00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դավիթն էլ չի գա․․․». 3 ընկերներով զոհվեցին նույն խրամատում՝ հրադադարից րոպեներ անց

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի հիշատակի անկյունը
Դավիթ Անանյանի հիշատակի անկյունը - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2021
Բաժանորդագրվել
Դավիթ Անանյանը լուրջ հիվանդություն ուներ, շատ վատ էր տեսնում, բայց պատերազմի հենց 1–ին օրվանից գնաց հայրենիքը պաշտպանելու։ Զոհվեց եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Սկզբում դուստրը, հիմա էլ կինը ՈՄԱ-ի մարզումներին են մասնակցում, որ պատրաստ լինեն․․․
Դավիթի տան մի անկյունից թռչունների թևերի ձայնն է լսվում, մյուս կողմում ծովախոզուկներն են աղմուկով օղակ պտտում, նրանց հարևանությամբ էլ տարբեր գույնի ձկնիկներով լի ակվարիումն է․․․ Օգիտան բոլորին տուն է բերել տան փոքրին՝ 5-ամյա Գոռին զբաղեցնելու համար։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ․․․ 18-ամյա Նարեն և 13-ամյա Մոնթեն հորը կորցնելու վիշտը մեծի պես են տանում, իսկ Գոռը դեռ սպասում է հայրիկի գալուն, միաժամանակ պնդում՝ զինվոր է դառնալու, որ թուրքերին պատժի։
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի հիշատակի անկյունը
Դավիթ Անանյանի հիշատակի անկյունը - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Դավիթ Անանյանի հիշատակի անկյունը
Օգիտան դարակից թղթեր է հանում․ ամուսնու օրագիրն է, որը նրա մահից հետո է գտել ու նամակներ։ Դավիթը դրանք գրել է, երբ դեռ ընկերություն էին անում։ Բարձրաձայն ընթերցում է` մեկ հուզվելով, մեկ ժպտալով... Հիշողությունները հետ են տանում․․․
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի օրագիրը
Դավիթ Անանյանի օրագիրը - Sputnik Արմենիա
1/5
Դավիթ Անանյանի օրագիրը
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի օրագիրը
Դավիթ Անանյանի օրագիրը - Sputnik Արմենիա
2/5
Դավիթ Անանյանի օրագիրը
© Sputnik / Aram NersesyanՕգիտա Ղուկասյանը կարդում է ամուսնու նամակը
Օգիտա Ղուկասյանը կարդում է ամուսնու նամակը - Sputnik Արմենիա
3/5
Օգիտա Ղուկասյանը կարդում է ամուսնու նամակը
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի օրագիրը
Դավիթ Անանյանի օրագիրը - Sputnik Արմենիա
4/5
Դավիթ Անանյանի օրագիրը
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները - Sputnik Արմենիա
5/5
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
1/5
Դավիթ Անանյանի օրագիրը
2/5
Դավիթ Անանյանի օրագիրը
3/5
Օգիտա Ղուկասյանը կարդում է ամուսնու նամակը
4/5
Դավիթ Անանյանի օրագիրը
5/5
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները

