https://arm.sputniknews.ru/20220822/erevanjan-bnakaranic-heravar-tarberakvov-bernapvokhadrumner-en-irakanacrel-ajl-erkrum-47086695.html
Երևանյան բնակարանից հեռավար տարբերակով բեռնափոխադրումներ են իրականացրել այլ երկրում. ՊԵԿ
Երևանյան բնակարանից հեռավար տարբերակով բեռնափոխադրումներ են իրականացրել այլ երկրում. ՊԵԿ
Sputnik Արմենիա
Ապօրինի գրասենյակի աշխատակիցները փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորները կանխել են։ 22.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-22T16:10+0400
2022-08-22T16:10+0400
2022-08-22T17:03+0400
հայաստան
երևան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
բեռնափոխադրում
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47086238_0:0:1280:720_1920x0_80_0_0_847be81a13d3e6ebb7d91e60436b8929.jpg
ՀՀ պետեկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձինք հեռավար կերպով բեռնափոխադրումներ են իրականացնում այլ երկրի ներքին շուկայում, առանց ՀՀ–ում պետական գրանցման։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը։Իրականացված միջոցառումների շրջանակում հետազոտվել է ապօրինի ձեռնարկատիրության հասցեն։ Պարզվել է, որ 3-սենյականոց, 50 քմ մակերեսով բնակարանում եղել է 20 համակարգչային կոմպլեկտ` 40 մոնիտորով, հեռախոսներ, սեղան–աթոռներ, որոնցից մի մասն օգտագործել են աշխատակիցները։Բոլոր համակարգիչները միացված են եղել «Ռոստելեկոմի» ցանցին և գտնվել են աշխատանքային վիճակում:Ապօրինի գրասենյակի աշխատակիցներից մի քանիսը փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորները կանխել են։ՊԵԿ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի հանցակազմի հատկանիշներով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն), որի շրջանակում խուզարկվել և առգրավել են գործի հանգամանքների համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում` բոլոր համակարգիչները:Հետաքննությունն է տարվում ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու համար։Չեն տուգանել. Երևանի բյուջեն զրկվել է 6 մլրդ 867 մլն դրամի եկամտից
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Բացահայտվել է առանց պետական գրանցման հեռավար բեռնափոխադրումների կազմակերպման դեպք
Sputnik Արմենիա
Բացահայտվել է առանց պետական գրանցման հեռավար բեռնափոխադրումների կազմակերպման դեպք
2022-08-22T16:10+0400
true
PT2M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/16/47086238_116:0:1076:720_1920x0_80_0_0_636432cd30039fe326e1cf6babc84838.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), բեռնափոխադրում, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), բեռնափոխադրում, տեսանյութ, տեսանյութեր, видео
Երևանյան բնակարանից հեռավար տարբերակով բեռնափոխադրումներ են իրականացրել այլ երկրում. ՊԵԿ
16:10 22.08.2022 (Թարմացված է: 17:03 22.08.2022) Ապօրինի գրասենյակի աշխատակիցները փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորները կանխել են։
ՀՀ պետեկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձինք հեռավար կերպով բեռնափոխադրումներ են իրականացնում այլ երկրի ներքին շուկայում, առանց ՀՀ–ում պետական գրանցման։ Տեղեկությունը հայտնում է
ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը։
Իրականացված միջոցառումների շրջանակում հետազոտվել է ապօրինի ձեռնարկատիրության հասցեն։ Պարզվել է, որ 3-սենյականոց, 50 քմ մակերեսով բնակարանում եղել է 20 համակարգչային կոմպլեկտ` 40 մոնիտորով, հեռախոսներ, սեղան–աթոռներ, որոնցից մի մասն օգտագործել են աշխատակիցները։
Բոլոր համակարգիչները միացված են եղել «Ռոստելեկոմի» ցանցին և գտնվել են աշխատանքային վիճակում:
Ապօրինի գրասենյակի աշխատակիցներից մի քանիսը փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորները կանխել են։
ՊԵԿ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի հանցակազմի հատկանիշներով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն), որի շրջանակում խուզարկվել և առգրավել են գործի հանգամանքների համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում` բոլոր համակարգիչները:
Հետաքննությունն է տարվում ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու համար։