00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարկային փոփոխությունների նպատակը տոտալ վերահսկողություն սահմանելն է. Նաիրի Սարգսյան

© SputnikՆաիրի Սարգսյան
Նաիրի Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2024
Նաիրի Սարգսյան
Բաժանորդագրվել
Աուդիտորների պալատի նախագահը համոզված է, որ հարկային օրենսդրության մեջ կատարված ու կատարվելիք փոփոխությունները ՀՀ քաղաքացիներին պետական մարմիններից վախի ու կախվածության մեջ պահելու նպատակ են հետապնդում։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հարկային փոփոխությունների նպատակը հասարակության նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելն է, այդ թվում` քաղաքական նպատակներով դա որպես մահակ օգտագործելը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով հարկային մարմնում ու հարկային դաշտում տիրող իրավիճակն ու առաջիկայում սպասվող փոփոխությունները։
Նշենք, որ նոյեմբերի 18-ին հրաժարականի դիմում գրած 6 պաշտոնյաներից մեկը ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էր։ Աղմկահարույց պաշտոնանկություններից օրեր առաջ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարեց, որ գործող Հարկային օրենսգիրքը ապապետական է, չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը։ Նրա խոսքով` անհրաժեշտ է Հարկային նոր օրենսգիրք, որը կհամապատասխանի ՀՀ պետական շահերին:
«Չէի ասի, թե Հարկային օրենսգիրքն ապապետական է, բայց իսկապես ուղղված չէ տնտեսական խթանների տրամադրմանը, ներդրումային միջավայրի զարգացմանն ու առհասարակ գործարար միջավայրի զարգացմանը։ Այն ավելի շատ խոչընդոտներ է ստեղծում, քան խթաններ տրամադրում»,– ասաց Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով վարչապետի ելույթում հնչած տեսակետը։
Աուդիտորների պալատի նախագահը հիշեցրեց, որ մայրաքաղաքից դուրս գործող, առևտրային գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները 2018թ–ից հետո հարկային արտոնություն են ստացել, մինչդեռ արտադրական գործունեություն իրականացնող, այդ թվում` տնայնագործական սուբյեկտները տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ, ինչը ենթադրում է շուրջ 30 տոկոս հարկային բեռ։ Մեր զրուցակցի գնահատմամբ` սա հենց ապապետական մոտեցում է, որը Հարկային օրենսդրության բազմաթիվ փոփոխությունների արդյունքում այդպես էլ չի փոխվել, և շարունակելու է մնալ ապապետական։
Ապապետական հաջորդ մոտեցումը, ըստ Սարգսյանի, հարկային պլանը` բյուջեի եկամուտների հավաքագրումը ֆիզիկական անձանց, ընդ որում` աղքատ ֆիզիկական անձանց հաշվին կատարելն է։ Խոսքը եկամուտների հայտարարագրման` 2026թ–ից ուժի մեջ մտնող պարտավորության և Հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած մեկ այլ փոփոխության մասին է, որով (ԱԺ–ում ընդունվելու դեպքում) ՊԵԿ–ին իրավունք կվերապահվի ԿԲ–ի միջոցով բանկերից ստանալ ՀՀ շարքային քաղաքացիների եկամուտների մասին քաղվածքներ։
Միկրոբիզնեսը կաշխատի «ручной тормоз»–ը քաշած. Փաշինյանի նախկին օգնականն ԱԺ էր եկել տրցակով
Սարգսյանը չի կասկածում, որ հայտարարագրման առաջին մի քանի տարիների ընթացքում քաղաքացիները չկանխամտածված սխալներ են թույլ տալու, ինչը իշխանություններին հնարավորություն է տալու ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ դա որպես ճնշում կիրառելու։