Դավիթի ու Օգիտայի սիրո պատմությունը

Օգիտա Ղուկասյանն ու Դավիթ Անանյանը ծանոթ են եղել մանկուց։ Մեծացել են միևնույն շենքում` մեկը հինգերորդ հարկում, մյուսը՝ վեցերորդ։ Թեպետ մայրերը մոտ հարևաններ էին, բայց իրենք շփում չունեին։
«Ինքը իմ բակի ընկերը չի եղել. ես չարաճճի էի, իսկ ինքը՝ խելոք, ինքը բակ չէր իջնում, իսկ ես ամբողջ օրը բակում էի։ Տարբեր էինք»։
© Sputnik / Aram NersesyanԴավիթի կինը` Օգիտան, պատմում է ամուսնու մասին
Դավիթի կինը` Օգիտան, պատմում է ամուսնու մասին - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Դավիթի կինը` Օգիտան, պատմում է ամուսնու մասին
Արդեն 10-րդ դասարանում էին, «Վերջին զանգին» էին պատրաստվում, մայրերի պատվերով երկուսով գնացին ծաղկեփունջ ընտրելու ու ճանապարհին ընկերացան։
«Բայց դա մաքուր, ազնիվ ընկերություն էր»,- ժպտում է Օգիտան։
Դավիթը Ոստիկանական ակադեմիա ընդունվեց, Օգիտան էլ ապագա կենսաբան էր։
«Երրորդ կուրսում էինք, ասաց. «Գիտես, ասում են՝ հեռու փնտրում ես, մոտիկ գտնում ես»։ Չէի հասցրել հասկանալ, թե ինչ է ասում, ավելացրեց` «ես քեզ սիրում եմ» ու արագ հեռացավ։ Մնացի շվարած։ Մտածում էի՝ ճի՞շտ լսեցի»։
© Sputnik / Aram NersesyanԴավիթի կինը` Օգիտան
Դավիթի կինը` Օգիտան - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Դավիթի կինը` Օգիտան
Սկսեցին հանդիպել։ Դավիթը Քունգ ֆուով էր զբաղվում։ Ուզում էր Արցախում ոստիկանական համակարգում աշխատել, միաժամանակ մարզիչ լինել։

«Մի օր ասաց՝ որոշել եմ գնալ Արցախ, կգա՞ս։ Առաջարկեց, որ Արցախում սկսենք մեր ընտանեկան կյանքը։ Նենց լավ, նենց սիրուն ներկայացրեց...»։

Ամուսնացան ու տեղափոխվեցին Բերձոր։ Սոցիալական պայմանները դժվար էին, բայց երջանիկ էին ապրում։ Արդեն առաջնեկը՝ Նարեն ծնվել էր, երբ Դավիթն աշխատանքային կոնֆլիկտ ունեցավ ղեկավարի հետ, որոշեց ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվել։
Այստեղ արդեն համակարգում աշխատանքը չշարունակեց. ընտանիքը պահելու համար տարբեր աշխատանքներ կատարելուց հետո դարձավ ապահովագրական ընկերություններից մեկի գրասենյակի ղեկավար։
© Photo : provided by David Ananyan's familyԴավիթ Անանյանի ընտանեկան լուսանկարը
Դավիթ Անանյանի ընտանեկան լուսանկարը - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Դավիթ Անանյանի ընտանեկան լուսանկարը
Պատերազմի լուրը ստանալուն պես Դավիթը մեկնեց Արցախ՝ ընկերոջ երեխաներին տարհանելու։

«Եկել էր ու տեղը չէր գտնում, ասում էր՝ պետք է գնամ։ Աչքերը նոր էին վիրահատել, ինքը աչքի ծանր հիվանդություն ուներ, որը կուրության էր տանում։ Դեռ ակնոց էլ չէին նշանակել, շատ վատ էր տեսնում։ Ասացի՝ ախր ի՞նչ ես անելու։ Զայրացավ՝ կարտոշկա կմաքրեմ, խրամատ կփորեմ... Գնաց զինկոմիսարիատ` հետ ուղարկեցին, դրանից էլ շատ վատ զգաց․․․ Ասաց՝ բարդակ էր։ Ես տեսել եմ, թե այնտեղ ինչ է կատարվում, ինձ չեն էլ կանչելու։ Ու սկսեց Արցախ գնալու ուղիներ փնտրել»։

Միացավ ՈՄԱ-ի (Ողջ մնալու արվեստը) մարզումներին, որոշեց նրանց հետ Արցախ մեկնել։ 2020–ի հոկտեմբերի 5-ին հրաժեշտ տվեց ընտանիքին ու գնաց։
Օգիտան խոսում է ամուսնու մասին, պարբերաբար խոր շունչ քաշում, շոշափում ամուսնու` պարանոցից կախված մատանին, կարծես Դավիթից ուժ ստանում ու շարունակում պատմել:
«Էնքան կարգապահ էր, հեռախոս չէր կարելի` իր հեռախոսը տանը թողեց, ասաց՝ ես կզանգեմ։ Զանգում էր մի քան օրը մեկ, խոսում էր կարճ, որ մի քիչ երկարացնում էի, ասում էր՝ Օգ, տղերքն էլ պետք է խոսեն, ու անջատում էր»։
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի ընտանեկան լուսանկարները
Դավիթ Անանյանի ընտանեկան լուսանկարները - Sputnik Արմենիա
1/4
Դավիթ Անանյանի ընտանեկան լուսանկարները
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի շքանշանը
Դավիթ Անանյանի շքանշանը - Sputnik Արմենիա
2/4
Դավիթ Անանյանի շքանշանը
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի շքանշանը
Դավիթ Անանյանի շքանշանը - Sputnik Արմենիա
3/4
Դավիթ Անանյանի շքանշանը
© Sputnik / Aram NersesyanԴավիթի կինը` Օգիտան, պատմում է ամուսնու մասին
Դավիթի կինը` Օգիտան, պատմում է ամուսնու մասին - Sputnik Արմենիա
4/4
Դավիթի կինը` Օգիտան, պատմում է ամուսնու մասին
1/4
Դավիթ Անանյանի ընտանեկան լուսանկարները
2/4
Դավիթ Անանյանի շքանշանը
3/4
Դավիթ Անանյանի շքանշանը
4/4
Դավիթի կինը` Օգիտան, պատմում է ամուսնու մասին
Սկզբում Դավիթենց խումբը Քարվաճառում էր, հոկտեմբերի վերջին տեղափոխեցին Կարմիր շուկա-Թաղավարդ հատված։ Տղաները գիշերով խրամատ փորեցին՝ դիրքավորվելով այնտեղ, որտեղով հիմա անցնում է փշալարը՝ Թաղավարդը բաժանելով հայկականի ու ադրբեջանականի։
Հենց տղաների շնորհիվ էր, որ Թաղավարդն ամբողջությամբ ադրբեջանական տիրապետության տակ չանցավ։ Կարմիր շուկա-Թաղավարդի հատվածը ստրատեգիական է, այդտեղով է անցնում Շուշին, Ստեփանակերտը և Մարտունու շրջանը միմյանց կապող կարևորագույն ճանապարհը: Այն, որ Դավիթը հիմա արդեն պատերազմի կենտրոնում է, Օգիտան չգիտեր։ Նոյեմբերի 6-ին Դավիթենց գումարտակը տարան ոչ հեռու գտնվող «20-ի դիրք»։ Նոյեմբերի 6-9-ն այս դիրքում իսկական դժոխք էր, տղաներն ասում են՝ փամփուշտների հեղեղ էր, գլուխ բարձրացնել չէր լինում։
Մհեր Ափիկյանի մայրը` որդու հիշատակի անկյունի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
«Կամանդիրը բոլորին ուղարկում է սնարյադների տակ...»․ 19-ամյա Մհերի մարմինը 8 ամիս անց գտան
«Ամսի 6-ին զանգեց, առաջին անգամ ձայնը դուրս չեկավ, հետո 3 օր չզանգեց, շատ անհանգիստ էի։ Մոտս տագնապ էր, գնացի եկեղեցի, առաջին անգամ մտքովս անցավ առանց նրա ապրելը․․․ Անհոտ, անհամ ապրելը։ Չգիտեմ, թե ինչու մտածեցի․․․ Ամսի 9-ին զանգահարեց, քիչ էր մնում ասեի՝ Շուշին տվել են, ինձ զսպեցի։ Լավ էր, որ չասեցի։ Այդ օրը նենց հանգստություն իջավ վրաս. արդեն ցերեկը լուրեր կային, որ պատերազմն ավարտվում է, հայտարարությունից հետո էլ մտածեցի՝ վերջ, տուն կգա ու գիշերը հանգիստ քնեցի, առավոտյան աշխատանքի գնացի»։
Աշխատավայրում Օգիտայի լավատեսությունը հանդիպեց տարբեր կողմերից գործընկերների տարօրինակ հայացքներին։ Հետո քրոջ ամուսինը եկավ, ասաց՝ Դավիթը վիրավոր է․․․ Մոտ 1 ժամ անց լուրը հաղորդեցին․ Դավիթն էլ չի գա․․․

