https://arm.sputniknews.ru/20220413/hapky-minch-ors-mvonitvoring-chi-irakanacrel-svotqkhvoznavar-hatvatsum-pashinjan-40840110.html
ՀԱՊԿ–ը մինչ օրս մոնիթորինգ չի իրականացրել Սոթք–Խոզնավար հատվածում. Փաշինյան
ՀԱՊԿ–ը մինչ օրս մոնիթորինգ չի իրականացրել Սոթք–Խոզնավար հատվածում. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ այդ օպերացիայի հետևանքով օկուպացված 45 քառ. կմ տարածքը միակը չէ Հայաստանում։ Նրա խոսքով` դեռևս 90-ական թվականներից ՀՀ ևս շուրջ... 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T12:19+0400
2022-04-13T12:19+0400
2022-04-13T16:16+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
նիկոլ փաշինյան
սյունիք
սահման
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_360:9:1485:642_1920x0_80_0_0_24f147ab34e9f14f27d0e3c3bbb7fab8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀԱՊԿ–ը մինչև օրս մոնիթորինգ չի իրականացրել Սոթք–Խոզնավար հատվածում։ Այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հիշեցրեց, որ ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ–ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ չի իրականացրել` արդարացնելով երկար տարիներ հանրության շրջանում առկա այն մտավախությունը, թե ՀՀ անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող այդ կազմակերպությունն անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի` մնալով դիտորդի կարգավիճակում»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ մինչ օրս ՀԱՊԿ–ը, նույնիսկ դիտորդի կարգավիճակով, այս իրավիճակը չի հասցեագրել։Լրջագույն փորձություն է ՌԴ–ի խաղաղապահների համար. Փաշինյանը` Փառուխի դեպքերի մասինՓաշինյանն արձանագրեց, որ ադրբեջանական ԶՈւ–ն շարունակում է գտնվել Սոթք–Խոզնավար հատվածում` իրական սպառնալիքներ ստեղծելով ՀՀ անվտանգության համար։Այս հարցը, ՀՀ վարչապետի մեկնաբանությամբ, ևս դիտարկվելու է առաջիկա դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի շրջանակներում։Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021 մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում իլյուզիաներ չունենք. Փաշինյան
սյունիք
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/0c/27905456_88:0:1511:1067_1920x0_80_0_0_dc55cf546e1a1d9b3f00049a9fb85aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, նիկոլ փաշինյան, սյունիք, սահման, գեղարքունիքի մարզ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, նիկոլ փաշինյան, սյունիք, սահման, գեղարքունիքի մարզ
ՀԱՊԿ–ը մինչ օրս մոնիթորինգ չի իրականացրել Սոթք–Խոզնավար հատվածում. Փաշինյան
12:19 13.04.2022 (Թարմացված է: 16:16 13.04.2022) ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ այդ օպերացիայի հետևանքով օկուպացված 45 քառ. կմ տարածքը միակը չէ Հայաստանում։ Նրա խոսքով` դեռևս 90-ական թվականներից ՀՀ ևս շուրջ 70 քառ.կմ տարածք գտնվում է այդ կարգավիճակում։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀԱՊԿ–ը մինչև օրս մոնիթորինգ չի իրականացրել Սոթք–Խոզնավար հատվածում։ Այսօր ԱԺ–ում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ–ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ չի իրականացրել` արդարացնելով երկար տարիներ հանրության շրջանում առկա այն մտավախությունը, թե ՀՀ անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող այդ կազմակերպությունն անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի` մնալով դիտորդի կարգավիճակում»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ մինչ օրս ՀԱՊԿ–ը, նույնիսկ դիտորդի կարգավիճակով, այս իրավիճակը չի հասցեագրել։
Փաշինյանն արձանագրեց, որ ադրբեջանական ԶՈւ–ն շարունակում է գտնվել Սոթք–Խոզնավար հատվածում` իրական սպառնալիքներ ստեղծելով ՀՀ անվտանգության համար։
ՀՀ վարչապետը նաև հայտարարեց, որ այդ օպերացիայի հետևանքով օկուպացված 45 քառ. կմ տարածքը միակը չէ Հայաստանում։ Նրա խոսքով` դեռևս 90-ական թվականներից ՀՀ ևս շուրջ 70 քառ.կմ տարածք գտնվում է այդ կարգավիճակում։
Այս հարցը, ՀՀ վարչապետի մեկնաբանությամբ, ևս դիտարկվելու է առաջիկա դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի շրջանակներում։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները 2021 մայիսի 12-ից ներխուժել են Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։