00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կամանդիրը բոլորին ուղարկում է սնարյադների տակ...»․ 19-ամյա Մհերի մարմինը 8 ամիս անց գտան

© Sputnik / Asatur YesayantsՄհեր Ափիկյանի մայրը` որդու հիշատակի անկյունի մոտ
Մհեր Ափիկյանի մայրը` որդու հիշատակի անկյունի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Բաժանորդագրվել
Հետմահու «Արիության համար» մեդալի արժանացած Մհեր Ափիկյանի ծառայակից բոլոր ընկերները զոհվել էին, ինքը մնացել էր իրենից մեծերի՝ կամավորների հետ ու հայրենի հողի համար կռվեց մինչև վերջին շունչը։

Անորոշության 8 երկար ամիսներ

Տիկին Լուսինեն որդուն փնտրում էր ամենուր։ Քանի որ այն դիրքը, որտեղ վերջին անգամ եղել էր Մհերը, թշնամին գրավել էր, մայրը կարծում էր՝ որդին կարող է գերի լինել։ 8 ամիս շարունակ անհետ կորած համարվող 19-ամյա Մհերին փնտրեցին ամենուր՝ Արցախի ու Հայաստանի հիվանդանոցներից մինչև դիահերձարաններ։ Այդ ամիսների ընթացքում հարազատներին 3 անգամ ասացին, թե գտել են մարմինը։ Երեք դեպքում էլ սխալվել էին։

«Ինձ անընդհատ դիեր էին ուղարկում. տղայիս հասակը 196 սմ էր` 160, 165 սմ հասակով դիեր էին ուղարկում։ Դաժան օրեր էին․․․ Ի վերջո հունիսի 23-ին ԴՆԹ-ով գտան։ Էլի չհավատացի, որովհետև մեծ հույսեր ունեի, երազներս այլ բան էին ասում, կրկնակի ԴՆԹ արեցի` Մհերս էր...»։

Մհեր Ափիկյանը զոհվել էր հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ խրամատում․․․ 8 ամիս անց հենց այդտեղ էլ գտան նրա աճյունը։
–Ինչպիսի՞ն էր Մհերը։
Հարցիցս հետո տիկին Լուսինեի խոր հոգոցն է լսվում։ Մհերը ծնվել է 2001–ի ապրիլի 24-ին։ Հիշում է՝ ամուսինը նեղսրտել էր, թե գոնե մեկ օր ուշ կամ շուտ ծնվեր, իսկ ինքն ուրախ էր՝ զինվոր է ավելացել։
Մեզ ցույց է տալիս տան հետնամասի ընկուզենիների այգին։ Ասում է՝ Մհերը փոքր երեխա էր, հոր հետ տնկեց ծառերը, ինքն էլ խնամում էր։ Իրենից հետո այգին անխնամ է մնացել․․․ Նանայի սերմեր բերեց, ընկուզենիների հովին տարածեց, որ այգու անուշ հոտը մի քանի մետրից զգացվի։ Ձեռքից ամեն ինչ գալիս էր. շնորհքով տղա էր, բազմակողմանի զարգացած։
© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն - Sputnik Արմենիա
1/2

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը - Sputnik Արմենիա
2/2

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը

1/2

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

2/2

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը

2017 թվականին, հոր անժամանակ մահից հետո, Մհերը ստանձնեց տան տղամարդու դերը։ Բանակ ուրախությամբ չգնաց. չէր ուզում ընտանիքին 2 տարով մենակ թողնել։ Չէր կարծում, որ այդ ժամկետը շատ ավելի երկար է լինելու․․․ Ծառայում էր Մարտունի 2-ում։
Ինչ է եղել Մհերի պատերազմի 32 օրերին` տիկին Լուսինեն չգիտի։ Ասում է՝ որդու ծառայակից բոլոր ընկերներն են զոհվել։

«Շատ զուսպ էր, ոչինչ չէր ասում, միայն զոհվելուց մի 15 օր առաջ ասաց՝ նենց նեղված եմ, մամ, մենք սրիկա ազգ ենք, դու ինձ սխալ ես մեծացրել. ինձ սրիկա պետք է դաստիարակեիր։ Կամանդիրը բոլորին ուղարկում է սնարյադների տակ։ Տեսնում է, որ հետ չեն գալիս, նորից է ուղարկում՝ 20, 30, 40 հոգով զոհվում են...»։

Որդին մորը պատմել է` ինչպես են հրամանատարի ցուցումով տղաները բեռնատարները բարձրացել։ Մհերն էլ պետք է գնար, բայց իրենց մեքենան փչացել էր, չշարժվեցին, իսկ մյուս երկուսը շարժվելուց րոպեներ անց պայթեցին` ԱԹՍ–ն խփեց։ Մհերի աչքի առաջ մոտավորապես 200 տղա զոհվեց։
© Sputnik / Asatur YesayantsՄհեր Ափիկյանի լուսանկարները
Мать погибшего военнослужащего Мгера Апикяна, Лусине, у себя в мастерской - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Մհեր Ափիկյանի լուսանկարները
Դրանից հետո Մհերը մնում է տարիքով իրենից մեծերի՝ կամավորականների հետ։ Այդ օրերի մասին կցկտուր տեղեկություններ մայրը հենց նրանցից է ստացել։ Ասում են՝ բոլորին «դուխ էր տալիս», հոգ տանում բոլորի մասին, հաց բերում, ստիպում ուտել։ Մհերի հոգատարությունն ու ջերմությունը նույնիսկ պատերազմի դժոխային օրերին չէին պակասել։ Մի դեպք էլ ընկերն է պատմել․ նա էլ Ջրականում էր ծառայում։ Թեժ կռվի օրերին Մհերն ու ընկերը հեռախոսազրույց են ունենում, ընկերը նեղսրտած ասում է, թե ընկերուհու ծնունդն է, իսկ ինքը ոչինչ չի արել։ Մհերն անջատում է հեռախոսը, պայթող ռումբերի արանքում ժամանակ գտնում զանգելու Երևան՝ ընկերներին, պատվիրում ընկերոջ անունից ծաղիկների փունջ տանել նրա ընկերուհուն։
Մայրը հիշում է որդու հետ հոկտեմբերի 27-ի հեռախոսազրույցը։ Վատ կանխազգացում ուներ. զանգահարեց ու որդուն խնդրեց չգնալ մարտի։
© Sputnik / Asatur YesayantsՄհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն
Мать погибшего военнослужащего Мгера Апикяна, Лусине, у себя в мастерской - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն
«Ասաց՝ չեմ կարող, մամ, բայց գալու եմ` գնանք էս երկրից։ Դա այն դեպքում, երբ միշտ ասում էր՝ երբեք Հայաստանից ուրիշ տեղ չեմ գնալու»։
Հիմա, սակայն, տիկին Լուսինեն Հայաստանից գնալու մասին չի մտածում, թեպետ գիտի՝ Մհերի հոգին ամենուր է, բայց աճյունն այնտեղ է՝ Եռաբլուրում, ու կապել է իրեն այս հողին։
«Եռաբլուր գնում եմ շաբաթը երկու անգամ՝ երեկոյան 10-ից հետո, որ շատ մարդիկ չլինեն, որ չտեսնեմ նրանց վիշտը, որ նրանք էլ չփորձեն ինձ մխիթարել, քայլում եմ՝ փորձելով կողքերս չնայել, որ չտեսնեմ լուսավոր տղաների նկարները․․․ Իսկ գերեզմաններն անընդհատ ավելանում են, նոր փոսեր են փորվել․․․»։
Մհեր Ափիկյանը հետմահու արժանացել է «Արիության համար» մեդալի։ Հրամանատարն էր ուզում մեդալը բերել։ Տիկին Լուսինեն արգելեց իր շեմքից ներս մտնել։
«Ասացի՝ եթե գաս, էլ հետ չես գնալու»։
© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանը հետմահու ստացել է «Արիության համար» մեդալ

