https://arm.sputniknews.ru/20250109/hh-karavarutjuny-havanutjun-tvec-em-andamakcutjan-gvortsyntaci-meknarkin-84627394.html
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ–ի ներկայացրած օրենսդրական նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ 09.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-09T11:38+0400
2025-01-09T11:38+0400
2025-01-09T11:38+0400
հայաստան
եվրամիություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83098744_0:14:1600:914_1920x0_80_0_0_48affa0a1124aca6793bf0f8374ea816.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին։2024 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։Ըստ նրա` ճանապարհային քարտեզն անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ ակնկալիքները ճիշտ ձևակերպվեն։ Նրա խոսքով` այս ընթացքում ԵՄ–ի հետ լուրջ զարգացումներ են տեղի ունեցել, որոնցից մեկը վիզաների շուրջ բանակցությունների մեկնարկն էր, ինչը ՀՀ օրակարգում եղել է տասնյակ տարիներ։Նա ընդգծեց` ՀՀ կառավարությունը չի մերժում օրենքի այս նախագծի ընդունումը, քանի որ ԵՄ ամենաբարձր հարթակից արդեն իսկ արել է հայտարարություն, և ՀՀ իշխանություններն իրենց քաղաքական քայլերում պետք է լինեն հետևողական։ՀՀ ԱԳՆ–ի ներկայացրած օրենսդրական այս նախագիծը կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ. հուլիսին հայտարարեց, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83098744_22:0:1443:1066_1920x0_80_0_0_c92b16b1236af34817b7d84d378d68c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան
հայաստան, եվրամիություն, նիկոլ փաշինյան
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին
ՀՀ ԱԳՆ–ի ներկայացրած օրենսդրական նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկին։
2024 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ
ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։ Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին
ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ հոկտեմբերի 10-ին
հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։
«Այս որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում։ Այս որոշման ընդունմամբ մենք գործողությունների որոշակի պատկերացում պետք է ունենաք, մինչև պոտենցիալ հանրաքվե անել–չանելու կետը։ Այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ–ի հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որը իրենք ու մենք ենք պատկերացնում և միասին պետք է ճանապարհային քարտեզ մշակենք»,– հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` ճանապարհային քարտեզն անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ ակնկալիքները ճիշտ ձևակերպվեն։ Նրա խոսքով` այս ընթացքում ԵՄ–ի հետ լուրջ զարգացումներ են տեղի ունեցել, որոնցից մեկը վիզաների շուրջ բանակցությունների մեկնարկն էր, ինչը ՀՀ օրակարգում եղել է տասնյակ տարիներ։
Նա ընդգծեց` ՀՀ կառավարությունը չի մերժում օրենքի այս նախագծի ընդունումը, քանի որ ԵՄ ամենաբարձր հարթակից արդեն իսկ արել է հայտարարություն, և ՀՀ իշխանություններն իրենց քաղաքական քայլերում պետք է լինեն հետևողական։
ՀՀ ԱԳՆ–ի ներկայացրած օրենսդրական այս նախագիծը կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թ. հուլիսին
հայտարարեց, որ շարունակում է պնդել իր հայտարարությունը` ՀՀ–ն ԵՄ–ին պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի, սակայն այս պահին ինքը չունի հարցի պատասխանը, թե ԵՄ–ն որքանով է պատրաստ մոտ լինել ՀՀ–ին և քննարկել անդամակցության հարցը։