00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիշելով Սարդարապատն ու «թավշյա հեղափոխությունը». համեմատություններ սոցցանցերում

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը
Բաժանորդագրվել
Մինչև հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչու պարտվեցինք 2020 թվականին։ Ինչ պատճառ ասես՝ բերում ենք` դավաճանություն, դասալքություն, Ադրբեջանի գերազանցություն, Թուրքիայի ակտիվ մասնակցություն։ Սակայն այս օրերին, երբ հիշում ենք Սարդարապատի ճակատամարտը, ակամայից հարց է ծագում՝ բա այն ժամանակ ինչպե՞ս հաղթեցինք։
Ահա թե ինչ է գրում սոցցանցերի օգտատերերից մեկը. «Այսօրվա ընդդիմությունն ու Նիկոլ Փաշինյանը մի ընդհանրություն ունեն։ Երկուսն էլ Սարդարապատի ճակատամարտը դիտարկում են որպես խենթություն և հրաշք։ Պատերազմում և քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում։ Սարդարապատի ճակատամարտն իրականում կոնկրետ մարդկանց պրոֆեսիոնալիզմի, ունակությունների և կամային որակների հետևանք էր։ Այդ հաղթանակը կերտվել է Արամ Մանուկյանի կառավարման ձիրքի, երկաթյա և չվարանող խառնվածքի, Գևորգ Սուրենյանց կաթողիկոսի հաստատակամության, Մովսես Սիլիկյանի և Դանիել Բեկ-Փիրումյանի` գնդերն ու վաշտերը ճիշտ տեղաշարժելու և մանևրելու կարողության, ռուսական զորքերից մնացած հրետանու պրոֆեսիոնալ կիրառման շնորհիվ։ Մենք չենք կարող կայանալ որպես պետություն, քանի դեռ չենք վերանայել մեր մտայնությունները անցյալի վերաբերյալ»։
Եվ էլի մի համեմատություն, այս անգամ՝ «թավշյա հեղափոխության» հետ։ Այսօրվա իշխանավորները շարունակ հեգնում են ընդդիմությանը. «Երևակայություն չունեք, միայն կրկնում եք այն ամենը, ինչ մենք արել ենք վեց տարի առաջ»։ Բայց ախր ընդդիմությունն էլ կարող է հարցնել՝ իսկ արդյոք իշխանությունները 2018 թվականի գարնանը ձեզ հետ նույնկե՞րպ էին վարվում, ինչպես դուք եք անում հիմա։
Հայաստանի ապագան Z սերնդի ձեռքին է
Ահա ֆեյսբուքյան մեկնաբանություններից մեկը. «Ես փորձում եմ հիշել, թե 2018-ին այսչափ ծեծու՞մ էին մարդկանց անհնազանդության ակցիաների ժամանակ։ Այս քանակի բերման ենթարկու՞մ էին։ Ո՛չ։ Ավելին` Երևանի ոստիկանապետը ամենուրեք ուղեկցում էր Փաշինյանին, իրար թղթիկ-գրություններ էին փոխանցում, փողոցները շատ հանգիստ փակվում էին աղբարկղերով, ու ոչ մի ոստիկան չէր հեռացնում դրանք Սարյան-Մաշտոց, Թումանյան-Մաշտոց և այլ հատվածներից։ Տեսաք` ռադիոտան մոտ որքան զորք ու զրահ էին կանգնեցրել երեկ։ Ո՞ւր էին դրանք 2018-ին ոտքով ռադիոտան մուտքը կոտրող Փաշինյանի դեպքում»։ Գրառման հեղինակը ենթադրություն է անում` արդյոք այս ամենը չի՞ խոսում այն մասին, որ 2018-ին իշխանության հանձնումը պայմանավորված էր։
Եվ իհարկե, սոցցանցերում շարունակվում են բուռն վեճերը սկզբունքային հարցի շուրջ՝ արդյոք ընդունելի՞ է, երբ հոգևորականը ոչ միայն քաղաքականությամբ է զբաղվում, այլև գլխավորում է հակաիշխանական շարժումը։ Օգտատերերից մեկը համոզված է, որ նման հարցադրումը պարզապես չիմացության և անտեղյակության հետևանք է. «Հայերն իհարկե չգիտեն, որ Լատինական Ամերիկայում տասնյակ բարձրաստիճան կաթոլիկ հոգևորականներ` արքեպիսկոպոսներ, զբաղվել են ու հիմա էլ զբաղվում են քաղաքականությամբ` հօգուտ իրենց ժողովուրդների և երկրների, և անգամ դրա համար վճարել են սեփական կյանքով ու հետո սրբադասվել»:
Մեկ այլ օգտատեր փորձում է հասկանալ նաև իրավիճակների տարբերությունը` ի՞նչը նպաստեց Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների հաղթանակին, և ինչ դժվարությունների առջև կարող է հայտնվել այսօրվա շարժումը. «Ինքս ցնցված չեմ Բագրատ սրբազանի թեկնածությամբ, բայց չի կարելի չփաստել, որ այս անգամ ունենք գոնե ազգային ու ազգայինի համար պայքարող թեկնածու։ Սակայն եկեք հասկանանք՝ ի՞նչ ուներ Նիկոլը, որ չունի Բագրատ սրբազանը։ Ժամանակ։ Բոլոր էն մարդիկ, որոնք կարծում են, թե Նիկոլն իշխանության եկավ Գյումրիից Երևան քայլելով, սխալվում են։ Նիկոլն էդ ամենին պատրաստվել էր 10 տարի շարունակ։ Պատրաստվել էր հետևողականորեն։ Նրան օգնել էին, ֆինանսավորել։ Ու ամենակարևորը՝ հակառակ ճակատից չի եղել որևէ դիմադրություն, ավելին` որոշ դրվագներում եղել է համագործակցություն։ Ի՞նչ ունի Բագրատ սրբազանը։ Նախ` չունի այն ժամանակը, ինչ ուներ Նիկոլը։ Այս տեմպերով 10 տարի անց Հայաստանից անգամ հիշողություն չի մնա։ Երկրորդ` դեմորալիզացված հասարակություն։ Երրորդ` քանդված տնտեսություն ու քրքրվող սահմաններով պետություն, որն օր օրի ավելի է փոքրանում։ Ի՞նչ է սա նշանակում։ Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի իրենից հետո եկող յուրաքանչյուր ոք կա՛մ չկարողանա ինչ-որ բան ուղղել, կա՛մ դա անի մեծ դժվարությամբ, ու շատ երկար ժամանակ պահանջվի։ Բայց անկախ Բագրատ սրբազանի թեկնածության վերաբերյալ իմ կարծիքից, չի կարելի չփաստել, որ նա արեց ամենակարևորը՝ կարողացավ միավորել իրարից ռադիկալ տարբերվող քաղաքական ուժերին ու նրանց ռեսուրսները։ Մնում է այդ ռեսուրսներն օգտագործել ճիշտ ու ուղղորդել ճիշտ ուղղությամբ»։
Հավերժական վեճ. արդյոք հոգևորականությունը իրավասո՞ւ է մասնակցել պետության կառավարմանը
Լրահոս
0