https://arm.sputniknews.ru/20240514/bagrat-srbazany-miacav-irazekman-akcia-irakanacnvogh-eritasardnerin-75715722.html
Բագրատ սրբազանը միացավ իրազեկման ակցիա իրականացնող քաղաքացիներին. տեսանյութ
Բագրատ սրբազանը միացավ իրազեկման ակցիա իրականացնող քաղաքացիներին. տեսանյութ
Sputnik Արմենիա
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուսանողներին հորդորեց միանալ իրենց երթին։ 14.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-14T10:05+0400
2024-05-14T10:05+0400
2024-05-14T10:07+0400
հայաստան
բագրատ սրբազան
երթ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75715383_0:0:800:450_1920x0_80_0_0_c2d9042a5b94e904dfb30b13b3117590.jpg
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ իրազեկման ակցիա անող քաղաքացիներին և նրանց հետ շարժվեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարան։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուսանողներին կոչ արեց միանալ իրենց երթին։ Որոշ ուսանողներ դուրս եկան շենքից և ողջունեցին երթի մասնակիցներին։Բագրատ սրբազանը շարունակեց երթը դեպի Երևանի պետական համալսարան։Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/0e/75715383_200:0:800:450_1920x0_80_0_0_ab6bc5f4e036d2baef584b32e1ea4511.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բագրատ սրբազան, երթ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, բագրատ սրբազան, երթ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Բագրատ սրբազանը միացավ իրազեկման ակցիա իրականացնող քաղաքացիներին. տեսանյութ
10:05 14.05.2024 (Թարմացված է: 10:07 14.05.2024) ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուսանողներին հորդորեց միանալ իրենց երթին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում միացավ իրազեկման ակցիա անող քաղաքացիներին և նրանց հետ շարժվեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարան։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները բողոքի ու իրազեկման ակցիաներ են անցկացնում մայրաքաղաքում։
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ուսանողներին կոչ արեց միանալ իրենց երթին։ Որոշ ուսանողներ դուրս եկան շենքից և ողջունեցին երթի մասնակիցներին։
Բագրատ սրբազանը շարունակեց երթը դեպի Երևանի պետական համալսարան։
Հիշեցնենք, որ
հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։