https://arm.sputniknews.ru/20240325/kalanavvorvecin-krvokusi-ahabekchutjan-gvortsvov-ancnvogh-evs-3-kaskatsjal-73812993.html
«Կրոկուսի» գործով ևս երեք անձ կալանավորվեց. նրանք նույն ընտանիքի անդամներ են
«Կրոկուսի» գործով ևս երեք անձ կալանավորվեց. նրանք նույն ընտանիքի անդամներ են
Sputnik Արմենիա
Բոլորին մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչներին օժանդակելու համար։ Նրանք մեկուսարանում կլինեն մինչև մայիսի վերջ։ 25.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-25T19:51+0400
2024-03-25T19:51+0400
2024-03-25T20:08+0400
կրոկուս սիթի հոլ
ահաբեկչություն
դատարան
կալանավորել
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73812581_0:0:1280:720_1920x0_80_0_0_2bf2d2a6bd33a453657304e5f247b573.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորեց «Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս երեք մեղադրյալի: Նրանք նույն ընտանիքի անդամներ են՝ հայրը՝ Իսրոյիլ Իսլոմովն ու երկու որդիները՝ Ամինչոնը և Դիլովարը։ Նրանք մեկուսարանում կմնան մինչև մայիսի 22-ը։ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Իսլոմով եղբայրներն ահաբեկչական խմբավորմանը միացել են այս տարվա հունվար-մարտ ամիսներին։ Խմբի պարագլուխ Շամսիդդին Ֆարիդունին սկզբում ներգրավել է Ամինչոնին, իսկ արդեն մարտին` Դիլովարին։ Հենց Դիլովար Իսլոմովն է վաճառել իր «Ռենո» ավտոմեքենան, որով ահաբեկիչները փորձել են թաքնվել։Նախկինում Դիլովարը իրավապահների տեսադաշտում է հայտնվել 500-ից 1500 ռուբլի տուգանքներ չվճարելու համար։ Նա ավտոմեքենաների սիրահար է։ Սոցիալական ցանցի իր էջում բազմաթիվ լուսանկարներ ունի մեքենաների հետ։Իսլոմովներին մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչներին օժանդակելու համար։Ավելի վաղ 2 ամսով կալանավորվել էին ահաբեկչության մասնակիցներ Դալերջոն Միրզաևը (32 տարեկան), Ռաչաբալիզոդա Սաիդակրամին (30 տարեկան), Ֆարիդունի Շամսիդինը (25 տարեկան) և Մուհամմադսոբիր Ֆայզովը (19 տարեկան): Նրանք բոլորը ծնունդով Տաջիկստանից են։Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73812581_320:0:1280:720_1920x0_80_0_0_df1b036b47922406703cf83ccf1f1791.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրոկուս սիթի հոլ, ահաբեկչություն, դատարան, կալանավորել, ռուսաստան
կրոկուս սիթի հոլ, ահաբեկչություն, դատարան, կալանավորել, ռուսաստան
«Կրոկուսի» գործով ևս երեք անձ կալանավորվեց. նրանք նույն ընտանիքի անդամներ են
19:51 25.03.2024 (Թարմացված է: 20:08 25.03.2024) Բոլորին մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչներին օժանդակելու համար։ Նրանք մեկուսարանում կլինեն մինչև մայիսի վերջ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik․ Մոսկվայի Բասմանի դատարանը կալանավորեց «Կրոկուսի» ահաբեկչության գործով ևս երեք մեղադրյալի: Նրանք նույն ընտանիքի անդամներ են՝ հայրը՝ Իսրոյիլ Իսլոմովն ու երկու որդիները՝ Ամինչոնը և Դիլովարը։ Նրանք մեկուսարանում կմնան մինչև մայիսի 22-ը։
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Իսլոմով եղբայրներն ահաբեկչական խմբավորմանը միացել են այս տարվա հունվար-մարտ ամիսներին։ Խմբի պարագլուխ Շամսիդդին Ֆարիդունին սկզբում ներգրավել է Ամինչոնին, իսկ արդեն մարտին` Դիլովարին։ Հենց Դիլովար Իսլոմովն է վաճառել իր «Ռենո» ավտոմեքենան, որով ահաբեկիչները փորձել են թաքնվել։
Նախկինում Դիլովարը իրավապահների տեսադաշտում է հայտնվել 500-ից 1500 ռուբլի տուգանքներ չվճարելու համար։ Նա ավտոմեքենաների սիրահար է։ Սոցիալական ցանցի իր էջում բազմաթիվ լուսանկարներ ունի մեքենաների հետ։
Իսլոմովներին մեղադրանք է առաջադրվել ահաբեկիչներին օժանդակելու համար։
Ավելի վաղ 2 ամսով
կալանավորվել էին ահաբեկչության մասնակիցներ Դալերջոն Միրզաևը (32 տարեկան), Ռաչաբալիզոդա Սաիդակրամին (30 տարեկան), Ֆարիդունի Շամսիդինը (25 տարեկան) և Մուհամմադսոբիր Ֆայզովը (19 տարեկան): Նրանք բոլորը ծնունդով Տաջիկստանից են։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ
հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ,
այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։