Հարկային օրենսգրքի հերթական փոփոխությունն էլ նախատեսվում է 2025թ–ի հունվարից ու հուլիսից։ Խոսքը մի շարք մասնագիտական ծառայությունների` միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկման համակարգից հարկման ընդհանուր` ավելացված արժեքի համակարգ տեղափոխելու նախաձեռնության մասին է։
Որոշ մասնագիտությունների (օրինակ` նոտարական, փաստաբանական, հաշվապահական գործունեություն) մասով փոփոխությունն արդեն ընդունված է և հունվարի 1-ից կսկսի գործել։ Կառավարման հարցերով խորհրդատվության, շենքերի մասնագիտացված շինարարության, անշարժ գույքի հետ կապված գործառնությունների, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեության, տեխնիկական փորձարկումների, գովազդի, շուկայի վերլուծության, փոքր կլինիկաների ու ատամնաբուժարանների մասով նախագիծը ԱԺ–ում է, և ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հուլիսի 1-ից։
Նաիրի Սարգսյանի գնահատականով` դա նշանակում է, որ նշված մասնագետների համար 5-տոկոսանոց հարկային բեռը միանգամից կդառնա 33 տոկոս, ինչը իր հերթին նշանակում է ծառայությունների 28 տոկոս թանկացում։
«Այդ 28 տոկոսը ենթադրում է անհասանելի դարձնել ծառայությունները ՀՀ բնակչության 41 տոկոսից ավելի աղքատ հատվածի համար։ Այսինքն` այդ քաղաքացիները ապահովագրական, վարկային, բանկային կազմակերպություններից ունենալու են տուժանքներ և չեն կարողանալու փաստաբանական ծառայություններից օգտվել, այսինքն` նրանց մատչելի իրավաբանական իրավունքը չի իրացվելու այն պարզ պատճառով, որ փաստաբանական ծառայությունները շատ ավելի թանկ են լինելու, քան տույժ–տուգանքները»,– եզրակացնում է Աուդիտորների պալատի նախագահը` համոզմունք հայտնելով, որ սրանք միտումնավոր կատարված փոփոխություններ են ՀՀ քաղաքացիներին պետական մարմիններից վախի ու կախվածության մեջ պահելու համար։
Հարկային քաղաքականության այսօրինակ խստացումը մեր զրուցակիցը պայմանավորում է նաև պետության եկամուտների կրճատմամբ ու պետական ապարատի ծախսերի ավելացմամբ։
Նրա տեղեկություններով` 2024թ–ին սպասվում է պետբյուջեով նախատեսված եկամուտների 200-300 մլրդ դրամի չափով թերակատարում։ Մինչդեռ 2025թ–ի բյուջեով կառավարությունը նախատեսում է բյուջետային եկամուտները ավելացնել 197 մլրդ դրամով։
«Այսինքն` եթե 2024–ի միջինացված 250 մլրդ թերհավաքագրմանը ավելանում է ևս 197 մլրդ, ստացվում է, որ 2025թ–ին պետք է 447 մլրդ դրամ ավել հավաքագրեն։ Իսկ դա նշանակում է, որ պետք է սկսեն հարկել արտագնա աշխատանքի մեկնածներին և իրենց իրավունքներն ու պարտականությունները չիմացող քաղաքացիներին։ Օրինակ` բարեկամները, ծանոթները, ընկերները միմյանց պարբերաբար փոխառություններ են տրամադրում։ Դա ենթադրում է քաղիրավական պայմանագրի կնքում, փոխադարձ հաշվարկների ակտի սահմանում և այլն։ Բնականաբար, ՀՀ քաղաքացիներն այդ պարտավորությունների մասին չգիտեն, որովհետև դա նեղ մասնագիտական է, և ՀՀ 3 մլն բնակչությունն էլ Հարկային օրենսգիրքը անգիր չգիտի»,– նշեց Սարգսյանը` հավելելով, որ իշխանությունը փորձելու է պետության եկամուտները համալրել Հարկային օրենսգրքում նմանօրինակ փոփոխություններ կատարելով։
Աուդիտորների պալատի նախագահը համոզված է, որ Փաշինյանի` հարկային օրենսդրության փոփոխության անհրաժեշտության մասին հայտարարությունը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ։
Խորհրդատվությունը ԱԱՀ–ով հարկելով` կխոչընդոտվի ՓՄՁ զարգացումը. ահազանգում է մասնագետը
Լրահոս
0