00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սանոսյանը Հյուսիս–հարավ ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկի ժամկետ է նշել

© Sputnik / Aram NersesyanՃանապարհի կառուցում. արխիվային լուսանկար
Ճանապարհի կառուցում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 29.12.2023
Ճանապարհի կառուցում. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՏԿԵ նախարարը խոսել է բարդ նախագծի ու թերակատարումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հյուսիս–հարավ ճանապարհի հարավային հատվածի շինարարությունը կսկսվի 2024 թվականին։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մրցույթի արդյունքում Քաջարանից Ագարակ 32 կմ հատվածի մրցույթն այս տարի վերջապես ավարտվեց, ու հաղթող ընկերությունն արդեն կա։ 2024 թվականին որոշակի կազմակերպչական աշխատանքներից հետո առաջին անգամ հարավում շինարարություն կունենանք»,– ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածի համար որոշակի գումար էր նախանշվել, գործընթացի համար մրցույթ էր իրականացվել, բայց մի շարք հարցերի շուրջ վիճահարույց կետեր կան։ Ըստ Սանոսյանի` քանի որ գործընթացն առաջ չի գնացել, այդ պատճառով էլ գումարները չեն վճարվել։
«Սիսիան–Քաջարան ճանապարհահատվածը բավականին բարդ պրոյեկտ է։ Այն 60 կմ երկարություն ունի` 27 կամուրջ, 12 թունել, որոնցից մեկը 8.6 կմ է։ Այս մասով մասնագիտական վեճեր կան գործընկերների հետ` արդյոք պետք է մեկ լոտով կառուցել, թե մի քանի լոտի բաժանենք կամ թունելն առանձին կառուցել, այնտեղից էլ` հյուսիսն ու հարավն առանձին»,– շեշտեց նախարարը։
Պաշտոնյան ընդգծեց, որ Հյուսիս–հարավ ճանապարհի առնչությամբ հիմնականում 2 մասով է թերակատարում եղել։ Հողերի օտարման գործընթացում դատական վեճեր են լինում, ինչն էլ հանգեցնում է գործընթացի դանդաղեցման, հետևաբար տվյալ հատվածում վճարումը չեն կարողանում ժամանակին անել։ Սանոսյանը բացատրեց` եթե հողերի օտարման գործընթաց լիներ, վճարումներ կլինեին, գումարները կներդրվեին բյուջեում։
Խոսելով Թալին–Լանջիկ և Լանջիկ–Գյումրի ճանապարհների մասին` նախարարը նշեց, որ արդեն ապահովվել է այդ հատվածների ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։ Անավարտ է մնացել Աշտարակ–Թալին հատվածը, քանի որ դատական քաշքշուկներ կան, և ժամանակավոր ճանապարհն արդեն երկար տարիներ հիմնական է դարձել։
Այս տարի նաև հավելյալ 11 կմ ճանապարհ է բացվել` հեշտացնելով դեպի Թալին և Գյումրի հասնելու հնարավորությունը։
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
Շուտով կսկսվի Երևանը շրջանցող ճանապարհի ամենաբարդ հատվածի կառուցումը. նախարար
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
Լրահոս
0