https://arm.sputniknews.ru/20211126/aragatsavani-ghekavarn-aporini-ynderqogtagvortsmamb-petutjany-pattsharel-e-khvoshvor-vnas-aats-35752376.html
Արագածավանի ղեկավարն ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառել է խոշոր վնաս. ԱԱԾ
Արագածավանի ղեկավարն ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառել է խոշոր վնաս. ԱԱԾ
Sputnik Արմենիա
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ։ 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T10:44+0400
2021-11-26T10:44+0400
2021-11-26T10:51+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հանք
բյուջե
արագածոտնի մարզ
համայնքի ղեկավար
https://cdn.am.sputniknews.ru/img/2339/98/23399898_0:85:1620:996_1920x0_80_0_0_060cbffa480b777739d27af552bfcc59.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության մարմինները բացահայտել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու հերթական դեպքը, հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները պարզել են, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին, որևէ միջոց չի ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու համար։ Համայնքի ղեկավարը նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար միջոցներ չի ձեռնարկել։Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ`պաշտոնատար անձանց հովանավորչությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում։ Նրանց գործողությունների արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝156.424.708 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:Պաշտոնատար անձը 25 միլիոն դրամ կաշառք է պահանջել. ԱԱԾ–ի հերթական բացահայտումըԴեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
https://arm.sputniknews.ru/20211125/aats-nakhkin-tnoreny-manramasner-e-nerkajacrel-gaghtnalsman-skandalajin-gvortsi-veraberjal-35723936.html
արագածոտնի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2339/98/23399898_90:0:1530:1080_1920x0_80_0_0_c05ff29420d1e54f0c2e28415bfaea9e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հանք, բյուջե, արագածոտնի մարզ, համայնքի ղեկավար
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հանք, բյուջե, արագածոտնի մարզ, համայնքի ղեկավար
Արագածավանի ղեկավարն ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառել է խոշոր վնաս. ԱԱԾ
10:44 26.11.2021 (Թարմացված է: 10:51 26.11.2021) Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության մարմինները բացահայտել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու հերթական դեպքը, հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները պարզել են, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին, որևէ միջոց չի ձեռնարկել ապօրինի հողօգտագործումը կանխարգելելու, կասեցնելու համար։ Համայնքի ղեկավարը նաև հանցագործության դեպքը բացահայտելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար միջոցներ չի ձեռնարկել։
Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ տևական ժամանակ`պաշտոնատար անձանց հովանավորչությամբ 2017 թվականից մինչև 2021 թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի վարչական տարածքում, առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու, իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում։ Նրանց գործողությունների արդյունքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754.000 կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, ինչպես նաև իրականացված ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝156.424.708 ՀՀ դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: