00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շոր չունի, դպրոց չի գնում» խնդիրն այլևս չկա. ինչպես են Ամբերդի դպրոցում եկամուտ ստեղծում

© Sputnik / Asatur YesayantsԱմբերդի դպրոցի աշակերտները
Ամբերդի դպրոցի աշակերտները - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2022
Ամբերդի դպրոցի աշակերտները
Բաժանորդագրվել
Ամբերդում ստիպված չեն բախել նախարարության դռները կամ բարերարներ փնտրել դպրոցը բարեկարգելու կամ աշակերտների կարիքները հոգալու համար։ Արդեն քանի տարի է՝ այս դպրոցում յուրահատուկ բիզնես-մոդել է ստեղծվել, որի մասին էլ կպատմենք։
Դասի ժամին սովորում են, դրանից հետո շտապում այգին մշակելու․ սա Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի Հայրապետ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցի առօրյան է։ Դպրոցին կից հիմնված խաղողի, դեղձի, սալորի այգիներից ստացված եկամուտով հոգում են դպրոցականների տարբեր կարիքները՝ գիրք, էքսկուրսիաներ, սնունդ, համազգեստ և այլն։ Այս պատմությունը սկսվեց մոտ 10 տարի առաջ, երբ դպրոցի տնօրեն նշանակվեց Զոհրաբ Մաղաքյանը։ Ասում է՝ սեփական այգի ունենալու գաղափարը ծնվեց 2012 թվականին, երբ Պարենային համաշխարհային կազմակերպությունը սկսեց դպրոցում իրականացնել «Անվճար սնունդ աշակերտներին» ծրագիրը։
«Այդ ժամանակ մտածեցի՝ բա ինչ ենք անելու, եթե մի օր ծրագիրը դադարի։ Ինչ-որ առումով այդ վախն էլ գաղափարը տվեց»,- խոստովանում է տնօրենը։
© Sputnik / Asatur YesayantsԱմբերդի դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյանը` այգում
Директор школы села Амберд Зограб Магакян - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Ամբերդի դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյանը` այգում
Գյուղում սոցիալական ծանր պայմաններում ապրող մի քանի ընտանիքներ կան։ Մաղաքյանն ասում է՝ երբ նոր էր տնօրեն նշանակվել, մեծ ցավ էր ապրում, երբ ծնողին հարցնում էր՝ «ինչու՞ երեխայիդ դպրոց չես բերում» և ի պատասխան լսում՝ «շոր չունի»։ Հիմա այդ խնդիրն այլևս չկա։ 1-4-րդ դասարանի երեխաներին համազգեստն անվճար է տրամադրվում։ Կտորը ձեռք են բերում այգուց ստացված եկամուտից, համազգեստն էլ կարում են ուսուցչուհիները՝ դասերից հետո։
Այգու խնամքն էլ են ինքնուրույն կազմակերպում, այգեպան չունեն․ ծանր գործերն անում են տղամարդ ուսուցիչներով, թեթև գործերով ուսուցչուհիներն են զբաղվում աշակերտների հետ միասին։ Օրինակ` մեր այցելության ժամանակ ուսուցչուհիներն աշակերտների հետ խաղողի տերև էին քաղում վաճառքի համար։ Բարձր դասարանների տղաներն էլ հողը տատասկից էին մաքրում։
© Sputnik / Asatur YesayantsԱմբերդի դպրոցի ուսուցիչները խաղողի տերև են հավաքում։
Учители школы села Амберд собирает листья винограда в саду при школе - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Ամբերդի դպրոցի ուսուցիչները խաղողի տերև են հավաքում։
«Այս այգիների բարիքը լիարժեք օգտագործում ենք։ Ծիրանենիների բերքը քիչ է, երեխաները ցոգոլ շատ են սիրում, թողել եմ, որ իրենք վայելեն։ Դեղձից պատրաստում ենք չիր, ծառի ներքևում թափված դեղձերով էլ կոմպոտ ենք եփում։ Երեխան սովորում է, որ եթե մի բանը տանջվել, ստեղծել ես, չի կարելի թողնել, որ փչանա։ Անկախ նրանից՝ վաղը նա ինչ կդառնա՝ գիտնական, ինչ-որ ոլորտում լավ մասնագետ, պետք է ինքնուրույն տնտեսություն վարել էլ կարողանա, մենք այգու մշակման շնորհիվ տնտեսության ճիշտ կառավարում ենք սովորեցնում»,- ասում է ընկեր Մաղաքյանը։
© Sputnik / Asatur YesayantsԱմբերդի դպրոցի աշակերտները մոլախոտն են հեռացնում։
Ученики работают в саду при школе в селе Амберд Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Ամբերդի դպրոցի աշակերտները մոլախոտն են հեռացնում։
Այգի մշակելն ուրախացնում է ոչ միայն աշակերտներին, այլև նրանց ծնողներին։ Շատերը պատրաստակամություն են հայտնում օգնել տարբեր գործերում։ Ուսուցիչներն էլ ոչ մի անգամ չեն նեղսրտում, երբ դասերից հետո կամ ազատ ժամերին դպրոցին կից ստեղծված տնտեսության գործերով են զբաղվում։
Գայանե Սարգսյանը տարրական դասարանների ուսուցչուհի է։ Այս դպրոց ոտք է դրել 12 տարի առաջ։ Այն դպրոցը, որում սկսեց աշխատել և այն դպրոցը, որն այսօր ունեն, լրիվ տարբեր են․ հիմա իրենց կրթօջախը հանրապետությունում օրինակելի է։
© Sputnik / Asatur YesayantsՈւսուցչունի Գայանե Սարգսյանը
Учительница школы села Амберд Гаяне Саркисян собирает листья винограда в саду при школе - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Ուսուցչունի Գայանե Սարգսյանը
«Թեպետ երեխաներն իրենց ընտանիքներում էլ են օգնում տնտեսությունը վարելու գործում, բայց սա ուրիշ է, սա հենց իրենցն է, իրենք այս ամենին տիրոջ իրավունքով ու պատասխանատվությամբ են մոտենում»,- հավելում է դասվար Վեներա Նիկողոսյանը։
