https://arm.sputniknews.ru/20211213/sardarapat-gjughi-bnakichn-aporini-hanqardjunaberutjamb-vastakel-e-159-milivon-dram-36418876.html
Սարդարապատ գյուղի բնակիչն ապօրինի հանքարդյունաբերությամբ վաստակել է 159 միլիոն դրամ
Սարդարապատ գյուղի բնակիչն ապօրինի հանքարդյունաբերությամբ վաստակել է 159 միլիոն դրամ
Sputnik Արմենիա
ԱԱԾ-ում բացահայտած փաստերն ուղարկվել են ՊԵԿ։ Հարուցված է վարչական վարույթ։ 13.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-13T16:27+0400
2021-12-13T16:27+0400
2021-12-13T16:28+0400
տեսանյութեր
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
գողություն
չարաշահում
հանք
տեսանյութ
հանքարդյունաբերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36417542_0:0:1280:720_1920x0_80_0_0_60d994723af74f7754d086bd14f96071.jpg
ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են փոխանցվել , որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ապօրինի ավազակոպճային խառնուրդի հանքարդյունահանում:Անօրինական գործունեությունը կազմակերպվել է Արմավիրի մարզի Արտամետ համայնքում գտնվող մի ընկերության պատկանող շուրջ 8 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքում` առանց ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային մարմիններում հաշվառման:ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 63 000 խոր. մետր լեռնային զանգված` 159 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:Ապօրինի ձեռնարկատիրության փաստով կազմվել է արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ:
https://arm.sputniknews.ru/20211126/aragatsavani-ghekavarn-aporini-ynderqogtagvortsmamb-petutjany-pattsharel-e-khvoshvor-vnas-aats-35752376.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36417542_231:0:1191:720_1920x0_80_0_0_765b7bcd911e7dc4bd607897e1f8c91b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, պետական եկամուտների կոմիտե (պեկ), գողություն, չարաշահում, հանք, տեսանյութ, հանքարդյունաբերություն
տեսանյութեր, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, պետական եկամուտների կոմիտե (պեկ), գողություն, չարաշահում, հանք, տեսանյութ, հանքարդյունաբերություն
Սարդարապատ գյուղի բնակիչն ապօրինի հանքարդյունաբերությամբ վաստակել է 159 միլիոն դրամ
16:27 13.12.2021 (Թարմացված է: 16:28 13.12.2021) ԱԱԾ-ում բացահայտած փաստերն ուղարկվել են ՊԵԿ։ Հարուցված է վարչական վարույթ։
ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտից ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են փոխանցվել , որ Արմավիրի մարզի Արտամետ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ապօրինի ավազակոպճային խառնուրդի հանքարդյունահանում:
ՊԵԿ–ում պարզել են, որ անօրինական հանքարդյունաբերողը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Վ.Գ.-ն է։ Նա իր գործունեությունը կազմակերպել է տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով և հիմնականում երեկոյան ժամերին` հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով:
Անօրինական գործունեությունը կազմակերպվել է Արմավիրի մարզի Արտամետ համայնքում գտնվող մի ընկերության պատկանող շուրջ 8 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքում` առանց ընդերքօգտագործման իրավունքի և առանց հարկային մարմիններում հաշվառման:
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 63 000 խոր. մետր լեռնային զանգված` 159 միլիոն դրամ ընդհանուր արժեքով:
Ապօրինի ձեռնարկատիրության փաստով կազմվել է արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ: