https://arm.sputniknews.ru/20240514/lragrvoghin-arerevujt-vraerti-entarkelu-depqi-artiv-qreakan-varujt-e-nakhadzernvel-75740986.html
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Sputnik Արմենիա
Քրեական վարույթով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ 14.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-14T14:14+0400
2024-05-14T14:14+0400
2024-05-14T14:24+0400
ոստիկան
լրագրող
վրաերթ
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
տավուշ
«տավուշը հանուն հայրենիքի»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42088342_0:0:1600:901_1920x0_80_0_0_ba592ae1266ef603f4e541c072e4bcfa.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաները լուսաբանող Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին Աբովյան փողոցում առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։«Նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել, որ պատահարը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ծառայողների կողմից նշված ճանապարհահատվածում հատուկ ծառայություն իրականացնելիս: Տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել»,– ասված է հաղորդագրությունում։Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ոստիկանական մեքենան հարվածել է Նարե Գևորգյանին։Նա «Նաիրի» ԲԿ–ում հետազոտվել է, ոտքի վնասվածք ունի, սակայն արդեն դուրս է գրվել։Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր նույնպես վաղ առավոտից սկսեցին բողոքի ու իրազեկման ակցիաները։ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ նրանց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42088342_277:0:1542:949_1920x0_80_0_0_925f4edddf09475d6c402e668bcf5887.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոստիկան, լրագրող, վրաերթ, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի»
ոստիկան, լրագրող, վրաերթ, հհ քննչական կոմիտե, քրեական գործ, տավուշ, «տավուշը հանուն հայրենիքի»
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
14:14 14.05.2024 (Թարմացված է: 14:24 14.05.2024) Քրեական վարույթով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաները լուսաբանող Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին Աբովյան փողոցում առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նախաքննությամբ նախնական տվյալներ են ստացվել, որ պատահարը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ոստիկանական «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության ծառայողների կողմից նշված ճանապարհահատվածում հատուկ ծառայություն իրականացնելիս: Տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի պահին նշված տրանսպորտային միջոցի առկայծող կապույտ և կարմիր փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշանը միացված են եղել»,– ասված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին
ոստիկանական մեքենան հարվածել է Նարե Գևորգյանին։
Նա «Նաիրի» ԲԿ–ում հետազոտվել է, ոտքի վնասվածք ունի, սակայն արդեն դուրս է գրվել։
Հիշեցնենք, որ
հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն այսօր նույնպես վաղ առավոտից սկսեցին բողոքի ու իրազեկման ակցիաները։
Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ նրանց։