00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆեյսբուքյան մտահոգություններ. «լեգիտիմությունը» սահմանների անձեռնմխելիության երաշխի՞քն է

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2024
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք՝ հայաստանյան իրադարձություններն այնքան էլ հասկանալի չեն կողմնակի դիտողին։
Իրոք, շատ դժվար է հասկանալ, թե ինչու հայաստանցիները 2020-ի ջախջախիչ պարտությունից հետո կրկին քվեարկեցին իշխանությունների օգտին և փաստորեն ձայն չհանեցին, երբ անցած տարի վերացավ Արցախի Հանրապետությունը, իսկ հիմա այսքան ցավագին են ընդունում երկրի հյուսիս-արևելքում գտնվող 4 լքված գյուղերի կորուստը, գյուղեր, որոնք ըստ իշխանությունների, երբեք էլ դե-յուրե Հայաստանին չեն պատկանել։
Իրականում, ոչ մի տարօրինակ բան էլ չկա. մարդիկ նույնիսկ պատրաստ են համակերպվել այն մտքի հետ, որ սահմանը սրանից հետո անցնելու է հայաստանյան գյուղերից մեկի դպրոցի պատուհաններից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, մտավախությունն այլ է՝ իսկ արդյոք Ադրբեջանն էլ կվերադարձնի՞ այն տարածքները, որոնք հիմա օկուպացնում է։
Հիշելով Սարդարապատն ու «թավշյա հեղափոխությունը». համեմատություններ սոցցանցերում
Ահա թե ինչ է գրում սոցցանցերի օգտատերերից մեկը. «Ոչ ոք չի կարող հերքել, որ ստանալով Տավուշի չորս գյուղերը, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է հրաժարվել Հայաստանում սահմանազատման հիմնական սկզբունքից՝ Ալմա-Աթայի հռչակագրից։ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից նոր պայմանների շարունակական թելադրանքն այս հարցում կասկած չի թողնում։ Այդ դեպքում ի՞նչը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային սահմանազատման հիմնական սկզբունքը։ Այս հարցին հեշտ չէ պատասխանել»։
Իսկ կայքէջերից մեկը հիշեցնում է, թե ինչ կատարվեց երկու տարի առաջ. «2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի Հանրապետության դեմ: Մի գիշերվա ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց շուրջ 50 մարտական դիրք: Երկու օր տևած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը էապես առաջ շարժվեց, ինչից հետո կանգ առավ ու առ այսօր չի շարունակել հարձակումը»,- փաստում է համացանցային կայքը։
Հիշելով այս դառը փորձը, հայաստանցիներից մեկը տարակուսում է՝ ինչպե՞ս կարելի է անընդհատ խոսել «լեգիտիմության» մասին, երբ ագրեսորների համար այդ բառը պատմության ողջ ընթացքում զրո նշանակություն է ունեցել։
Մեջբերեմ. «Ազգային ժողովի իշխանական պատգամավորներից մեկն ասում է, թե Ադրբեջանից խլել են Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը: Էդ «լեգիտիմ» բառից արդեն մարդու սիրտ է խառնում: Ո՞նց սրանց բացատրես, որ Խորհրդա-գերմանական պայմանագրի կամ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի կյանքը տևեց ընդամենը երկու տարի: Ստալինն էլ էր վստահ, որ կաշխատի իր «լեգիտիմ» պայմանագիրը, բայց եղավ այն, ինչ եղավ: Ու նման դեպքերը պատմության մեջ բազմաթիվ են: Ոչ մի նվաճող չի նայում՝ իր արշավանքը «լեգիտի՞մ է», թե՞ չէ′, թքած ունեն էդ «լեգիտիմության» վրա: Լեգիտիմության երաշխավորը ուժն է»։
Սոցցանցերում մինչև հիմա բուռն քննարկումների առարկա է մնում այն, ինչ կատարվեց Անկախության օրը Սարդարապատում։ Իշխանության կողմնակիցներն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ կապված միջադեպը բացատրում են արարողակարգային նրբություններով, սակայն շատերն են համոզված՝ կատարվածը ամենևին էլ միջադեպ չէր, այլ եկեղեցու հանդեպ իշխանությունների վերաբերմունքի արտահայտություն։ Լսենք օգտատերերից մեկին. «Այո′, ես էլ եմ որոշ դեպքերի առիթով քննադատել եկեղեցու սպասավորներին։ Բայց դա արվել է այն ուժեղացնելու և հզորացնելու միտումով, ոչ թե քայքայելու կամ ոչնչացնելու։ Վերհիշենք եկեղեցու դեմ այս իշխանությունների հետևողականորեն իրականացվող քայլերը․
եկեղեցական տոներին պաշտոնյաների չմասնակցությունը,
սահմանադրությունից եկեղեցու առանձնակի դերը շեշտող հոդվածի չեղարկման կրկնվող առաջարկները,
Կաթողիկոսի խոսքը այս Ամանորին չհեռարձակելը,
Ազգային ժողովի նախագահի կողմից Կաթողիկոսին աշխարհիկ անունով դիմելը։
Ու հիմա էլ Արցախի թեմի առաջնորդի վզի խաչը պոկելը ոստիկանների կողմից ու Սարդարապատում հոգևորականների մուտքի խոչընդոտելը ցույց են տալիս, որ սա պատահական իրադարձությունների շարք չէ։ Սրանք հայկական միակ 1700- ամյա ինստիտուտի քայքայմանն ու ոչնչացմանն ուղղված, մտածված քայլեր են»,- գրում է օգտատերը։
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2024
Հավերժական վեճ. արդյոք հոգևորականությունը իրավասո՞ւ է մասնակցելու պետության կառավարման
Թույլ տվեք այնուամենայնիվ լավատեսական նոտայով ավարտել։ Գիտեք, իհարկե, թե ինչ դժվարությունների են հանդիպում այն հայաստանցիները, որոնք փորձում են, ինչպես ժողովուրդն է ասում, նոր գործ դնել։ Բարեբախտաբար, կան նաև լուսավոր օրինակներ։ Ահա դրանցից մեկը.
«Մենք ունիկալ ազգ ենք բոլոր առումներով, 2 ամիս առաջ գնացել եմ պետռեգիստրում բիզնեսս գրանցելու։ Քանի որ հերթը շատ էր, ծանոթ-անծանոթ զրույցի էինք բռնվել, մեկը բիզնեսում տարիների փորձ ուներ, մյուսը նոր էր սկսում, մեկը տուժել էր, մյուսը փորձում էր կրկին։ Երբ իմացան՝ նոր եմ սկսում, տարբեր կողմերից ի սրտե մեկը, թե՝ ես քո համար տարածքը կգտնեմ, մյուսը՝ իմ հաշվապահը թող քո գործն էլ անի, որ սկզբում շատ գումար չծախսես, մյուսն արդեն հաճախորդ գտավ ինձ համար, էն մյուսը՝ բանկը որոշեց… Նման վերաբերմունք աշխարհի ոչ մի երկրում չես գտնի։ Մեկ ամիսը դեռ չլրացած՝ ես հասցրել եմ ստորագրել առաջին պայմանագիրը ամերիկյան ընկերություններից մեկի հետ։ Երբեմն նոր սկսող մարդիկ, ա′յ, հենց էս ամենի կարիքն ունեն, ինչը ստիպում է երբեք չհանձնվել»։
Լրահոս
0