https://arm.sputniknews.ru/20230216/mijazgajin-dataranum-hashtutjan-hamadzajnagir-knqelu-kargy-pvokhvum-e-karavarutjun-55404256.html
Միջազգային դատարանում հաշտության համաձայնագիր կնքելու կարգը փոխվում է. կառավարություն
Միջազգային դատարանում հաշտության համաձայնագիր կնքելու կարգը փոխվում է. կառավարություն
Sputnik Արմենիա
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին իրավունք կվերապահվի Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան և Արդարադատության դատարան ներկայացնել... 16.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-16T11:28+0400
2023-02-16T11:28+0400
2023-02-16T11:28+0400
հհ կառավարություն
որոշում
դատարան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/619/94/6199498_0:0:4929:2773_1920x0_80_0_0_30b005cd43671ca945e737a3d148c516.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում։ՀՀ վարչապետի աշխատակազմում մշակված փոփոխությունների նախագիծն այսօր հավանության է արժանացել կառավարության նիստում։Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել ապաշրջափակել Լաչինի միջանցքըՕրենքով առաջարկվում է նոր հոդված ներառել, որով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին իրավունք կվերապահվի Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան և Արդարադատության դատարան ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ: Մինչդեռ գործող օրենքով ՀՀ ներկայացուցիչը դա կարող է անել միայն կառավարության որոշման հիման վրա։Մեկ այլ փոփոխությամբ էլ, հակառակը` ՀՀ ներկայացուցչի որոշ ազատություններ սահմանափակվում են։ Օրինակ` եթե գործող օրենքը ՀՀ ներկայացուցչին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ՀՀ անունից բանակցություններ վարել հակառակ կողմի հետ` վեճն արտադատական կարգով լուծելու նպատակով, ապա առաջարկվող նոր կարգավորմամբ սահամանվում է, որ բանակցությունների արդյունքում կազմվող հաշտության համաձայնագիրը պետք է հաստատի ՀՀ կառավարությունը՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը։ՄԻԵԴ–ը բավարարել է Հայաստանի միայն 2–րդ պահանջը. Կիրակոսյանը` Լաչինի միջանցքի մասինՀՀ կառավարության հավանությանն արժանացած փոփոխությունների նախագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/619/94/6199498_0:0:4353:3265_1920x0_80_0_0_831a7e5dc546f7d22ab3d6ec03e09412.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, որոշում, դատարան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հհ կառավարություն, որոշում, դատարան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
Միջազգային դատարանում հաշտության համաձայնագիր կնքելու կարգը փոխվում է. կառավարություն
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին իրավունք կվերապահվի Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան և Արդարադատության դատարան ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում։
ՀՀ վարչապետի աշխատակազմում մշակված փոփոխությունների նախագիծն այսօր հավանության է արժանացել կառավարության նիստում։
Օրենքով առաջարկվում է նոր հոդված ներառել, որով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին իրավունք կվերապահվի Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան և Արդարադատության դատարան ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ: Մինչդեռ գործող օրենքով ՀՀ ներկայացուցիչը դա կարող է անել միայն կառավարության որոշման հիման վրա։
Փոփոխման անհրաժեշտությունը, ըստ կառավարության, պայմանավորված է նրանով, որ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության ներկայացումը, որպես կանոն, պահանջում է հրատապություն, իսկ կառավարության որոշման պահանջը կարող է խոչընդոտել անհրաժեշտ գործողությունները հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելուն։
Մեկ այլ փոփոխությամբ էլ, հակառակը` ՀՀ ներկայացուցչի որոշ ազատություններ սահմանափակվում են։ Օրինակ` եթե գործող օրենքը ՀՀ ներկայացուցչին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ՀՀ անունից բանակցություններ վարել հակառակ կողմի հետ` վեճն արտադատական կարգով լուծելու նպատակով, ապա առաջարկվող նոր կարգավորմամբ սահամանվում է, որ բանակցությունների արդյունքում կազմվող հաշտության համաձայնագիրը պետք է հաստատի ՀՀ կառավարությունը՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը։
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած փոփոխությունների նախագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։