00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հավերժական վեճ. արդյոք հոգևորականությունը իրավասո՞ւ է մասնակցելու պետության կառավարման

© Sputnik / Asatur YesayantsԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2024
Բագրատ սրբազան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այնքան հետաքրքիր է դարձել Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Սահմանադրական դատարանի նոր անդամի թեկնածության քննարկումը խորհրդարանում շատ սահուն վերածվեց պատմության դասերի՝ Պապ թագավորից մինչև Ալեքսանդրապոլի պայմանագիր։ Իսկ սրճարաններում ու սոցցանցերում թեժ վիճաբանություն է ծավալվել մի հարցի շուրջ, որը նախկինում երբեք հրատապ չի եղել հայ հասարակության համար՝ եկեղեցին կարո՞ղ է մասնակցել պետական-քաղաքական կյանքին, և արդյոք դա դրակա՞ն է որևէ պետության համար։
Սա շատ հին վեճ է, որը գալիս է Բյուզանդիայից, որտեղ միանգամայն բնական էր համարվում, երբ եպիսկոպոսները և այլ հոգևորականներ նշանակվում էին կայսրի խորհրդականներ և ամենաակտիվ կերպով մասնակցում պետության կառավարմանը։ Իհարկե, այսօրվա իրականությունում դա շատերին անսովոր կարող է թվալ, բայց այն ժամանակ պետության և եկեղեցու նման համագործակցությունը գիտե՞ք ինչպես էր կոչվում։ Սիմֆոնիա, այսինքն՝ համերաշխություն ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին։ Ճիշտ է, աշխարհիկ իշխանությունն էլ այն ժամանակ հաճախ էր միջամտում եկեղեցու գործերին՝ ընդհուպ մինչև Տիեզերական ժողովների գումարում։ Բայց դա էլ էր նորմալ ընդունվում, որովհետև, ինչպես պնդում են պատմաբանները, պետությունն ու եկեղեցին ընկալվում էին որպես մեկ միասնություն։
Կանխատեսում եմ, որ հիմա կառարկեք՝ դե, դա, ինչպես ասում են՝ Նիկոլի, ավելի շուտ՝ Կոստանդինի թվին էր՝ հարյուրամյակներ առաջ։ Էդ դեպքում, ավելի թարմ օրինակներ բերեմ։ Հոգևորական Իգնազ Զայփելը մոտ հարյուր տարի առաջ՝ անցած դարի 20-ական թվականներին, եղել է Ավստրիայի արտգործնախարար և կանցլեր։ Իսկ Թեոդոր Ինիտսը, որը հետագայում դարձավ կարդինալ և Վիեննայի արքեպիսկոպոս, այդ նույն 20-ականներին զբաղեցրել է Ավստրիայի սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։
Հոգևորականները հենց վերջին տասնամյակներում բազմիցս են դարձել Միացյալ նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի պառլամենտների պատգամավորներ։ Նիկարագուայի նախագահ Դենիել Օրտեգայի հրամանագրերով 70-ականներին և 80-ականներին երեք հոգևորականներ դարձել են կառավարության անդամներ և գլխավորել արտաքին գործերի, կրթության և մշակույթի նախարարությունները։ Եվ ինչո՞ւ հեռու գնանք։ Շատերը կհիշեն, որ Տեր-Հուսիկ Լազարյանը, որը եղել է Աշտարակի սուրբ Մարիանէ եկեղեցու քահանա, 90-ականների սկզբին երկու անգամ ընտրվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։ Ավելին, 5 տարի շարունակ գլխավորել է իշխող կուսակցության՝ Հայոց համազգային շարժման վարչությունը։
Ճիշտ է, աշխարհում կան նաև բազմաթիվ երկրներ, որոնք սահմանադրորեն արգելում են, որ հոգևորականը լինի երկրի ղեկավար։ Այդ միտումն առանձնապես նկատելի է Լատինական Ամերիկայում, ինչն այդ երկրների պատմությամբ է պայմանավորված։ Մի ժամանակ՝ 18-րդ դարում, երբ Միացյալ Նահանգները նոր էր կազմավորվում որպես պետություն, այնտեղ էլ խիստ սահմանափակումներ մտցվեցին, որոնք արգելում էին հոգևորականներին պետական պաշտոններ զբաղեցնել։ Բայց ժամանակի ընթացքում նահանգները մեկը մյուսի հետևից սկսեցին վերացնել այդ արգելքը։ Եվ Թենեսին այն վերջին նահանգն էր, որտեղ 1978 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հակասահմանադրական ճանաչեց գործող արգելքը։
Սակայն փաստ է նաև այն, որ ընդհանուր առմամբ եկեղեցին չի խրախուսում հոգևորականների մասնակցությունը պետական գործերին։ Օրինակ` Վատիկանը 80-ականներին կաթոլիկ հոգևորականներին կոչ արեց ձեռնպահ մնալ աշխարհիկ պաշտոններ զբաղեցնելուց։ Իսկ 2012 թվականին Ռուսական եկեղեցու Սինոդը վերահաստատեց, որ արգելում է իր հոգևորականներին առաջադրել իրենց թեկնածությունները ցանկացած երկրի ցանկացած մակարդակի ներկայացուցչական մարմիններում ընտրվելու համար։ Հետաքրքիր է, որ դրանից տարիներ առաջ՝ 1989 թվականին, Խորհրդային Միության Գերագույն խորհրդի պատգամավոր էր ընտրվել Լենինգրադի և Նովգորոդի միտրոպոլիտ Ալեքսին, որը, ինչպես գիտեք, հետագայում դարձավ Համայն Ռուսիո պատրիարք։
Միանգամայն ուրույն դեպք է Կիպրոսը, որը գրեթե երկու տասնամյակ՝ 1960-ից մինչև 1977 թվականները, ղեկավարել է արքեպիսկոպոս Մակարիոսը։ Պատմաբանները մոտավորապես այսպես են բացատրում այդ բացառությունը՝ բա ի՞նչ անեին կիպրոսցիները, մի քանի հարյուրամյակ Օսմանյան տիրապետության տակ էին, հետո բրիտանական, քաղաքական համակարգը նոր էր ձևավորվում և, ամենագլխավորը, ոչ մի քաղաքական գործչի չէին վստահում, ամենահեղինակավորը հոգևորականն էր՝ բա էլ ո՞ւմ պիտի նախագահ ընտրեին։
Հիմա տեսեք, թե ինչ են ցույց տալիս Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումները. 20 տոկոսից ավելի վարկանիշ ունեցող քաղաքական գործիչ կա՞։ Կներե′ք, բա էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ մարդիկ գնում են հոգևորականի հետևից։
Լրահոս
0