https://arm.sputniknews.ru/20250120/mardkanc-qerelu-qaghaqakanutjunelinar-vardanjany-harkajin-pvopvokhutjunneri-masin-84869406.html
Մարդկանց «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյանը՝ հարկային փոփոխությունների մասին
Մարդկանց «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյանը՝ հարկային փոփոխությունների մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորի խոսքով՝ մարդիկ շատ են աշխատելու, բայց շատ չեն վաստակելու, ավելին՝ շատ են ծախսելու, որովհետև իշխանությունները բյուջե լցնելու խնդիր ունեն։ 20.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-20T08:55+0400
2025-01-20T08:55+0400
2025-01-20T15:10+0400
եվրամիություն
շրջանառության հարկ
հարկեր
հարկային օրենսգիրք
տրանսպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534078_0:0:1601:901_1920x0_80_0_0_50aa21b970f4f865b8de9ade94b20ba0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանությունների վարած հարկային քաղաքականությունը կարելի է անվանել մարդկանց կամ տնտեսվարողին «քերելու» քաղաքականություն։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։Նրա խոսքով՝ թեպետ տարին նոր է սկսել, բայց հարկային բեռն ու սոցիալական խնդիրները գնալով խորանալու են։Տրանսպորտի թանկացում, գույքահարկի բարձրացում, շրջհարկի փոփոխություններ, աղբահանության վճարի նոր հաշվարկ, նոտարական ծառայությունների թանկացում, և այսպես շարունակ։ Մարդկանց մոտ մեծ մտահոգություններ են առաջացրել նաև հայտարարագրերը։Տրանսպորտի թանկացման դեմ 76 000 ստորագրություն է հավաքվել. ի՞նչ է անելու ՄարությանըՊատգամավորի կարծիքով՝ սա դեռ սկիզբն է։ Վարչապետի հայտարարությունը` «շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել», ազնիվ չէ։ Ըստ պատգամավորի՝ ավելի բարոյական կլիներ մարդկանց անկեղծորեն ասել՝ այո՛, շատ եք աշխատելու, բայց ավելի լավ շատ չեք վաստակելու, որովհետև դրա համար պետությունը պետք է նախադրյալներ ստեղծեր՝ կենսաթոշակների բարձրացում, նվազագույն, միջին աշխատավարձի բարձրացում և այլն։ Նման բարձրացումներ չկան ու չեն լինելու։Անդրադառնալով այն հարցին, որ Արցախի կորստի հանդեպ անտարբեր մնացած հասարակության մի մասին խիստ մտահոգում են հարկային փոփոխությունները, Վարդանյանը նշեց՝ տարիներ շարունակ մարդկանց համոզել են, որ իրենց լավ ապրելուն Արցախն է խանգարում։ Սակայն այսօր արդեն տեսնում են՝ Արցախը չկա, բայց իրենք ավելի լավ չեն ապրում։Շրջհարկ և ԱԱՀ. ի՞նչ խնդիրների առաջ է կանգնելու բիզնեսը 2025 թ. տարեսկզբիցԶրույցի ընթացքում Էլինար Վարդանյանը խոսեց նաև ԵՄ անդամակցության հնարավորությունների մասին։ Նրա խոսքով՝ վատ բան չէ, երբ պետությունը որևէ միջազգային կառույցի է անդամակցում, բայց Հայաստանը, ամեն ինչից զատ, չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին։ Պատգամավորի կարծիքով՝ առաջին կարևորագույն պահանջը՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն, մեր երկրում չկան։Հիշեցնենք` հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534078_75:0:1495:1065_1920x0_80_0_0_07f2274a796990f0b5e4126ac4f48678.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, շրջանառության հարկ, հարկեր, հարկային օրենսգիրք, տրանսպորտ
եվրամիություն, շրջանառության հարկ, հարկեր, հարկային օրենսգիրք, տրանսպորտ
Մարդկանց «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյանը՝ հարկային փոփոխությունների մասին
08:55 20.01.2025 (Թարմացված է: 15:10 20.01.2025) Պատգամավորի խոսքով՝ մարդիկ շատ են աշխատելու, բայց շատ չեն վաստակելու, ավելին՝ շատ են ծախսելու, որովհետև իշխանությունները բյուջե լցնելու խնդիր ունեն։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանությունների վարած հարկային քաղաքականությունը կարելի է անվանել մարդկանց կամ տնտեսվարողին «քերելու» քաղաքականություն։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ թեպետ տարին նոր է սկսել, բայց հարկային բեռն ու սոցիալական խնդիրները գնալով խորանալու են։
Տրանսպորտի
թանկացում, գույքահարկի բարձրացում,
շրջհարկի փոփոխություններ,
աղբահանության վճարի նոր հաշվարկ,
նոտարական ծառայությունների թանկացում, և այսպես շարունակ։ Մարդկանց մոտ մեծ մտահոգություններ են առաջացրել նաև հայտարարագրերը։
Պատգամավորի կարծիքով՝ սա դեռ սկիզբն է։ Վարչապետի հայտարարությունը` «շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել», ազնիվ չէ։ Ըստ պատգամավորի՝ ավելի բարոյական կլիներ մարդկանց անկեղծորեն ասել՝ այո՛, շատ եք աշխատելու, բայց ավելի լավ շատ չեք վաստակելու, որովհետև դրա համար պետությունը պետք է նախադրյալներ ստեղծեր՝ կենսաթոշակների բարձրացում, նվազագույն, միջին աշխատավարձի բարձրացում և այլն։ Նման բարձրացումներ չկան ու չեն լինելու։
«Դուք շատ աշխատելու եք, բայց շատ չեք վաստակելու, և դրան զուգահեռ, սիրելի՛ քաղաքացիներ, շատ ծախսելու եք։ Դրա միջոցով պետք է փորձեն լցնել բյուջեն, որովհետև նախորդ տարի իրականում խնդիրներ կային, դեֆիցիտ կար։ Միայն այս տարի 2.3 միլիարդ դոլլար պետք է ուղղվի արտաքին պարտքի տոկոսների և մայր գումարի սպասարկմանը»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով այն հարցին, որ Արցախի կորստի հանդեպ անտարբեր մնացած հասարակության մի մասին խիստ մտահոգում են հարկային փոփոխությունները, Վարդանյանը նշեց՝ տարիներ շարունակ մարդկանց համոզել են, որ իրենց լավ ապրելուն Արցախն է խանգարում։ Սակայն այսօր արդեն տեսնում են՝ Արցախը չկա, բայց իրենք ավելի լավ չեն ապրում։
Զրույցի ընթացքում Էլինար Վարդանյանը խոսեց նաև ԵՄ անդամակցության հնարավորությունների մասին։ Նրա խոսքով՝ վատ բան չէ, երբ պետությունը որևէ միջազգային կառույցի է անդամակցում, բայց Հայաստանը, ամեն ինչից զատ, չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին։ Պատգամավորի կարծիքով՝ առաջին կարևորագույն պահանջը՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն, մեր երկրում չկան։
Հիշեցնենք` հունվարի 9-ի նիստում
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան: