00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մայրը որդու ոտքերն էր համբուրում, տղան` ցավից գոռում. պատերազմից հետո կյանք կա, բայց ուրիշ

© Sputnik / Asatur YesayantsԱննա Հովհաննիսյան
Աննա Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Բաժանորդագրվել
"Լոռվա տուրիզմի նախարար"․ այսպես են հաճախ ծանոթ-անծանոթ մարդիկ անվանում Աննային։ Պատերազմի օրերին 33-ամյա աղջիկը Լոռվա տուրիզմը թողեց խաղաղ օրերին ու կամավոր դարձավ: Կամավորությունը շարունակվեց նաև պատերազմից հետո։
Աննա Հովհաննիսյանին Վանաձորում բոլորը գիտեն, Լոռվա մյուս բնակավայրերում էլ՝ գրեթե բոլորը․ փողոցում քայլելիս անծանոթ մարդիկ մոտենում, ողջունում են, հարազատի նման գրկում, շնորհակալություն հայտնում, ծաղիկներ նվիրում։ Մի քանի տարի առաջ Facebook-ում նրա ստեղծած խումբը դեպի Լոռի տուրիստների մեծ հոսք բերեց։
© Sputnik / Asatur YesayantsԱննա Հովհաննիսյան
Աննա Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Աննա Հովհաննիսյան
Պատերազմի օրերին էլ Աննան սկզբում բժիշկների խմբի հետ մեկնեց Արցախ (թեպետ բժիշկ չէր)՝ տեղում օգտակար լինելու, ապա սկսեց անհրաժեշտ օգնություն հավաքագրել։ Ցավալի պարտությունից հետո էլ Աննան սկսեց այցելել վիրավոր զինվորներին, պատմել նրանց պատմություններն ու մարդկանց օգնությունը նրանց՝ հերոսներին հասցնել։

Երևանում ծնված լոռեցին, կամ «Լոռվա տուրիզմի նախարարը»

Դեռ բարուրի մեջ էր, երբ տատիկ–պապիկն Աննային մայրաքաղաքից Վանաձոր տեղափոխեցին, ու այդպես ծնված օրվանից լոռեցի դարձավ։ Աշխարհի 21 երկրներում եղած աղջիկն իր կյանքը Լոռիից դուրս չի պատկերացնում։
Մի քանի տարի առաջ նոր հեռախոս գնեց, սկսեց փորձարկել ֆոտոաապարատը, նկարել իր ճանապարհին հանդիպող Լոռվա գեղեցկությունները։ Ընկերների առաջարկով Facebook-ում բացեց "Բարի գալուստ Լոռի" խումբն ու սկսեց տեղադրել այդ լուսանկարները։

"Զարմանալի բան եղավ. 1-2 օրվա մեջ մոտ 2000 մարդ միացավ խմբին, այդ թվում՝ սփյուռքից։ Արտերկրում ապրող լոռեցիները գրում էին. "Խնդրում ենք` գնա, մեր փողոցը նկարիր"։ Ապա խմբին միացած տարիքով լոռեցիները սկսեցին պարզապես իրենց գյուղի առօրյան նկարել, տեղադրել... Ոգևորվեցի ու սկսեցի իմ մեքենայով գնալ տարբեր գյուղեր, նկարներ անել, տարածել խմբում։ Գյուղացիներն էլ ինձ մեկ ու մեջ ճանաչում էին, ասում էին՝ արի քեզ տանենք մեր գյուղի սիրուն տեղերը ցույց տանք։ Էդպես գնում էի մի գյուղ, նկարը հրապարակում, մի 10 գյուղից հրավեր էի ստանում։

Արևածագի ձորն այսօր հայտնի ուղղություն է դարձել։ Աննան ժպիտով ասում է՝ այս պատմությունն էլ իրենից սկսվեց։ Մի քանի տարի առաջ այցելեց, լուսանկարեց, հետո բանկերից մեկի հայտարարած մրցույթին մասնակցեց իր լուսանկարով, շահեց, շահեցին նաև սիրուն ձորի հարևան գյուղերը՝ Արևածագը, Ձորագյուղն ու Կուրթանը, որովհետև մեծ թվով մարդիկ սկսեցին գալ "հայկական Թաիլանդն" իրենց աչքերով տեսնելու։
© Photo : provided by Anna HovhannisyanՄրցույթում հաղթած լուսանկարը
Մրցույթում հաղթած լուսանկարը - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2021
Մրցույթում հաղթած լուսանկարը
«Ինչքան տուրօպերատոր կար, ինձ ընկերության հայտ ուղարկեց, սկսեցին ճանապարհները հարցնել, ու հիմա Լոռիում գյուղ չկա, որտեղ ինձ չճանաչեն»։
«Բարի գալուստ Լոռին» արդեն մոտ 30 հազար մասնակից ունի, գրեթե ամեն օր խմբի միջոցով տարբեր մարդիկ են դիմում, որոնց համար Աննան Լոռիում կեցավայր է գտնում, զբոսաշրջային երթուղի գծում և այլն։ Ընդ որում` անշահախնդիր։ Ասում է՝ թեպետ տարբեր հյուրանոցներից դիմում են համագործակցության համար, բայց խումբը բիզնես չի դարձնելու, որովհետև 30–հազարանոց խումբը մեծ ընտանիք է դարձել։
Ոչ մի կտրված վերջույթ չի նետվել, պատվավոր թաղում եմ արել»․ արցախցի բժշկուհու տեսած դժոխքը
«Ես շատ եմ ուրախանում, որ տեսնում եմ Շիրակի մարզում՝ Գյումրիում, պետական ներդրումներ են արվում, բայց ես ուզում եմ, որ Լոռիս էլ զարգացնեն։ Իմ մեծ նպատակն է, որ մարզը զարգանա, չասեմ աշխարհի կենտրոնը դառնա, բայց Հայաստանի ամենատուրիստառատ մարզը լինի»։
Աննան դեպի Լոռի տուրիզմը զարգացնելու մեծ ծրագրեր ունի, որոնք ժամանակավորապես մի կողմ դրեց 2020 թ․ սեպտեմբերի 27-ից հետո։

Պատերազմը․․․

Պապիկը վիրաբույժ է եղել, Աննային դեռ փոքր տարիքից իր հետ աշխատանքի է տարել, անգամ փոքրիկ վիրահատությունների ժամանակ ներկա էր լինում։ Բժիշկ չդարձավ, բայց բժշկական գիտելիքները մնացին ու պետք եկան։
Ասում է՝ միշտ էլ գիտակցել է՝ պատերազմ մի օր լինելու է, ուստի ինքն իրեն դեռ վաղուց, այսպես ասած, դաստիարակել է պատրաստ լինել այդ օրվան։ Պատերազմի հենց առաջին օրը կազմակերպեց՝ մոտ 500 հոգով արյուն հանձնեցին, բայց տեղը չէր գտնում, մեծ դժվարությամբ կապ հաստատեց Արցախ կամավոր մեկնած բժիշկ ընկերոջ՝ Հովսեփ Հովհաննիսյանի հետ (նրա մասին արդեն պատմել ենք)։
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին
«Ասացի՝ վերջիվերջո բժիշկների ընտանիքից եմ, ես էլ կարող եմ օգտակար լինել, կա՛մ դու ես ինձ հետդ տանում Արցախ, կա՛մ գնում եմ զինվորագրվելու։ Քանի որ Հովսեփն առաջին օրերին ծանր վիրավորներին Երևան էր տեղափոխում, նորից գնում, ինձ ասաց՝ ինչ կարող ես, հավաքիր, պատրաստ եղիր, գալիս ես»։
Աննան հավաքեց արկղերով ծխախոտ ու շտապօգնության մեքենայով մեկնեց Արցախ։ Առաջին անգամ էր այնտեղ ոտք դնում․․․

«Տեղ հասանք, մեքենայից իջա ու․․․ հիվանդանոցի պատին հենած բազմաթիվ պատգարակներ էին՝ արյունոտ, ձեռքերի հետքերով։ Մեքենաների հոսքն էլ չէր դադարում, անընդհատ վիրավոր էին բերում... Մոտ 15-20 րոպե կանգնած մնացի, ես ինձ նախապատրաստել էի նրան, որ հեշտ չի լինելու, բայց էդ պատկերները․․․ Արյան փաթեթները դնում էինք մեր ծոցում, որ մի քիչ տաքանային, նոր ներարկեին»։

11 օրվա մեջ Աննան 14 անգամ Արցախ գնաց։ Անում էր` ինչ կարողանում էր, օգնում այնտեղ, որտեղ պետք էր։
«Մերը ռեանիմոբիլ էր, միշտ մեկի վիճակը շատ ծանր էր՝ կա՛մ գլխի մի մասը չկար, կա՛մ վերջույթները, ծանր էր շատ... Ում գւտակցությունը տեղն էր, ասում էի՝ տուն զանգեք, խոսեք ընտանիքի հետ, ես էի վերցնում հեռախոսը, զանգում, ասում՝ աչքներդ լույս, ձեր զինվորին բերում ենք։ Ծնողները հետո հասկացան, որ իրենց տղային թեկուզ վիրավորումով տեղափոխելն իսկապես աչքալուսանք էր։ Մի դեպք եմ հիշում` ծանր վիրավոր էինք տեղափոխում, առաջին կանգառը Գորիսում արեցինք, որ միջանկյալ օգնություն ցուցաբերվի, հետո Երևան տանենք։ Մեքենան կանգնեց, դռները բացվեցին ու էդ տղայի մայրը միանգամից նետվեց, սկսեց տղայի ոտքերը համբուրել, տղան շատ ուժեղ ցավեր ուներ ու նույնիսկ մոր համբույրները ոտքերին ցավ էին պատճառում, ստիպված էի հեռացնել էդ կնոջը, բայց էնքան էր վրաս ծանրացել, որ էդպես վարվեցի․․․»
Арман Сирадегян, ради спасения соратников накрывший телом гранату во время войны  - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
«Ուռա գոռալով գնացինք ու զոհվեցինք»․ նռնակը սեփական մարմնով ծածկած զինվորը՝ ապրելու մասին
Արցախ գնալ–գալու ընթացքում հասկացավ, թե ինչի կարիք կա, սկսեց օգնություն հավաքագրել։ Նոյեմբերի 2-ին Աննայի ծննդյան օրն է, դրանից մոտ 1 շաբաթ առաջ որոշեց գրառում անել՝ խնդրելով ընկերներին նվերի փոխարեն 1000 դրամ փոխանցել, որ դեղորայք ու անհրաժեշտ իրեր գնի։
«Ի՜նչ 1000 դրամ, ընկերներ կային՝ անգամ 100 հազար փոխանցեցին, որոշեցի նաև «Բարի գալուստ Լոռի» խմբում գրել նույն բանը, այդ ժամանակ խմբում մոտ 20 հազար մասնակից կար, րոպեների ընթացքում է՛լ եվրոպական երկրներից, է՛լ ԱՄՆ-ից սկսեցին փոխանցումներ անել։ Մի քանի օրվա ընթացքում մոտ 3 մլն դրամ հավաքվեց։ Ինձ անգամ փողոցում անծանոթ մարդիկ կանգնեցնում, գումար էին տալիս։ Մի տատիկ զանգեց, ասաց՝ փող չունեմ, բայց փակած մուրաբաներ ունեմ, խնդրում եմ, արի–վերցրու, ուղարկի տղաներին։ Երեխաներ կային, նկարներ էին վաճառել, էդ գումարն ինձ տվեցին։ Պարբերաբար նաև գրառումներ էի անում՝ դեղորայք է պետք, քնապարկ է պետք և այլն, անհրաժեշտ բաները հավաքում ու Արցախ էի ուղարկում»։
© Photo : provided by Anna Hovhannisyan

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

Աննա Հովհաննիսյանի հավաքած  օգնությունն Արցախի համար  - Sputnik Արմենիա
1/4

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

© Photo : provided by Anna Hovhannisyan

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

Աննա Հովհաննիսյանի հավաքած  օգնությունն Արցախի համար - Sputnik Արմենիա
2/4

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

© Photo : provided by Anna Hovhannisyan

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

Աննա Հովհաննիսյանի հավաքած  օգնությունն Արցախի համար - Sputnik Արմենիա
3/4

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

© Photo : provided by Anna Hovhannisyan

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

Աննա Հովհաննիսյանի հավաքած  օգնությունն Արցախի համար - Sputnik Արմենիա
4/4

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

1/4

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

2/4

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

3/4

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

4/4

Աննա Հովհաննիսյանի հավաքած օգնությունն Արցախի համար

Պատերազմն ավարտվեց, Աննայի ձեռքին դեռ օգնության համար որոշակի գումար էր մնացել։Facebook-ում նորից գրառում արեց՝ խորհուրդ հարցնելով ընկերներից, թե ինչ կարելի է անել։ Առաջարկեցին վիրավորներին այցելել։
«Առաջին տունը, որ գնացի, 2 եղբայրներ էին. մեկը զոհվել էր, մյուսը վիրավոր էր` մի երիկամը հեռացրել էին, վատ վիճակում էր, ծրարով 100․000 դրամ փոխանցեցի, հետո որոշեցի գրել այդ տղայի պատմությունն իմ էջում։ Ու իմ ամեն այցից հետո հաշվետվություն էի տալիս՝ գնացի այս զինվորի տուն ու ներկայացնում իր պատմությունը»։
Доктор Овсеп Ованнисян - Sputnik Արմենիա, 1920, 05.09.2021
«Եղբորը փորձում էր հաց տալ՝ չհասկանալով, որ մահացած է»․ բժիշկը՝ իր ապրած պատերազմի մասին
Այդպես, պատերազմն ավարտվել էր, բայց մարդիկ շարունակում էին Աննային գումար փոխանցել, որ հիմա էլ վիրավոր զինվորներին հասցնի։ Ընդհանուր առմամբ, պատերազմի օրերին ու դրանից հետո Աննային հաջողվեց բազմաթիվ մարդկանց օգնությամբ գրեթե 20 մլն դրամի օգնություն կազմակերպել։
Հիմա Աննան բազմաթիվ զինվորների ընկերն է դարձել։ Նշում է՝ երբեք լացկան չի եղել, ու իր ընկերներից ոչ ոք իրեն արցունքն աչքերին չի տեսել, հիմա դա էլ է փոխվել, պատերազմի մասին հիշելիս ու խոսելիս կոկորդը սեղմվում է, աչքերը՝ խոնավանում։ Պատերազմից հետո շատ է փոխվել, կենցաղային մանր–մունր պատճառներով նեղսրտելը չի հասկանում։ Ասում է՝ պատերազմից հետո անգամ նախկինի նման ակտիվ չէ լուսանկարներ անելու հարցում, աչքի առաջ դեռ այդ օրերին տեսած սարսափելի արյունոտ պատկերներն են։ Պատերազմից հետո կյանք կա, բայց այդ կյանքն արդեն ուրիշ է...
Լրահոս
0