https://arm.sputniknews.ru/20230926/teghahanvatsneri-mets-hvosqi-pattsharvov-gvorisum-resursnern-u-snundy-chen-bavararum-66486580.html
Տեղահանվածների մեծ հոսքի պատճառով Գորիսում ռեսուրսներն ու սնունդը չեն բավարարում
Տեղահանվածների մեծ հոսքի պատճառով Գորիսում ռեսուրսներն ու սնունդը չեն բավարարում
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի թղթակիցին հայտնել են, որ տեղահանվածներին հիմնականում տանում են Գեղարքունիքի մարզ։ 26.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-26T14:46+0400
2023-09-26T14:46+0400
2023-09-26T15:18+0400
տեղահանված
գորիս
ադրբեջանի ագրեսիան արցախի դեմ
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
սնունդ
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66486557_0:0:1333:750_1920x0_80_0_0_07dca896a6150658e5e9d8ee01a125f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի-Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու համար Գորիս քաղաքում ամենայն հավանականությամբ կբացվեն նոր կետեր։ Եղած ռեսուրսներն արդեն չեն բավարարում բոլորին օգնություն ցույց տալու համար։ Այս մասին հայտնում է Գորիսում գտնվող Sputnik Արմենիայի թղթակիցը։Արդեն իսկ երկու հավելյալ վրան է տեղադրվել Գորիսում բարեգործական կազմակերպությունների կողմից, որտեղ տեղահանվածներին տրամադրում են չոր սնունդ ու ջուր, բայց դա նույնպես չի բավարարում բոլորի կարիքները հոգալու համար։Հայկական կարմիր խաչի ընկերությունում այս պահին նոր կետերի բացման կամ կամավորականների նոր խումբ Գորիս ուղարկելու մասին խոսակցություններ չկան։«Կետերը բացում են պետական մարմինները, մենք միայն աջակցում ենք, որ լինի իրանք կհայտնեն, մենք էլ ըստ այդմ կմիանանք»,– ասաց Հայկական կարմիր խաչ ընկերության մամուլի խոսնակ Նունե Գրիգորյանը։Ի դեպ, այս պահին ԼՂ–ից տեղահանված մարդկանց Գորիսից ավտոբուսներով հիմնականում տեղափոխում են Գեղարքունիքի մարզ։Sputnik Արմենիայի թղթակիցի հետ զրույցում, սակայն, ԼՂ–ից տեղահանված մարդիկ ասել են, որ չեն ուզում գնալ Գեղարքունիք, քանի որ գուցե կրկին հայտնվեն սահմանամերձ գոտում։ Ասում են` ևս մեկ գաղթի չեն դիմանա։Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ–ից դեպի ՀՀ ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում: Շատերը ճանապարհին են անցկացնում ավելի քան 24 ժամ։ Հատուկ բացված կետերում նրանց սնունդ ու դեղորայք են տրամադրում։ Այստեղ նաև հագուստի տուփեր են դրված (հիմնականում`մանկական) նրանց համար, ովքեր ստիպված են եղել շտապ լքել իրենց տունն առանց իրերի։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ 2–րդ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։Սեպտեմբերի 26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
գորիս
ադրբեջան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1a/66486557_0:0:1333:1000_1920x0_80_0_0_eb213d4a1376d6b0982afb1f03fe59d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեղահանված, գորիս, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, սնունդ, սյունիք
տեղահանված, գորիս, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, սնունդ, սյունիք
Տեղահանվածների մեծ հոսքի պատճառով Գորիսում ռեսուրսներն ու սնունդը չեն բավարարում
14:46 26.09.2023 (Թարմացված է: 15:18 26.09.2023) Sputnik Արմենիայի թղթակիցին հայտնել են, որ տեղահանվածներին հիմնականում տանում են Գեղարքունիքի մարզ։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի-Sputnik. ԼՂ–ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու համար Գորիս քաղաքում ամենայն հավանականությամբ կբացվեն նոր կետեր։ Եղած ռեսուրսներն արդեն չեն բավարարում բոլորին օգնություն ցույց տալու համար։ Այս մասին հայտնում է Գորիսում գտնվող
Sputnik Արմենիայի թղթակիցը։
Արդեն իսկ երկու հավելյալ վրան է տեղադրվել Գորիսում բարեգործական կազմակերպությունների կողմից, որտեղ տեղահանվածներին տրամադրում են չոր սնունդ ու ջուր, բայց դա նույնպես չի բավարարում բոլորի կարիքները հոգալու համար։
Հայկական կարմիր խաչի ընկերությունում այս պահին նոր կետերի բացման կամ կամավորականների նոր խումբ Գորիս ուղարկելու մասին խոսակցություններ չկան։
«Կետերը բացում են պետական մարմինները, մենք միայն աջակցում ենք, որ լինի իրանք կհայտնեն, մենք էլ ըստ այդմ կմիանանք»,– ասաց Հայկական կարմիր խաչ ընկերության մամուլի խոսնակ Նունե Գրիգորյանը։
Ի դեպ, այս պահին ԼՂ–ից տեղահանված մարդկանց Գորիսից ավտոբուսներով հիմնականում տեղափոխում են Գեղարքունիքի մարզ։
«Սյունիքում գրեթե տեղ չկա մնալու, մի քանի տեղ է ազատվել միայն Կապանում։ Դրանք հիմնականում հյուրանոցներում կամ հյուրատներում են։ Իսկ Երևան տանում են միայն այն մարդկանց, որոնք մնալու տեղ ունեն։ Տեղահանվածների համար հատուկ տեղեր Երևանում չեն հատկացվել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայկական կարմիր խաչ ընկերության կամավոր Նարեկ Մկրտչյանը։
Sputnik Արմենիայի թղթակիցի հետ զրույցում, սակայն, ԼՂ–ից տեղահանված մարդիկ ասել են, որ չեն ուզում գնալ Գեղարքունիք, քանի որ գուցե կրկին հայտնվեն սահմանամերձ գոտում։ Ասում են` ևս մեկ գաղթի չեն դիմանա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ–ից դեպի ՀՀ ավտոմեքենաների մեծ հոսքի պատճառով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին առաջացել է բազմակիլոմետրանոց խցանում: Շատերը ճանապարհին են անցկացնում ավելի քան 24 ժամ։ Հատուկ բացված կետերում նրանց սնունդ ու դեղորայք են տրամադրում։ Այստեղ նաև հագուստի տուփեր են դրված (հիմնականում`մանկական) նրանց համար, ովքեր ստիպված են եղել շտապ լքել իրենց տունն առանց իրերի։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական
Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին
հանդիպումը։ 2–րդ հանդիպումը
կայացել է սեպտեմբերի 25–ին Իվանյանում։ Սեպտեմբերի 25–ից սկսվել է արցախցիների տեղահանումը։
Սեպտեմբերի
26-ի ժամը 08:00–ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ։ Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: