00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է պատերազմում խառնաշփոթ ստեղծվել, և ինչ է Օնիկ Գասպարյանն առաջարկել ՀՀ վարչապետին

© Photo : official site of the MoD of RAՆիկոլ Փաշինյանն ու Օնիկ ԳԱսպարյանը
Նիկոլ Փաշինյանն ու Օնիկ ԳԱսպարյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2023
Նիկոլ Փաշինյանն ու Օնիկ ԳԱսպարյանը
Բաժանորդագրվել
ԳՇ նախկին պետը վստահեցնում է, որ ինքը բացատրել է վարչապետին, թե ինչն է նվազեցնում զորքերի կառավարման արդյունավետությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 44–օրյա պատերազմի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է խառնաշփոթից խուսափելու համար բոլոր տեղեկությունները հավաքել ՊԲ շտաբում: Նա այդ մասին հայտնել է ԱԺ քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրություններից հետո հրապարակած իր հայտարարությունում։
Փաշինյանը հանձնաժողովում ասել էր, որ Օնիկ Գասպարյանից և Արցախի նախագահից պարբերաբար հակասական տեղեկություններ են իրեն ներկայացվել։ Նա նշել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ իրեն որևէ լուր են հայտնել, ԳՇ-ն հերքել է, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ լուրը հավաստի է:

«Յուրաքանչյուր պատերազմին բնորոշ է կառավարման համակարգում հակասական տեղեկատվության շրջանառությունը, իսկ մեր դեպքում իրականությունը հետևյալն էր` Արցախի նախագահը ՊԲ-ի կառավարման տարբեր օղակներում ունենալով տեղեկատվության աղբյուրներ, ինչպես նաև Արցախի ԱԱԾ աշխատակիցների միջոցով որոշ դեպքերում ավելի շուտ էր իրազեկվում իրադրության վերաբերյալ, և ըստ էության ստեղծվել էր «զուգահեռ» կառավարման համակարգ, երբ Արցախից և՛ նախագահը, և՛ տարբեր պաշտոնյաներ ու այլ անհասկանալի լիազորություններով օժտված անձինք վարչապետին ներկայացնում էին տեղեկություններ` շրջանցելով ՊԲ հրամանատարությանը»,– նշել է Գասպարյանը:

Նրա խոսքով` դա հաճախ առաջացնում էր խառնաշփոթ, և պահանջվում էր լրացուցիչ ջանքեր գործադրել իրադրությունն օբյեկտիվ գնահատելու համար:
«Ի դեպ, ես բացատրեցի վարչապետին, որ նման կարգով աշխատանքը նվազեցնում է զորքերի կառավարման արդյունավետությունը և առաջարկեցի ցուցում տալ Արցախի նախագահին ու Արցախում գտնվող իր ներկայացուցիչներին` ողջ տեղեկատվությունը հավաքել ՊԲ շտաբում»,–գրել է Գասպարյանը:
Նա ընդգծել է, որ դա անհրաժեշտ էր իրադրությանն օպերատիվորեն արձագանքելու տեսակետից, այսինքն` ցանկացած տեղեկություն առաջնահերթ պետք է ստանար ՊԲ հրամանատարը` ստեղծված իրադրությանը համապատասխան որոշումներ կայացնելու համար, սակայն պատերազմի ողջ ընթացքում պարբերաբար բախվել են հակասական տվյալների ստացման երևույթին:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովի նիստում խոսեց պատերազմի ընթացքում կրակի դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ասաց` երբ է իրականում ստորագրել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը, անդրադարձավ Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին` նշելով, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցելով Ադրբեջանին ժամանակ էին տվել պատրաստվելու «լավագույն պատերազմին», խոսեց այն մասին, թե արդյոք որևէ հնարավորություն կար Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել և այլն։
Հանձնաժողովի հաջորդ նիստում, որը կայացավ հունիսի 27-ին, Փաշինյանն ասաց, թե ինչու բանակցային գործընթացի փակուղու մասին չի խոսել 2018-2019թթ–ին, ինչպես կարելի էր կանգնեցնել պատերազմը։ Նա կրկին անդրադարձավ Շուշիի թեմային, խոսեց իր որդու ու կնոջ մասին և ասաց, թե ինչու պատերազմի ժամանակ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը վստահեցրեց, որ Լելե Թեփեն վերադարձնելու թեմա 44–օրյա պատերազմի ընթացքում չի եղել, ինքն էլ զորահավաքը դադարեցնելու հրաման չի տվել։ ՀՀ վարչապետը խոսեց նաև պլանով չնախատեսված ՀՕՊ միջոցներ ձեռք բերելու մասին և պատմեց, թե ինչ են զեկուցել իրեն պատերազմից առաջ։
Լրահոս
0