00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոստանում են նոր ավտոմեքենաներ. ՀՀ–ում կրկին ակտիվացել են կիբեռհանցագործները

© Photo : Unsplash / Max DuzijՀամակարգչի դիմաց նստած տղամարդ
Համակարգչի դիմաց նստած տղամարդ - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2024
Համակարգչի դիմաց նստած տղամարդ
Բաժանորդագրվել
Հանցագործները սոցցանցերում տարբեր կեղծ խաղարկություններով, «շահավետ» ներդրումներով փորձում են մարդկանցից գումար շորթել։ Եթե 4-5 տարի առաջ կիբեռհանցագործությունների զոհ էր դառնում տարեկան 300–400 մարդ, ապա 2022-23 թվականներին տուժածների թիվն անցել է 1100-ը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կիբեռհանցագործները կրկին ակտիվացել են` այս անգամ դյուրահավատներին խոստանալով նոր ավտոմեքենաներ։ Վերջին օրերին խարդախները սոցցանցային տարբեր հարթակներում իբր «Kia» ընկերության 75–ամյակի առթիվ օգտատերերին առաջարկում են մրցույթի մասնակցել, որի 4 հաղթողները կստանան նոր ավտոմեքենաներ։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը օգտատերերին կրկին հորդորել է զերծ մնալ նման «մրցույթներից» և անձնական տվյալներն ամեն տեղ գրելուց։
«Երեկ երկու հազարից քիչ մեկնաբանություն էր, էսօր 3 հազարը հատեց։ Ես սրա մասին մի 8 տարի է` գրում եմ, արդեն թութակ եմ ինձ ընկալում։ Բայց նույն բանը շարունակվում է»,–սոցցանցերում գրել է Մարտիրոսյանը։
Հասկանալու համար` արդյոք մարդիկ հասցրել են այս խարդախության զոհ դառնալ, Sputnik Արմենիան դիմեց ՀՀ ներքին գործերի նախարարություն։ Մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ նման հաղորդում դեռ չեն ստացել։
Միաժամանակ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանն ասաց, որ եթե 4-5 տարի առաջ նման հանցագործությունների զոհ էր դառնում տարեկան 300–400 մարդ, ապա 2022-23 թվականներին տուժածների թիվն անցել է 1100-ը։ Մկրտչյանն ընդգծեց, որ կիբեռհանցագործությունների տարեկան թիվը կարող է շատ ավելին լինել, քանի որ մի շարք տուժածներ ուղղակի չեն դիմում իրավապահներին, իսկ քրեական վարույթներ են նախաձեռնվում միայն դիմումների դեպքերով։
«Քաղաքացիներն ինչքան շատ սոցիալական կայքերից են օգտվում, այնքան շատ կարող են խարդախության զոհ դառնալ։ Հանցագործները տարբեր կեղծ խաղարկություններով, «շահավետ» ներդրումներով փորձում են մարդկանցից գումար շորթել։ Մարդիկ պետք է հասկանան, որ ոչինչ չանելով չեն կարող խոշոր գումարներ կամ մեքենաներ «նվեր» ստանալ։ Դրանք մեծամասամբ խաբեություններ են, քանի որ հեշտ գումար աշխատելու առաջարկներն ուղղակի թակարդ են»,– ասաց Մկրտչյանը։
Նա ընդգծեց, որ եթե քաղաքացիները ինչ–որ ընկերության կողմից նման մրցույթների անցկացման մասին տեղեկություն են ստանում, նախ կարող են փնտրել իրական ընկերության կայքը, զանգահարել և ճշտել` արդյոք իրենք նման առաջարկով հանդես են գալիս, թե ոչ։
Մասնագետը քաղաքացիներին հորդորում է հստակ գիտակցել, որ պայմանական X ընկերությունը, եթե անգամ նման խաղարկություն է անցկացնում, դրա միջոցով երբեք բանկային քարտի տվյալ չի ուզի, որպեսի գումար փոխանցի։
Հարցին, թե այս տարիներին որոնք են եղել կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների ամենամեծ ֆինանսական կորուստները, Մկրտչյանը նշեց, որ դրանցից մի դեպքով քաղաքացին 100 000 դոլար է կորցրել, մեկ այլ դեպքով` 1 մլն դոլարի կրիպտոարժույթ։
«Մենք ունեցել ենք ներդրումային խարդախության դեպք, երբ քաղաքացուն առաջարկել են ներդրումներ կատարել և գերշահույթ ակնկալել։ Կլորիկ գումար կորցնելուց հետո այդ քաղաքացին կրկին բախվել է խարդախության, երբ հանցագործները ներկայացել են որպես իրավաբաններ` խոստանալով օգնել վերադարձնել կորցրած գումարը, որի հետևանքով քաղաքացին ավելի քան 100.000 դոլարի կորուստ է ունեցել»,-ասաց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ հաքերային հարձակման է ենթարկվել, որի հետևանքով կորցրել է 1 մլն դոլարի կրիպտոարժույթ։
«Հաքերները, տեխնիկական միջոցներն օգտագործելով, կարողացել էին հասանելիություն ստանալ քաղաքացու կողմից տնօրինվող կրիպտոարժույթներին և հափշտակել ամբողջը։ Այս գործով դեռևս քննություն է ընթանում»,– ասաց կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետը։
Նրա խոսքով` մարդիկ կորցնում են 100-200 դալարից մինչև տասնյակհազարավոր դոլարներ։
Անդրադառնալով կիբեռհանցագործությունների բացահայտման դժվարություններին` Մկրտչյանը նշեց, որ դրանք ունեն մեծ լատենտայնություն, քանի որ 50% և ավել դեպքերում դրանք կատարվում են արտերկրից։ Հիմնական բարդությունը միջազգային համագործակցությունն է, քանի որ կան երկրներ, որոնք չեն արձագանքում ՀՀ իրավապահների կողմից ուղարկված հարցումներին։ Բացի այդ, լինում են դեպքեր, երբ այդ համագործակցությունը ուշանում է, որովհետև, օրինակ, ՀՀ օրենսդրությամբ այդ արարքը համարվում է հանցանք, մեկ այլ երկրի օրենսդրությամբ չի համարվում։
Լրահոս
0