00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի

© Unsplash / Masarath AlkhailiՀաշվիչ
Հաշվիչ - Sputnik Արմենիա, 1920, 12.06.2024
Հաշվիչ
Բաժանորդագրվել
Որոշակի արտոնությունն են նախատեսված մարզերում կազմակերպվող հանրային սննդի գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասով։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ–ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի, և կկրճատվի ԱԱՀ–ի, շահութահարկի հետ համեմատ հարկային բեռի տարբերությունը։ ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Հարկային օրենսգրքում» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նշենք, որ փոփոխությունների արդյունքում առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվում է 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։

Միկրոձեռնարկատիրության որոշ տեսակներ դուրս կբերվեն շրջանառության հարկի այս համակարգից` դրանով այն դարձնելով ավելի հասցեական։ Դրանք են նոտարական, փաստաբանական, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները։
ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ինչ վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ապա այս ցանկից դուրս կբերվեն մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, սաունաների, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը` անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։
«Առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում որոշակի փոփոխություններ են եղել, որոնցից մեկով առաջարկվում է մարզերում կազմակերպվող հանրային սննդի գործունեության մասով շրջանառության հարկի բեռի վերանայումը 1 տարի ավելի ուշ սկսել` 2025 թվականի հունվարի 1–ի փոխարեն 2026 թվականի հունվարի 1–ին։ Սա հիմնավորվում է այն տրամաբանությամբ, որ մարզերում այս գործունեության տեսակն ավելի ընդգծված սեզոնայնություն ունի, և երկրորդ` ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու հնարավորությունն էլ ավելի սահմանափակ են, որովհետև հիմնականում տնային տնտեսություններից են կատարվում»,–ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Նրա խոսքով` մեկ այլ փոփոխություն վերաբերում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որոնց համար կշարունակվի կիրառվել 5 տոկոս դրույքաչափը։
Նշենք, որ շրջանառության հարկի շեմը հիմա տարեկան մինչև 120 մլն դրամն է, իսկ միկրոբիզնեսի դեպքում` տարեկան մինչև 24 մլն դրամ։
Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2022 թ. տվյալներով` կա շուրջ 56 հազար շրջհարկ վճարող, որոնք 2023 թ. վճարել են ՀՀ ընդհանուր հարկերի ընդամենը 2.3 տոկոսը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է։
Լրահոս
0