Հռիփսիմե Տերտերյանն այս դպրոցի հնաբնակներից է, արդեն մոտ 3 տասնամյակ է՝ երեխաներին կրթություն է տալիս։ Ոգևորված պատմում է, թե ինչպես ծերացած դպրոցը նորից երիտասարդացավ։ Իրենց դպրոցը տան ու ընտանիքի հետ է համեմատում։
© Sputnik / Asatur YesayantsՈւսուցչուհի Հռիփսիմե Տերտերյանը
Учительница школы села Амберд Рипсиме Тертерян собирает листья винограда в саду при школе - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Ուսուցչուհի Հռիփսիմե Տերտերյանը
«Եթե կա ընտանիք, ուրեմն իմ ու քո չկա, բոլոր գործերը միահամուռ անում ենք։ Եթե դպրոցի, երեխաների շահին է վերաբերում, ուրեմն հոգնել չունենք։ Սա աշխատանքային դաստիարակություն է, որը կարևոր է երեխաների ապագայի համար»։
Երաժշտության ուսուցչուհի Անահիտ Հաբեթյանն էլ, շարունակելով գործընկերուհուն, նշում է՝ ավելի հաճելի բան չկա, քան այն, երբ տեսնում ես առաջին դասարանցին քայլում է քո ձեռքերով կարված համազգեստով։
© Sputnik / Asatur YesayantsՈւսուցչուհի Անահիտ Հաբեթյանը
Учительница школы села Амберд Анаит Абетян собирает листья винограда в саду при школе - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Ուսուցչուհի Անահիտ Հաբեթյանը
Դպրոցը բարեկարգելու, աշակերտների համար առավել բարեկեցիկ միջավայր ստեղծելու շատ ծրագրեր կան, որոնց մասին Զոհրաբ Մաղաքյանը հաճույքով երկար պատմում է։ Օրինակ` նպատակներից մեկը դպրոցի տարածքում ջերմատուն, հիմնելն է, որտեղ աճեցվելու է էկոլոգիապես մաքուր բանջարեղեն՝ լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, և որն ամբողջությամբ օգտագործվելու է երեխաների սննդի համար։
Այս գործը սկսել են հազար աճեցնելուց․ արդեն սածիլներ են ստացել։ Մաղաքյանը ցույց է տալիս դպրոցին կից երկու շինություններն ու ասում, որ շինություններից մեկը չրի արտադրամաս է դառնալու, չրի պատրաստման մեկ սարք նվեր են ստացել։ Երկրորդ շինությունը փայտամշակման համար է․այնտեղ տղամարդ ուսուցիչներն աշակերտների հետ ոչ միայն չրերի համար ներկայանալի փաթեթներ կպատրաստեն, այլև դպրոցական գույք և այլն։
© Sputnik / Asatur YesayantsԱմբերդի դպրոցի աշակերտուհին խաղողի տերև է հավաքում։
Ученица работает в саду при школе в селе Амберд Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Ամբերդի դպրոցի աշակերտուհին խաղողի տերև է հավաքում։
Ի դեպ, «ամեն ինչ սեփական ձեռքերով» սկզբունքը նաև դպրոցական նստարաններին է հասել։ Օրինակ` լուսանկարում երևացող այս նստարանները դպրոցում են պատրաստվել՝ հին, գործածությունից դուրս եկած գույքից։ Ընկեր Մաղաքյանը երկուստեք ձեռնտու առաջարկով դիմում է հանրապետության դպրոցներին, ասում է՝ դպրոցական մեկ հավաքածու սեղան-աթոռը 40-50 հազար դրամ արժե, իրենք առաջարկում են երկու անգամ ավելի մատչելի գումարով պատրաստել, ասենք՝ 20-25 հազար դրամով։
© Sputnik / Asatur YesayantsԴպրոցի ուսուցիչների և աշակերտների ջանքերով ստեղծված սեղան-աթոռները
Учителя и ученики школы Амберда собрали школьная мебель  - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Դպրոցի ուսուցիչների և աշակերտների ջանքերով ստեղծված սեղան-աթոռները
Սա էլ նախակրթարանն է, որի հեքիաթային, վառ ձևավորմամբ պատերն էլ կրկին ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների ձեռքի գործն են։
© Sputnik / Asatur YesayantsՆախակրթարան
Учителя и ученики школы Амберда красочно оформили одну из комнат - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Նախակրթարան
Այս դպրոցում որքան շրջես, զարմանալու ու պատմելու մի նոր բան կգտնես։ Դպրոցի հարևանությամբ մեղվի փեթակներ էլ կան։ Սա էլ է նոր ծրագրերից։
Քանի որ մեղվապահությունից դեռ այնքան էլ գլուխ չեն հանում, սովորում են, այս հարցում էլ հարևան գյուղի դպրոցի տնօրենն է օգնում, որը լավ ու փորձառու մեղվաբույծ է։
© Sputnik / Asatur YesayantsԱմբերդի դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյանը` մեղվի փեթակների մոտ
Директор школы села Амберд Зограб Магакян - Sputnik Արմենիա, 1920, 01.06.2022
Ամբերդի դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյանը` մեղվի փեթակների մոտ
Դպրոցում ստեղծված ու հաջողությամբ գործող փոքրիկ բիզնես-մոդելը նաև գործընկեր տնօրեններին է հետաքրքրել։ Վերջերս Շիրակի մարզի մի խումբ տնօրեններ փորձի փոխանակման նպատակով Ամբերդ էին եկել։ Զոհրաբ Մաղաքյանը նշում է՝ պատրաստակամ են իրենց փորձի մասին պատմել ու սովորեցնել բոլոր մյուս դպրոցներին։ Հաջողված մոդելի հանդեպ խանդոտ չեն, չէ՞ որ այն ամենն, ինչ արվում է, աշակերտի համար է։
© Sputnik / Asatur Yesayants

