https://arm.sputniknews.ru/20240725/4-6-amsum-anhrazhesht-planajin-mijamtutjun-stanaly-nvormal-e-avanesjany-bvoghvoqneri-masin-78729272.html
4-6 ամսում անհրաժեշտ պլանային միջամտություն ստանալը նորմալ է. Ավանեսյանը` բողոքների մասին
4-6 ամսում անհրաժեշտ պլանային միջամտություն ստանալը նորմալ է. Ավանեսյանը` բողոքների մասին
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանի խոսքով` բուժառուները պետք է հասկանան, որ պլանային բուժօգնություն ստանալը մշտապես լինելու է հերթագրումով։ 25.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-25T12:11+0400
2024-07-25T12:11+0400
2024-07-25T12:14+0400
հայաստան
անահիտ ավանեսյան
պետպատվեր
բուժառու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71087342_0:37:1600:937_1920x0_80_0_0_7924f0cb52a4f0829300e0bc27366523.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. 2-3 ամիս սպասելը պլանային բժշկական միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Նշենք, որ արդեն 2 ամիս է` քաղաքացիներն ահազանգում են, որ պետպատվերով բժշկական ծառայություն ստանալու համար ստիպած են ամիսներով սպասել։Նա ընդգծեց` բուժառուները պետք է հասկանան, որ կա երկու տիպի բժշկական օգնություն` անհետաձգելի և պլանային։ Պլանային բուժօգնություն ստանալը մշտապես լինելու է հերթագրումով։Նշենք, որ դեռևս նախորդ տարեվերջին Ավանեսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով «օֆերտայի» պայմանագիրը։Հիշեցնենք` պետպատվերի գործընթացում արված փոփոխությունները գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակում, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի։Պետպատվերի բյուջեն չի սպառվել. ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71087342_76:0:1496:1065_1920x0_80_0_0_69a4b3d641a60a5971b3386729671858.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անահիտ ավանեսյան, պետպատվեր, բուժառու
հայաստան, անահիտ ավանեսյան, պետպատվեր, բուժառու
4-6 ամսում անհրաժեշտ պլանային միջամտություն ստանալը նորմալ է. Ավանեսյանը` բողոքների մասին
12:11 25.07.2024 (Թարմացված է: 12:14 25.07.2024) Անահիտ Ավանեսյանի խոսքով` բուժառուները պետք է հասկանան, որ պլանային բուժօգնություն ստանալը մշտապես լինելու է հերթագրումով։
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. 2-3 ամիս սպասելը պլանային բժշկական միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին։
Նշենք, որ արդեն 2 ամիս է` քաղաքացիներն ահազանգում են, որ պետպատվերով բժշկական ծառայություն ստանալու համար ստիպած են ամիսներով սպասել։
«Ես միշտ կրկնում եմ, որ մինչև 4-6 ամիս ժամկետում անհրաժեշտ պլանային միջամտություն ստանալը լրիվ տեղավորվում է միջազգային ստանդարտների մեջ։ Այո՛, մենք ամեն ինչ անում ենք, որ հերթերը հնարավորինս կարճ լինեն։ Առաջիկայում մենք նախագիծ ենք ներկայացրել որոշակի վերաբաշխումներ իրականացնելու համար, և այդ հերթերն է՛լ ավելի կկրճատվեն»,–ասաց Ավանեսյանը։
Նա ընդգծեց` բուժառուները պետք է հասկանան, որ կա երկու տիպի բժշկական օգնություն` անհետաձգելի և պլանային։ Պլանային բուժօգնություն ստանալը մշտապես լինելու է հերթագրումով։
Նշենք, որ դեռևս նախորդ տարեվերջին Ավանեսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով «օֆերտայի» պայմանագիրը։
Հիշեցնենք` պետպատվերի գործընթացում արված փոփոխությունները գործում են հունվարի 1-ից։ Առողջապահության նախարարությունում կա տարեկան բյուջե, որի շրջանակում օֆերտայի սկզբունքներով իրականացնում են ֆինանսավորումը։ Հերթագրումներն իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակում, այլ ամբողջ հանրապետությունում առկա ընդհանուր ծրագրին հատկացված բյուջեի։