https://arm.sputniknews.ru/20250115/transpvorti-tankacman-dem-76-000-stvoragrutjun-e-havaqvel-inch-e-anelu-marutjany-84800259.html
Տրանսպորտի թանկացման դեմ 76 000 ստորագրություն է հավաքվել. ի՞նչ է անելու Մարությանը
Տրանսպորտի թանկացման դեմ 76 000 ստորագրություն է հավաքվել. ի՞նչ է անելու Մարությանը
Sputnik Արմենիա
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշում է, որ իրենց բազմաթիվ քաղաքացիներ են դիմում, որպեսզի բոյկոտ կազմակերպվի` ընդդեմ տրանսպորտի թանկացման։ 15.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-15T16:28+0400
2025-01-15T16:28+0400
2025-01-15T16:32+0400
ստորագրահավաք
հայկ մարության
տրանսպորտ
բողոքի ակցիա
երևան
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84791351_0:40:1501:884_1920x0_80_0_0_984da941ffe38422f3ce623367e32cd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Երևանում հանրային տրանսպորտի թանկացման դեմ իրականացվել է բողոքի ակցիա, որի ընթացքում ստորագրահավաք է նաև արվել։Նշենք, որ ակցիան կազմակերպել էր Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր Հայկ Մարությանը։Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ակցիայի ընթացքում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ արդեն 76 000 ստորագրություն է հավաքվել:Ավագանու անդամը շեշտեց, որ այսօրվա ակցիայի նպատակը քաղաքացիների հետ հետագա քայլերը որոշելն է, քանի որ, ըստ նրա, մարդիկ անձամբ դիմում են, որպեսզի բոյկոտ կազմակերպվի։Հավելենք, որ Մարությանը 2024 թվականի նոյեմբերի 4-ից է սկսել ստորագրահավաքը` պահանջելով, որ 1 ուղևորատոմսը լինի 100 դրամ։ Նրանց խմբերը շրջում էին քաղաքում ու զուգահեռ նաև իրազեկման ակցիաներ իրականացնում։ Այսպիսով հույս ունեն, որ կկարողանան քաղաքային իշխանություններին ստիպել հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84791351_0:0:1333:1000_1920x0_80_0_0_a173e77c5d03a9b63a06eada2ff75b08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստորագրահավաք, հայկ մարության, տրանսպորտ, բողոքի ակցիա, երևան, երևանի քաղաքապետարան
ստորագրահավաք, հայկ մարության, տրանսպորտ, բողոքի ակցիա, երևան, երևանի քաղաքապետարան
Տրանսպորտի թանկացման դեմ 76 000 ստորագրություն է հավաքվել. ի՞նչ է անելու Մարությանը
16:28 15.01.2025 (Թարմացված է: 16:32 15.01.2025) Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշում է, որ իրենց բազմաթիվ քաղաքացիներ են դիմում, որպեսզի բոյկոտ կազմակերպվի` ընդդեմ տրանսպորտի թանկացման։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Երևանում հանրային տրանսպորտի թանկացման դեմ իրականացվել է բողոքի ակցիա, որի ընթացքում ստորագրահավաք է նաև արվել։
Նշենք, որ ակցիան կազմակերպել էր Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր Հայկ Մարությանը։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ակցիայի ընթացքում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ արդեն 76 000 ստորագրություն է հավաքվել:
«Արդեն հավաքվել է 76 000 ստորագրություն, դա ավելին է, քան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է ավագանու ընտրությունների ժամանակ։ Մարդիկ դեռ շատ են մեզ դիմում ու խնդրում մասնակցել, դրա համար այսօր էլ նախաձեռնեցինք ստորագրահավաք»,– ասաց նա։
Ավագանու անդամը շեշտեց, որ այսօրվա ակցիայի նպատակը քաղաքացիների հետ հետագա քայլերը որոշելն է, քանի որ, ըստ նրա, մարդիկ անձամբ դիմում են, որպեսզի բոյկոտ կազմակերպվի։
Հավելենք, որ Մարությանը 2024 թվականի նոյեմբերի 4-ից է սկսել ստորագրահավաքը` պահանջելով, որ 1 ուղևորատոմսը լինի 100 դրամ։ Նրանց խմբերը շրջում էին քաղաքում ու զուգահեռ նաև իրազեկման ակցիաներ իրականացնում։ Այսպիսով հույս ունեն, որ կկարողանան քաղաքային իշխանություններին ստիպել հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։