՀՀ–ում նմանատիպ հանցագործությունների թվերը փոքր–ինչ նվազել են, սակայն հանցագործները «տեղում չեն նստել» ու այլ հնարք են մտածել։ Այժմ միայն բանկային քարտի դիմերեսի թվերն իմանալով էլ են հանցագործները կարողանում հասանելիություն ստանալ mobile banking-ին։ Սա էլ է արվում ֆիշինգային հղման միջոցով, երբ քաղաքացին հավաքում է իր մուտքանունն ու գաղտնաբառը և մուտք է գործում հավելված։ Մինչև քաղաքացիները հասկանում են, որ սխալ քայլեր են արել` իրենց անուններով արդեն առցանց ակնթարթային վարկեր են ձևակերպվում։Ադիլխանյանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին երբեք այլ անձանց չտրամադրել անձնական բանկային տվյալները, քարտի հետնամասում գրված եռանիշ թիվը (CVV), որպեսզի գումար չելքագրվի հաշվից։Ֆինանսական կիբեռհանցագործություններից են նաև կեղծ ներդրումային խարդախությունները, որոնք իրականացվում են, այսպես կոչված, զանգերի կենտրոնների միջոցով։ Քաղաքացիներին առաջարկում են ներդրումներ կատարել մեծ տոկոսներով՝ խոստանալով կարճ ժամկետում հսկայական շահույթ, ինչը սկզբնական փուլում իրապես ապահովվում է։ Ընդ որում՝ խոսքը նաև կրիպտոարժույթների վաճառքի մասին է։ Այդ «զանգերի կենտրոններից» կամաց–կամաց սկսում են ավելի շատ զանգել ու դրդել ավելի ու ավելի մեծ ներդրումներ անել։ Հետագայում, երբ արդեն սկսում են գումարներ հափշտակվել, այս անգամ էլ նրանց զանգում են կեղծ իրավաբաններ ու օգնություն առաջարկում, բայց իրենք էլ են գումար հափշտակում։«Զանգերի կենտրոնների» օպերատորներին աշխատանքի են ընդունում միայն անգլերենի գերազանց իմացության դեպքում, նրանց նաև ստի դետեկտորներով են անցկացնում` հասկանալու, արդյոք այս կամ այն ձևով իրավապահ համակարգի հետ որևէ կապ ունեն թե ոչ։ Կեղծ ներդրումային կենտրոնների սեփականատերերն էլ հիմնականում լինում են արտասահմանում, որտեղ մեծ կապեր են ունենում։Նմանատիպ գործերով առավելագույն վնասի չափը մեկ քաղաքացուց մոտ 300 000 ԱՄՆ դոլար է, իսկ միջինում՝ մոտ 2-3 մլն դրամի չափով։ Արդեն դատարան ուղարկված շուրջ 40 անձի նկատմամբ քրեական վարույթ կա։Ինչ պատիժ է սահմանված հանցագործների համարՆերդրումային խարդախությունների դեպքում հիմնականում մեղադրանք է ներկայացվում «Համակարգչային հափշտակությունը», «Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը», «Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը» հոդվածներով, ինչպես նաև «Փողերի լվացման» հանցակազմով։Հանցավոր կազմակերպության մասնակցելը նախատեսում է պատիժ` ազատազրկում 6-12 տարի ժամկետով, իսկ դրանք ստեղծելու և ղեկավարելու դեպքում պատիժը նախատեսվում է 10-15 տարի։ Համակարգչային հափշտակության հոդվածով մեղադրանք առաջադրելու պարագայում, եթե հանցանքը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, ապա պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով։Հիշեցնենք` 2024 թվականի սկզբի տվյալներով՝ Համաշխարհային կիբեռանվտանգության ինդեքսի (GCI) համաձայն, Հայաստանը կիբեռանվտանգության մակարդակով զբաղեցնում է 90-րդ տեղն աշխարհի 193 երկրի շարքում։ Այդ պահի դրությամբ տարածաշրջանի երկրներից Թուրքիան 11-րդն է, Ադրբեջանը` 40-րդը, Իրանը` 54-րդը, իսկ Վրաստանը` 55-րդը։
https://arm.sputniknews.ru/20241101/khardakhutjan-nvor-mekhanizm-hhum-arajarkum-en-bardzr-pvokharzheq-ev-gumari-het-anhetanum-82579712.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_793424cf5b161151ecb84498edc271fa.jpg.webp
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_793424cf5b161151ecb84498edc271fa.jpg.webp
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0d/37503830_153:0:2884:2048_1920x0_80_0_0_9513c44eb075eca2cbee46321018d3a5.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լիլիթ Դեմուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/12/43778618_374:0:2043:1669_100x100_80_0_0_793424cf5b161151ecb84498edc271fa.jpg.webp
կիբեռհանցագործություն, խարդախություն, հհ քննչական կոմիտե, բանկային գաղտնիք
կիբեռհանցագործություն, խարդախություն, հհ քննչական կոմիտե, բանկային գաղտնիք
ՀՀ–ում ամենատարածվածը ֆիշինգն է. ՔԿ–ն հուշում է` ինչպես չդառնալ կիբեռհանցագործության զոհ
Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարի կիբեռհանցագործությունների թիվ 2023 թվականի համեմատ աճել է առնվազն 50 տոկոսով։
Հայաստանում արձանագրված կիբեռհանցագործությունների թվերը 2024 թվականին 2023-ի համեմատ աճել են առնվազն 50 տոկոսով, դրանց 90 տոկոսը բաժին է հասնում ֆինանսական կիբեռհանցագործություններին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության (ՔԿ ՀԿԳՔԳՎ) կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը։
Նշենք, որ ՀՀ ոստիկանության տվյալներով էլ Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ Եթե 4-5 տարի առաջ նման հանցագործությունների զոհ էր դառնում տարեկան 300 մարդ, ապա 2022-2023 թվականներին տուժածների
թիվն անցել է 1100-ը։Վիճակագրությունը մտահոգիչ է
«2019-2023 թթ. վիճակագրական տվյալներով արձանագրված կիբեռհանցագործությունների թիվը տարեցտարի ու կտրուկ աճում է։ Այսինքն` 2019–ին ՔԿ–ում մոտ 100 դեպք էր արձանագրվել, իսկ 2023 թվականին արձանագրված դեպքերի թիվը հասել է 1000–ի` աճել է մոտ 10 անգամով։ Նախորդ տարի այդ թվերն աճել են առնվազն 50 տոկսով, ու դրանց գերակշիռ մասը բաժին է ընկնում կեղծ ներդրումներին»,– նշեց Ադիլխանյանը։
Նա ընդգծեց, որ իրականում վիճակագրական թվերը չեն արտացոլում իրավապահների կատարած աշխատանքը. պատճառը կիբեռհանցագործությունների չափազանց բարձր լատենտայնությունն է։ Միջազգային փորձագետների գնահատմամբ, տարեկան մոտ 100 000 կիբեռհանցագործություն կարող է կատարվել։
Լատենտայնությունը կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ անձը չի կարողանում մուտք գործել սոցցանցերի իր օգտահաշիվ, մտածում է, թե տեխնիկական խնդիր է, մեկ այլ դեպքում կարծում է, թե բացահայտումները քիչ են, դիմելու դեպքում էլ անիմաստ ժամանակի կորուստ է լինելու։ Մյուս պատճառն էլ ռեպուտացիոն ռիսկերն են, օրինակ հանցագործներն ապօրինի հասանելիություն են ստացել որևէ բանկի հաճախորդների տվյալներին, ու կառույցը գերադասում է ինքը խնդիրը լուծել, բայց իրավապահներին չդիմել։ Դեպքեր են լինում նաև, որ չեն դիմում, քանի որ հնարավոր է քննության ընթացքում իրենց համար ոչ ցանկալի տվյալներ բացահայտվեն։
«Հայաստանում բացահայտումները տարեցտարի ավելանում են, որովհետև նույնիսկ լինում են դեպքեր, երբ քաղաքացիները չեն դիմում, բայց այս կամ այն գործի քննության ընթացքում այլ հանցագործություններ են հայտնաբերվում»,– ասաց Ադիլխանյանը։
2023 թվականի համեմատ 2024 թվականի արդյունքներով գրանցվել է հանցագործությունների բացահայտման կրկնակի աճ։ 2025 թվականին էլ, ներկա պահին ունեցած տվյալներով, շուրջ 300 քաղաքացու գործողության քրեաիրավական գնահատական կտրվի։
Նշենք, որ 2024 թվականի նոյեմբերին ԱԺ–ն քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարեց, համաձայն որի սահմանվել են կիբեռհանցագործությունների տեսակները։ Առաջին խումբը ֆինանսական կիբեռհանցագործություններն են, երկրորդը` համակարգչային անվտանգության դեմ ուղղված դեպքերն են` կիբեռհարձակումները, երրորդը` մանկական պոռնոգրաֆիայի պատրաստելն ու պահելն է, ինչպես նաև ռասիզմ և քսենոֆոբիա տարածելը։
Բանկային տվյալները չի կարելի այլ անձանց տրամադրել
Մասնագետը վստահեցնում է` համացանցում անհնար է մեծ փողեր աշխատել կարճ ժամանակում, մասնավորապես ոչինչ չանելով` ստանալ գերշահույթ։ Այն բոլոր կայքերը և մարդիկ, որոնք նման բան են առաջարկում, ամենայն հավանականությամբ խարդախներ են։
Ֆինանսական կիբեռհանցագործությունները կազմում են արձանագրված դեպքերի շուրջ 90 տոկոսը, դրանցից ամենատարածվածը ֆիշինգային հարձակումներն են (քարտային, բանկային տվյալներին հասանելիություն ստանալը)։ Կիբեռհարձակումների դեպքում անձինք տիրանում են պետական կամ այլ կառույցների, անհատների անձնական տվյալներին։
«Ֆիշինգային հարձակումների զոհ Հայաստանում դարձել են
հիմնականում List.am կայքում վաճառքի կամ վարձակալության հայտարարություններ տեղադրած անձինք։ Արհեստական բանականության միջոցով հանցագործները տեղեկանում են դրանց մասին, ապա whatsapp-ով նամակ գրում «զոհին», գնի շուրջ պայմանավորվում, նշում, թե ՀՀ–ում չեն կամ հեռավոր մարզում են ու «առաքման» համար ուղարկված ֆիշինգային հղման միջոցով տիրանում են վաճառողների բանկային տվյալներին և հափշտակում գումարները։ Այդ մասով 1000–ից ավելի տուժած քաղաքացի ունենք»,– նշեց ՔԿ պաշտոնյան։
Այժմ ՀՀ–ում նմանատիպ հանցագործությունների թվերը փոքր–ինչ նվազել են, սակայն հանցագործները «տեղում չեն նստել» ու այլ հնարք են մտածել։ Այժմ միայն բանկային քարտի դիմերեսի թվերն իմանալով էլ են հանցագործները կարողանում հասանելիություն ստանալ mobile banking-ին։ Սա էլ է արվում ֆիշինգային հղման միջոցով, երբ քաղաքացին հավաքում է իր մուտքանունն ու գաղտնաբառը և մուտք է գործում հավելված։ Մինչև քաղաքացիները հասկանում են, որ սխալ քայլեր են արել` իրենց անուններով արդեն առցանց ակնթարթային վարկեր են ձևակերպվում։
Ադիլխանյանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին երբեք այլ անձանց չտրամադրել անձնական բանկային տվյալները, քարտի հետնամասում գրված եռանիշ թիվը (CVV), որպեսզի գումար չելքագրվի հաշվից։
Նմանատիպ անձանց դժվար է լինում հայտնաբերել, քանի որ բոլոր հափշտակված գումարները հիմնականում վերածվում են կրիպտոարժույթի, փոխանցում փոխանակմամբ զբաղվող ընկերությունների, այնուհետև՝ այլ անձանց հաշիվների։
Ֆինանսական կիբեռհանցագործություններից են նաև կեղծ ներդրումային խարդախությունները, որոնք իրականացվում են, այսպես կոչված, զանգերի կենտրոնների միջոցով։ Քաղաքացիներին առաջարկում են ներդրումներ կատարել մեծ տոկոսներով՝ խոստանալով կարճ ժամկետում հսկայական շահույթ, ինչը սկզբնական փուլում իրապես ապահովվում է։ Ընդ որում՝ խոսքը նաև կրիպտոարժույթների վաճառքի մասին է։ Այդ «զանգերի կենտրոններից» կամաց–կամաց սկսում են ավելի շատ զանգել ու դրդել ավելի ու ավելի մեծ ներդրումներ անել։ Հետագայում, երբ արդեն սկսում են գումարներ հափշտակվել, այս անգամ էլ նրանց զանգում են կեղծ իրավաբաններ ու օգնություն առաջարկում, բայց իրենք էլ են գումար հափշտակում։
«Զանգերի կենտրոնների» օպերատորներին աշխատանքի են ընդունում միայն անգլերենի գերազանց իմացության դեպքում, նրանց նաև ստի դետեկտորներով են անցկացնում` հասկանալու, արդյոք այս կամ այն ձևով իրավապահ համակարգի հետ որևէ կապ ունեն թե ոչ։ Կեղծ ներդրումային կենտրոնների սեփականատերերն էլ հիմնականում լինում են արտասահմանում, որտեղ մեծ կապեր են ունենում։
Նմանատիպ գործերով առավելագույն վնասի չափը մեկ քաղաքացուց մոտ 300 000 ԱՄՆ դոլար է, իսկ միջինում՝ մոտ 2-3 մլն դրամի չափով։ Արդեն դատարան ուղարկված շուրջ 40 անձի նկատմամբ քրեական վարույթ կա։
Ինչ պատիժ է սահմանված հանցագործների համար
Ներդրումային խարդախությունների դեպքում հիմնականում մեղադրանք է ներկայացվում «Համակարգչային հափշտակությունը», «Հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը», «Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը» հոդվածներով, ինչպես նաև «Փողերի լվացման» հանցակազմով։
Հանցավոր կազմակերպության մասնակցելը նախատեսում է պատիժ` ազատազրկում 6-12 տարի ժամկետով, իսկ դրանք ստեղծելու և ղեկավարելու դեպքում պատիժը նախատեսվում է 10-15 տարի։ Համակարգչային հափշտակության հոդվածով մեղադրանք առաջադրելու պարագայում, եթե հանցանքը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, ապա պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով։
Հիշեցնենք` 2024 թվականի սկզբի տվյալներով՝ Համաշխարհային կիբեռանվտանգության ինդեքսի (GCI) համաձայն, Հայաստանը կիբեռանվտանգության մակարդակով զբաղեցնում է 90-րդ տեղն աշխարհի 193 երկրի շարքում։ Այդ պահի դրությամբ տարածաշրջանի երկրներից Թուրքիան 11-րդն է, Ադրբեջանը` 40-րդը, Իրանը` 54-րդը, իսկ Վրաստանը` 55-րդը։