https://arm.sputniknews.ru/20241022/qaghaqacin-100-000-dvolari-nerdrum-e-arel-hh-um-atshel-e-kiberhancagvortsutjunneri-tivy--82131879.html
Քաղաքացին 100 000 դոլարի «ներդրում» է արել․ ՀՀ-ում աճել է կիբեռհանցագործությունների թիվը
Քաղաքացին 100 000 դոլարի «ներդրում» է արել․ ՀՀ-ում աճել է կիբեռհանցագործությունների թիվը
Sputnik Արմենիա
Հայաստանում կիբեռհանցագործությունների տարեկան թիվը կարող է շատ ավելին լինել 1100-ից, քանի որ տուժած մի շարք անձինք ուղղակի չեն դիմում իրավապահներին՝ քաշքշուկից... 22.10.2024, Sputnik Արմենիա
2024-10-22T12:50+0400
2024-10-22T12:50+0400
2024-10-22T13:10+0400
կիբեռանվտանգություն
կիբեռհանցագործություն
հայաստան
կրիպտոարժույթ
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69269875_0:0:1600:901_1920x0_80_0_0_2f91231c0c8df87ec3ab6a50349d3f6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ Եթե 4-5 տարի առաջ նման հանցագործությունների զոհ էր դառնում տարեկան 300 մարդ, ապա 2022-23 թվականներին տուժածների թիվն անցել է 1100-ը։ Ասուլիսի ժամանակ նման վիճակագրություն ներկայացրեց ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում համակարգչային հափշտակությունների զգալի աճ է նկատվել 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի ընթացքում և դրանից հետո, քանի որ աշխատանքի մի շարք բնագավառներ տեղափոխվել էին առցանց տիրույթ։ Այժմ նմանատիպ հանցագործությունների համար լայնորեն կիրառվում է նաև արհեստական բանականությունը։ Տարբեր գովազդներում կիրառվում է ոչ միայն հայտնի մարդկանց ձայնը, այլև տեսքը։ Հանցագործներին հաջողվում է անգամ շրթունքների շարժը նմանեցնել իրական խոսքին։Մկրտչյանն ընդգծեց, որ կիբեռհանցագործությունների տարեկան թիվը կարող է 1100-ից շատ ավելին լինել, քանի որ տուժած մի շարք անձինք ուղղակի չեն դիմում իրավապահներին, իսկ քրեական վարույթներ են նախաձեռնվում միայն դիմումների դեպքերով։Անդրադառնալով կիբեռհանցագործությունների տեսակներին` Մկրտչյանը նշեց, որ վերջին 2 տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ հատկապես ներդրումային խարդախությունների զոհ են դառնում։ Հանցագործությունների սխեման այն է, որ մարդկանց գովազդների միջոցով շահագրգռում են տարբեր հարթակներում ներդրումներ կատարել` խոստանալով նրանց մեծ դրամական շահույթներ։ Մարդիկ նաև շատ ֆինանսական կորուստներ են ունենում խարդախների` կրիպտոարժույթների ոլորտում ներդրումներ կատարելու առաջարկներից։Հաջորդ հանցատեսակը ֆիշինգային եղանակով մարդկանց քարտային հաշիվներից գումար հափշտակելն է, երբ sms հաղորդագրությունների միջոցով անձին հայտնում են, իբր նա ծանրոց ունի, ուղարկում են «ՀայՓոստի» կեղծ էջի հղում, մարդիկ մուտքագրում են իրենց բանկային հաշվի տվյալներն ու դառնում հանցագործության զոհ։ Շատ են դեպքերը, երբ տարբեր հարթակներում մարդիկ իրենց ապրանքները վաճառում են (սկսած կենցաղային տեխնիկայից մինչև ավտոմեքենա), և էլի նրանց հետ կապ են հաստատում ինչ-որ մարդիկ, ներկայանում թե հեռավոր գյուղերից մեկում են գտնվում և առաջարկում են իրենց տրամադրել բանկային տվյալներ, որպեսզի գումարն առցանց փոխանցեն։Հայաստանին վտանգ սպառնո՞ւմ է. մասնագետները` ժամանակակից կիբեռգրոհների մասինԵրրորդ ամենատարածված հանցատեսակը՝ երբ մարդուն աշխատանք են առաջարկում. օրինակ` տարբեր սոցիալական ցանցերում տեսանյութեր դիտել, մեկնաբանություններ գրել և դրանց դիմաց ստանալ գումար։ Երբ անձը որոշ ժամանակ կատարում է այդ աշխատանքը, նրան հղում են ուղարկում, թե կուտակել է ինչ-որ գումար և արդեն կարող է դա ստանալ։ Մարդիկ,անցնելով հղումը կամ հավաքելով իրենց քարտային տվյալները,կրկին խաբեության զոհ են դառնում։Մկրտչյանը նշեց, որ փոխարենը զգալի կրճատվել են հեռախոսազանգի միջոցով մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հետ կապված հանցագործությունները։Նրա խոսքով՝ եթե նախկինում մարդկանց զանգահարում էին և ներկայանալով որպես բանկի աշխատող` հեշտությամբ ստանում նրանց գաղտնաբառը և հափշտակում քարտի վրա առկա ողջ գումարը (կամ նոր վարկեր ձևակերպում), ապա այժմ նման դեպքեր գրեթե չեն գրանցվում։Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. փաստաթուղթ է ստորագրվելԸստ Մկրտչյանի` դա խոսքում է ինչպես ոստիկանության, այնպես էլ մասնավոր սեգմենտի՝ մեդիափորձագետների կողմից արված կանխարգելիչ միջոցառումների մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69269875_0:0:1424:1067_1920x0_80_0_0_c2f75e71a32c3d18a73496897c7562bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիբեռանվտանգություն, կիբեռհանցագործություն, հայաստան, կրիպտոարժույթ, ներդրում
կիբեռանվտանգություն, կիբեռհանցագործություն, հայաստան, կրիպտոարժույթ, ներդրում
Քաղաքացին 100 000 դոլարի «ներդրում» է արել․ ՀՀ-ում աճել է կիբեռհանցագործությունների թիվը
12:50 22.10.2024 (Թարմացված է: 13:10 22.10.2024) Հայաստանում կիբեռհանցագործությունների տարեկան թիվը կարող է շատ ավելին լինել 1100-ից, քանի որ տուժած մի շարք անձինք ուղղակի չեն դիմում իրավապահներին՝ քաշքշուկից խուսափելու համար։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ Եթե 4-5 տարի առաջ նման հանցագործությունների զոհ էր դառնում տարեկան 300 մարդ, ապա 2022-23 թվականներին տուժածների թիվն անցել է 1100-ը։ Ասուլիսի ժամանակ նման վիճակագրություն ներկայացրեց ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում համակարգչային հափշտակությունների զգալի աճ է նկատվել 2020 թվականի կորոնավիրուսային համավարակի ընթացքում և դրանից հետո, քանի որ աշխատանքի մի շարք բնագավառներ տեղափոխվել էին առցանց տիրույթ։ Այժմ նմանատիպ հանցագործությունների համար լայնորեն կիրառվում է նաև արհեստական բանականությունը։ Տարբեր գովազդներում կիրառվում է ոչ միայն հայտնի մարդկանց ձայնը, այլև տեսքը։ Հանցագործներին հաջողվում է անգամ շրթունքների շարժը նմանեցնել իրական խոսքին։
«Պետք է հասկանալ, որ տեխնոլոգիական ցանկացած լավ գործիք կիրառվում է ոչ միայն դրական նպատակներով, այլ նաև հանցագործների կողմից։ Այս տարիներին Հայաստանում ամենամեծ ֆինանսական կորուստը, որն ունեցել է անհատը, եղել է 1 մլն դոլարի կրիպտոարժույթի կորուստը։ Խարդախները, օգտագործելով ծրագրային թերությունները, կարողացել են հասանելիություն ստանալ նրա դրամապանակին և հափշտակություն կատարել։ Մեկ այլ քաղաքացի էլ 100 000 դոլարը գերազանցող ներդրում է կատարել` հույսով, որ կկարողանա կարճ ժամանակահատվածում ավելի մեծ շահույթ ստանալ»,-ասաց նա։
Մկրտչյանն ընդգծեց, որ կիբեռհանցագործությունների տարեկան թիվը կարող է 1100-ից շատ ավելին լինել, քանի որ տուժած մի շարք անձինք ուղղակի չեն դիմում իրավապահներին, իսկ քրեական վարույթներ են նախաձեռնվում միայն դիմումների դեպքերով։
Անդրադառնալով կիբեռհանցագործությունների տեսակներին` Մկրտչյանը նշեց, որ վերջին 2 տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ հատկապես ներդրումային խարդախությունների զոհ են դառնում։ Հանցագործությունների սխեման այն է, որ մարդկանց գովազդների միջոցով շահագրգռում են տարբեր հարթակներում ներդրումներ կատարել` խոստանալով նրանց մեծ դրամական շահույթներ։ Մարդիկ նաև շատ ֆինանսական կորուստներ են ունենում խարդախների` կրիպտոարժույթների ոլորտում ներդրումներ կատարելու առաջարկներից։
Հաջորդ հանցատեսակը ֆիշինգային եղանակով մարդկանց քարտային հաշիվներից գումար հափշտակելն է, երբ sms հաղորդագրությունների միջոցով անձին հայտնում են, իբր նա ծանրոց ունի, ուղարկում են «ՀայՓոստի» կեղծ էջի հղում, մարդիկ մուտքագրում են իրենց բանկային հաշվի տվյալներն ու դառնում հանցագործության զոհ։ Շատ են դեպքերը, երբ տարբեր հարթակներում մարդիկ իրենց ապրանքները վաճառում են (սկսած կենցաղային տեխնիկայից մինչև ավտոմեքենա), և էլի նրանց հետ կապ են հաստատում ինչ-որ մարդիկ, ներկայանում թե հեռավոր գյուղերից մեկում են գտնվում և առաջարկում են իրենց տրամադրել բանկային տվյալներ, որպեսզի գումարն առցանց փոխանցեն։
Երրորդ ամենատարածված հանցատեսակը՝ երբ մարդուն աշխատանք են առաջարկում. օրինակ` տարբեր սոցիալական ցանցերում տեսանյութեր դիտել, մեկնաբանություններ գրել և դրանց դիմաց ստանալ գումար։ Երբ անձը որոշ ժամանակ կատարում է այդ աշխատանքը, նրան հղում են ուղարկում, թե կուտակել է ինչ-որ գումար և արդեն կարող է դա ստանալ։ Մարդիկ,անցնելով հղումը կամ հավաքելով իրենց քարտային տվյալները,կրկին խաբեության զոհ են դառնում։
Մկրտչյանը նշեց, որ փոխարենը զգալի կրճատվել են հեռախոսազանգի միջոցով մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հետ կապված հանցագործությունները։
Նրա խոսքով՝ եթե նախկինում մարդկանց զանգահարում էին և ներկայանալով որպես բանկի աշխատող` հեշտությամբ ստանում նրանց գաղտնաբառը և հափշտակում քարտի վրա առկա ողջ գումարը (կամ նոր վարկեր ձևակերպում), ապա այժմ նման դեպքեր գրեթե չեն գրանցվում։
Ըստ Մկրտչյանի` դա խոսքում է ինչպես ոստիկանության, այնպես էլ մասնավոր սեգմենտի՝ մեդիափորձագետների կողմից արված կանխարգելիչ միջոցառումների մասին։