https://arm.sputniknews.ru/20240326/amn-um-rd-despanatuny-krunkner-akcia-e-anckacrel-i-hishatak-ahabekchutjan-zvoheri-73819817.html
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը «Կռունկներ» ակցիա է անցկացրել՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը «Կռունկներ» ակցիա է անցկացրել՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի
Sputnik Արմենիա
Այցելուների թվում են եղել ինչպես դիվանագետներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, ԱՊՀ երկրների հայրենակիցներ և ընկերներ, որոնք իրենց ցավակցությունն են հայտնում: 26.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-26T09:47+0400
2024-03-26T09:47+0400
2024-03-26T10:02+0400
կրոկուս սիթի հոլ
ամն
դեսպանատուն
ահաբեկչություն
ռուսաստան
մոսկվա
զոհ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1a/73820094_0:0:1920:1080_1920x0_80_0_0_ae5790e9570e8cf1aaf5563305f4a9a0.jpg
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մասնակցել է «Կռունկներ» հիշատակի ակցիային, որը նվիրված է Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» - ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը ՝ հրապարակելով նաև համապատասխան տեսանյութը։Նշվում է, որ դեսպանատան հիմնական շենքի մոտ աշխատակիցները մոմերով փակցրել են «Սգում ենք» գրությունը: «Կռունկներ» երգի ներքո դեսպանատան աշխատակիցները, դիվանագետներն ու լրագրողները հարգանքի տուրք են մատուցել ահաբեկչության զոհերի հիշատակին: Դեպի երկինք թռչող կռունկների պատկերներն ուրվագծվել են դիվանագիտական առաքելության շենքի ճակատին։Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ողբերգությունից հետո բոլոր օրերին դեսպանատուն շատ մարդիկ են գալիս, զանգեր են գալիս, նամակներ են գալիս աջակցության խոսքերով:Այցելուների թվում են եղել ինչպես դիվանագետներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, ԱՊՀ երկրների հայրենակիցներ և ընկերներ, որոնք իրենց ցավակցությունն են հայտնում:«Կռունկներ» ակցիայի մեկնարկը տրվել է մարտի 24-ին՝ հրդեհից ավերված «Կրոկուս Սիթի Հոլ»–ի շենքի դիմաց։Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 137-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Վերջիններս կալանավորվել են։Դատարանը մարտի 25–ին որոշեց կալանավորել նաև Իսրոյիլ Իսլոմովին և նրա երկու որդիներին՝ Ամինչոնին և Դիլովարին՝ ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով։
ամն
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Журавли на здании российского посольства в Вашингтоне в память о жертвах теракта в "Крокус сити холле".
Sputnik Արմենիա
Журавли на здании российского посольства в Вашингтоне в память о жертвах теракта в "Крокус сити холле".
2024-03-26T09:47+0400
true
PT0M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1a/73820094_108:0:1548:1080_1920x0_80_0_0_e04b3bd3ef08344a22963efcb906b3a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կրոկուս սիթի հոլ, ամն, դեսպանատուն, ահաբեկչություն, ռուսաստան, մոսկվա, զոհ, видео, տեսանյութեր, տեսանյութ
կրոկուս սիթի հոլ, ամն, դեսպանատուն, ահաբեկչություն, ռուսաստան, մոսկվա, զոհ, видео, տեսանյութեր, տեսանյութ
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը «Կռունկներ» ակցիա է անցկացրել՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի
09:47 26.03.2024 (Թարմացված է: 10:02 26.03.2024) Այցելուների թվում են եղել ինչպես դիվանագետներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, ԱՊՀ երկրների հայրենակիցներ և ընկերներ, որոնք իրենց ցավակցությունն են հայտնում:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մասնակցել է «Կռունկներ» հիշատակի ակցիային, որը նվիրված է Մոսկվայի մերձակայքում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» - ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը ՝ հրապարակելով նաև համապատասխան տեսանյութը։
Նշվում է, որ դեսպանատան հիմնական շենքի մոտ աշխատակիցները մոմերով փակցրել են «Սգում ենք» գրությունը: «Կռունկներ» երգի ներքո դեսպանատան աշխատակիցները, դիվանագետներն ու լրագրողները հարգանքի տուրք են մատուցել ահաբեկչության զոհերի հիշատակին: Դեպի երկինք թռչող կռունկների պատկերներն ուրվագծվել են դիվանագիտական առաքելության շենքի ճակատին։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ողբերգությունից հետո բոլոր օրերին դեսպանատուն շատ մարդիկ են գալիս, զանգեր են գալիս, նամակներ են գալիս աջակցության խոսքերով:
«Ցավակցությունների մեր գիրքը, որը մենք բացել ենք դեռ նախորդ օրը, ամբողջությամբ լրացված է, այնտեղ դատարկ էջեր չկան», - ասել է դիվանագետը՝ ընդգծելով, որ գրքում ավելի քան 120 գրառում է արվել:
Այցելուների թվում են եղել ինչպես դիվանագետներ, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, ԱՊՀ երկրների հայրենակիցներ և ընկերներ, որոնք իրենց ցավակցությունն են հայտնում:
«Կռունկներ» ակցիայի մեկնարկը տրվել է մարտի 24-ին՝ հրդեհից ավերված «Կրոկուս Սիթի Հոլ»–ի շենքի դիմաց։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ
հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 137-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները`
Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին,
Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Վերջիններս կալանավորվել են։
Դատարանը մարտի 25–ին որոշեց
կալանավորել նաև Իսրոյիլ Իսլոմովին և նրա երկու որդիներին՝ Ամինչոնին և Դիլովարին՝ ահաբեկչությանն օժանդակելու մեղադրանքով։