00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
В чем уникальность российской колонизации?
15:04
24 ր
Исторический ликбез
Корни элиты и еврейский вопрос. Как колонизация влияла на Россию?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենդանի համակարգիչ. Դոխոլյանի մշակումները կօգնեն սպանել քաղցկեղը և բուժել վարակները

© Sputnik / Aram GareginyanՆիկոլայ Դոխոլյան
Նիկոլայ Դոխոլյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2022
Նիկոլայ Դոխոլյան
Բաժանորդագրվել
Փենսիլվանիայի համալսարանում աշխատող հայտնի գիտնականը սպիտակուցներ է մշակում, որոնք (ինչպես համակարգիչների տրանզիստորները) արձագանքում են տրված ազդակներին և կատարում ցանկալի առաջադրանքները։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Եթե գիտնականը մանրադիտակի տակ մոլեկուլ է տեսնում, արդյոք նա կարո՞ղ է մոլեկուլին «ասել»` գնա առաջ, հետո աջ, կամ` սպանի՛ր քաղցկեղի բջիջը: Պարզվում է` կարող է։ Կառավարվող հատկանիշներով սպիտակուցային մոլեկուլներ է մշակում Փենսիլվանիայի պետական համալսարանի (Penn State) բժշկական քոլեջի Գիտակիրառական ուսումնասիրությունների կենտրոնի (Centre for Translational Systems Research) ղեկավար Նիկոլայ Դոխոլյանը։
Իր ուսումնասիրությունների մասին նա պատմեց վերջերս Հայաստանում անցկացված FAST նորարարական համաժողովի ընթացքում։
Հետազոտողների խումբը նրա ղեկավարությամբ ստեղծել է մի տեխնոլոգիա, որով սպիտակուցային մոլեկուլները դառնում են տրանզիստորների անալոգ և ծրագրավորվում են ճիշտ վարքագծի համար։ Այդ նպատակով, իհարկե, կատարվում է ամբողջ ԴՆԹ-ՌՆԹ-սպիտակուցային շղթայի մոդիֆիկացիա (քանի որ ԴՆԹ-ն ստեղծում է ՌՆԹ, որն էլ ստեղծում է սպիտակուց)։ Դոխոլյանի թիմը նման ծրագրավորվող սպիտակուցների արդեն երկու տեսակ է մշակել (Դոխոլյանը դրանք անվանել է «nano computing agents»)։
«Ատոմային» չէ, բայց էլի օգտակար է. ինչ խելացի լուծումներ է Երևանին առաջարկում «Ռոսատոմը»

Ձերբակալել և սպանել

Հետազոտությունների համար ընտրել են ֆոկալ-ադհեզիվ կինազը` այն սպիտակուցներից մեկը, որը պատասխանատու է տարածության մեջ բջջի կապերի համար (դրանք մի տեսակ «ոտքերի» ձև ունեն, որոնցով բջիջը կառչում է հարևան բջիջներից)։
Այդ սպիտակուցը փոփոխել են այնպես, որ այն ակտիվանում է բարձր թթվայնության դեպքում, որը հատուկ է քաղցկեղի բջիջներին։ Երբ այն ներդնում են չարորակ բջջի մեջ, այն սկսում է այդ կապերը հարկ եղածից բազմաթիվ անգամներ ավելի շատ ձևավորել, և բջիջը շուրջը գտնվող ամեն ինչին այնքան ամուր է կառչում, որ դադարում է շարժվել։
«Այսպիսով սպիտակուցը «ձերբակալում» է բջջին, այն չի կարողանում մետաստազներ տալ, և այն հեշտությամբ կարելի է ոչնչացնել»,-պարզաբանում է Դոխոլյանը։
Տեխնոլոգիան արդեն փորձարկվել է լաբորատորիայում` քաղցկեղի բջիջների վրա, մտադիր են փորձարկել նաև կենդանիների վրա։
«Nano computing agents»-ի վրա հիմնված մյուս ծրագիրը սպիտակուցներ են, որոնք գործում են դեղամիջոցների հանդեպ դիմացկուն բակտերիաների դեմ (multi drug resistant infections): Այդ սպիտակուցները ծրագրավորված են այնպես, որ ակտիվանում են լույսի ազդեցությունից։
«Դուք բացում եք սրվակը, լույսի տակ դեղը քսում եք ձեռքին, և այն ակտիվանում է»,-հավելում է Դոխոլյանը:
Այդ հետազոտություններով Դոխոլյանն ու նրա գործընկերները հիմնավորումներ են կազմել և հաստատել փորձով (proof of principle) ։
«Կարևորն այն է, որ մենք ստեղծում ենք հարթակ, որպեսզի սպիտակուցները նշված ազդանշաններին արձագանքեն որպես տրանզիստորներ։ Իսկ հետո այդ հարթակում կարելի է շատ տարբեր խնդիրներ լուծել»,- ասում է նա։
Մեջքդ ուղի՛ղ. հայ ծրագրավորողները «դաստիարակ» են ստեղծել համակարգչով աշխատողների համար

Համագործակցություն Հայաստանի հետ

Դոխոլյանի լաբորատորիայում արդեն ուսումնասիրություններ է կատարել մի հայաստանցի ուսանողուհի։ Բացի այդ, գիտնականը խորհրդատվություն է իրականացնում Հայաստանում անցկացվող հետազոտական նախագծերից մեկի հետ։
«Ես դեմ չեմ հայ հետազոտողներին ներգրավել նաև իմ նախագծերում։ Պարզապես համատեղ աշխատանքն առաջ տանելու կազմակերպչական հնարավորություն չունեմ։ Եթե հայկական կողմից նման ցանկություն լինի, ապա կազմակերպչական հարցերը հնարավոր կլինի լուծել»,-նշում է նա։
Դոխոլյանի և նրա գործընկերների աշխատանքները տպագրվել են մի շարք առաջատար գիտական ամսագրերում, այդ թվում` «Nature»-ում։
Լրահոս
0