Մհեր Ափիկյանը հետմահու ստացել է «Արիության համար» մեդալ - Sputnik Արմենիա
1/6

Մհեր Ափիկյանը հետմահու ստացել է «Արիության համար» մեդալ

© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն - Sputnik Արմենիա
2/6

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի հիշատակի անկյունը

Մհեր Ափիկյանի հիշատակի անկյունը - Sputnik Արմենիա
3/6

Մհեր Ափիկյանի հիշատակի անկյունը

© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի լուսանկարները

Մհեր Ափիկյանի լուսանկարները - Sputnik Արմենիա
4/6

Մհեր Ափիկյանի լուսանկարները

© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի լուսանկարները

Մհեր Ափիկյանի լուսանկարները - Sputnik Արմենիա
5/6

Մհեր Ափիկյանի լուսանկարները

© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն - Sputnik Արմենիա
6/6

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

1/6

Մհեր Ափիկյանը հետմահու ստացել է «Արիության համար» մեդալ

2/6

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

3/6

Մհեր Ափիկյանի հիշատակի անկյունը

4/6

Մհեր Ափիկյանի լուսանկարները

5/6

Մհեր Ափիկյանի լուսանկարները

6/6

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

Տիկին Լուսինեն կյանքումս հանդիպած ամենաուժեղ կանանցից է։ Իր անչափելի կորստի մասին պատմում է զուսպ, հավասարակշռված, որդու մասին խոսում առանց չափազանցությունների։ Ասում է՝ ցավն իրենն է, ինքն էլ պետք է տանի։ Հիմա խավարի մեջ որդեկորույս մայրը լուսավորն է ստեղծում՝ կյանք տալով անկենդանին։
Դեռ ամուսնու մահից հետո էր մասնագիտությամբ պաթոլագանատոմ Լուսինեն սկսել կոլաժներ պատրաստել։
«Ուզում էի մեռած բանի մեջ կյանք դնել»։
Հետո սկսեց թղթից տիկնիկներ պատրաստել։ Հատուկ տեխնիկայի շնորհիվ թուղթն ամրանում է, իսկ տիկնիկն էլ փայտե է թվում։ Պատրաստելիս զրուցում է նրանց հետ, տաք գույներով ներկում, իր ջերմությունը տալիս, որ վաճառված տիկնիկները ջերմացնեն այն տունը, ուր մտնելու են։ Վաճառքը մեծ չէ. ամեն մեկը չէ, որ հասկանում է թղթից պատրաստված տիկնիկի արժեքը, բայց գնահատողներ կան։ Ոչինչ դեն չի նետում, ամեն ինչ երկրորդ կիրառություն ունի։
© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն - Sputnik Արմենիա
1/3

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի մոր` Լուսինեի աշխատանքները

Մհեր Ափիկյանի մոր` Լուսինեի աշխատանքները - Sputnik Արմենիա
2/3

Մհեր Ափիկյանի մոր` Լուսինեի աշխատանքները

© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն - Sputnik Արմենիա
3/3

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

1/3

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

2/3

Մհեր Ափիկյանի մոր` Լուսինեի աշխատանքները

3/3

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն

Պատերազմից հետո մոտ 1 տարի Լուսինեն ոչինչ չի ստեղծել․ ներսը դատարկվել էր, չէր կարողանում իր մեջ ուժ գտնել` կյանք տալու մեռած նյութին։ Վերջերս կրկին սկսել է ստեղծագործել։ Հիմա յուրաքանչյուր դետալի մեջ Մհերն է։ Ցույց է տալիս վիտրաժե ջահը. այս մեկը չկարողացավ շարունակել։
© Sputnik / Asatur YesayantsՄհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն
Мать погибшего военнослужащего Мгера Апикяна, Лусине, у себя в мастерской - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն
Ապակին չափազանց սառը նյութ է, հիմա այդ սառնության հետ աշխատել պատրաստ չէ։ Առայժմ տիկնիկներով է զբաղվում, նոր իրերի ստեղծման մասին մտածում ու ապրելու ուժը գտնում երկու զավակների մեջ։ Մեր ամբողջ զրույցի ժամանակ մեր կողքին կանգնած փոքրիկ Սևակը ժպիտը դեմքին մայրիկին էր լսում։ Ամեն ինչ գիտի, հասկանում է, բայց ի տարբերություն մեծերի՝ դեռ հավատում է, որ Մհերը գալու է․․․
© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը - Sputnik Արմենիա
1/3

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը

© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը - Sputnik Արմենիա
2/3

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը

© Sputnik / Asatur Yesayants

Մհեր Ափիկյանի եղբայրը` Սևակը

Մհեր Ափիկյանի եղբայրը` Սևակը - Sputnik Արմենիա
3/3

Մհեր Ափիկյանի եղբայրը` Սևակը

1/3

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը

2/3

Մհեր Ափիկյանի մայրը` Լուսինեն, ու եղբայրը` Սևակը

3/3

Մհեր Ափիկյանի եղբայրը` Սևակը

Լրահոս
0