Ամբերդի դպրոցի անձնակազմն աշխատում է դպրոցի այգում։

Ամբերդի դպրոցի անձնակազմն աշխատում է դպրոցի այգում։ - Sputnik Արմենիա
1/6

Ամբերդի դպրոցի անձնակազմն աշխատում է դպրոցի այգում։

© Sputnik / Asatur Yesayants

Ամբերդի դպրոցի աշակերտուհին` այգում

Ամբերդի դպրոցի աշակերտուհին` այգում - Sputnik Արմենիա
2/6

Ամբերդի դպրոցի աշակերտուհին` այգում

© Sputnik / Asatur Yesayants

Ամբերդի դպրոցի անձնակազմը խաղողի տերև ներն է ամբարում, որ վաճառեն։

Ամբերդի դպրոցի անձնակազմը խաղողի տերև ներն է ամբարում, որ վաճառեն։ - Sputnik Արմենիա
3/6

Ամբերդի դպրոցի անձնակազմը խաղողի տերև ներն է ամբարում, որ վաճառեն։

© Sputnik / Asatur Yesayants

Ամբերդի դպրոցի աշակերտուհին` այգում

Ամբերդի դպրոցի աշակերտուհին` այգում - Sputnik Արմենիա
4/6

Ամբերդի դպրոցի աշակերտուհին` այգում

© Sputnik / Asatur Yesayants

Ամբերդի դպրոցի աշակերտը` այգում աշխատելիս

Ամբերդի դպրոցի աշակերտը` այգում աշխատելիս - Sputnik Արմենիա
5/6

Ամբերդի դպրոցի աշակերտը` այգում աշխատելիս

© Sputnik / Asatur Yesayants

Ամբերդի դպրոցի ուսուցչուհիներից մեկը

Ամբերդի դպրոցի ուսուցչուհիներից մեկը - Sputnik Արմենիա
6/6

Ամբերդի դպրոցի ուսուցչուհիներից մեկը

1/6

Ամբերդի դպրոցի անձնակազմն աշխատում է դպրոցի այգում։

2/6

Ամբերդի դպրոցի աշակերտուհին` այգում

3/6

Ամբերդի դպրոցի անձնակազմը խաղողի տերև ներն է ամբարում, որ վաճառեն։

4/6

Ամբերդի դպրոցի աշակերտուհին` այգում

5/6

Ամբերդի դպրոցի աշակերտը` այգում աշխատելիս

6/6

Ամբերդի դպրոցի ուսուցչուհիներից մեկը

Լրահոս
0