«Աթոռները կոտրեցի, իրեր շպրտեցի, մի լավ լացեցի ու ինձ շատ արագ հավաքեցի։ Հիշեցի, որ երեխաներ ունեմ...»։

Հետո արդեն մարտական ընկերներն Օգիտային պատմել են պատերազմի ու նաև Դավիթի երկրային կյանքի վերջին օրվա մասին։
Այն, որ Դավիթը տեսողական լուրջ խնդիրներ ունի, ոչ ոքի մտքով չէր անցել։ Մարտական ընկերները պատմում են, որ շատ դիպուկ էր կրակում։ Ժպիտով հիշում են նրա թեյ խմելը․ կրակոցների տարափի տակ էլ կրակ էր վառում, որ թեյ եփեր․․․
Աննա Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Մայրը որդու ոտքերն էր համբուրում, տղան` ցավից գոռում. պատերազմից հետո կյանք կա, բայց ուրիշ
Տղաների խոսքով՝ նոյեմբերի 9-ին փամփուշտների անձրևից հետո կտրուկ ամեն ինչ կանգնել էր, լռություն էր։ Այն, որ հրադադար է, իրենք չեն էլ իմացել․․․ Դեռ չէին հասցրել լռության հետ հաշտվել, ուժեղ պայթյուն լսվեց. ավիառումբ էր․․․ Ընկել էր հենց այն խրամատի վրա, որտեղ 3 ընկերներն էին՝ Դավիթը, Կարենն ու Վաղարշը․․․ Դավիթի հոգեհանգստի օրը մարտական ընկերներից մեկն Օգիտային լուսանկարներով կրիչ փոխանցեց. բոլոր լուսանկարներում նրանք երեքով են. նրանց ծանոթությունն ու ընկերությունը տևեց 35 օր, ճիշտ այնքան, որքան նրանց բաժին պատերազմն էր...
© Sputnik / Aram NersesyanԴավիթը, Կարենն ու Վաղարշը` Արցախում
Դավիթը, Կարենն ու Վաղարշը` Արցախում - Sputnik Արմենիա
1/4
Դավիթը, Կարենն ու Վաղարշը` Արցախում
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները - Sputnik Արմենիա
2/4
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները - Sputnik Արմենիա
3/4
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
© Sputnik / Aram NersesyanԴավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները - Sputnik Արմենիա
4/4
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
1/4
Դավիթը, Կարենն ու Վաղարշը` Արցախում
2/4
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
3/4
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
4/4
Դավիթ Անանյանի կինը ցույց է տալիս ամուսնու լուսանկարները
Դավիթի զոհվելուց հետո ավագ դուստրը՝ Նարեն, սկսեց ՈՄԱ-ի մարզումների հաճախել, հիմա Օգիտան է դա անում։
Ասում է՝ մի կողմից դա այն վայրն է, որտեղ ամեն ինչ Դավիթին է հիշեցնում, մյուս կողմից էլ ֆիզիկապես և հոգեպես ուժեղանում է, ինքնապաշտպանություն սովորում։ Պատերազմը չի ավարտվել, պարտավոր է գոնե իր երեխաներին պաշտպանել կարողանալ, երբ դրա ժամանակը գա...
Լրահոս
0