https://arm.sputniknews.ru/20230112/serzh-sargsjani-ev-mjusneri-gvortsvov-datakan-nisty-krkin-hetadzgvec-53738093.html
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
Sputnik Արմենիա
Դատական նիստին ներկա չէին մեղադրյալն ու նրա փաստաբանը։ 12.01.2023, Sputnik Արմենիա
2023-01-12T15:54+0400
2023-01-12T15:54+0400
2023-01-12T16:04+0400
սերժ սարգսյան
դատ
դատարան
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/2217/60/22176054_0:0:1291:727_1920x0_80_0_0_9f6be2eee99e0669955940867175166e.jpg
ԵՐԵՎԱՆ,12 հունվարի– Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։Սերժ Սարգսյանը ներկա էր նիստին, սակայն բացակայում էր ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը։Նա դատարանին հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին և հիվանդության մասին համապատասխան փաստաթուղթը կներկայացնի դատարան հաջորդ դատական նիստին։Նիստին ներկա չէր նաև վկա Սևան Քոչարյանը։Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 19–ին, ժամը 14.00–ին։Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2217/60/22176054_0:0:1147:860_1920x0_80_0_0_156fb8952eb85789135aade08ef0fd70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, դատ, դատարան, նիստ
սերժ սարգսյան, դատ, դատարան, նիստ
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
15:54 12.01.2023 (Թարմացված է: 16:04 12.01.2023) Դատական նիստին ներկա չէին մեղադրյալն ու նրա փաստաբանը։
ԵՐԵՎԱՆ,12 հունվարի– Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Սերժ Սարգսյանը ներկա էր նիստին, սակայն բացակայում էր ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը։
Նա դատարանին հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին և հիվանդության մասին համապատասխան փաստաթուղթը կներկայացնի դատարան հաջորդ դատական նիստին։
Նիստին ներկա չէր նաև վկա Սևան Քոչարյանը։
Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 19–ին, ժամը 14.00–ին։
Հիշեցնենք` ըստ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի` վերջինիս կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Երրորդ նախագահն իրեն առաջադրված
մեղադրանքը չի ընդունում։Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար
Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ
քրեական հետապնդումը դադարեցվել է։