00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:26
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԽՍՀՄ-ի փլուզման խորթ զավակները

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցфлаг Союза Советских Социалистических Республик
флаг Союза Советских Социалистических Республик - Sputnik Արմենիա, 1920, 10.12.2021
Բաժանորդագրվել
30 տարի առաջ ԽՍՀՄ փլուզվեց։ Երբեմնի միասնական երկրի ավերակների վրա առաջացան 15 նոր պետություն, որոնցից յուրաքանչյուրը միջազգային օրինականացման դժվարին ճանապարհ անցավ։ Բայց ազգային անկախության հոբելյանը նշում են ոչ միայն ՄԱԿ-ի անդամություն ստացած պետությունները։

Սերգեյ Մարկեդոնով, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր, Sputnik-ի համար

Խորհրդային Միության փլուզման կարևորագույն հետևանքներից մեկը կազմավորումների ի հայտ գալն էր, որոնք նույնպես հայտարարեցին իրենց ինքնիշխանության մասին և նույնիսկ կարողացան պաշտպանել զինված հակամարտությունների ընթացքում, սակայն միջազգային ճանաչում չստացան կամ էլ ճանաչվեցին միայն ՄԱԿ-ի «գրանցում» ունեցող սահմանափակ թվով պետությունների կողմից։
Այդպիսիք են Աբխազիան, Հարավային Օսեթիան, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները։ Ընդ որում` 1980-90-ականներին նախկին ԽՍՀՄ-ի տարբեր մասերում ինքնորոշման այլ փորձեր ևս ձեռնարկվեցին, որոնք չէին համընկնում միջպետական սահմանների հետ։ Այդ առումով բացառություն չէր նաև Ռուսաստանը, որը նմանատիպ մարտահրավերների բախվեց Հյուսիսային Կովկասում։
ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած չճանաչված կամ դե ֆակտո պետական կազմավորումները էթնոքաղաքական հակամարտությունների հետ էին նույնացվում։ Եվ այդ փաստը հաջորդող բազմաթիվ տարիների համար կանխորոշեց նրանց նկատմամբ վերաբերմունքը։
Սաֆարյան. Մեր կենսական շահերը պահանջում են ԱՊՀ–ում, ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում լինել կառուցողական - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
ՌԱԴԻՈ
ՀՀ–ն 30 տարում դեռ չի վերականգնել 1989–ի ՀՆԱ ցուցանիշները. Սաֆարյանը` ԽՍՀՄ փլուզման մասին
Ռուս հետազոտող Նիկոլայ Դոբրոնավին արդարացիորեն նկատել է. «Դրանք առավել հաճախ ուսումնասիրվել են էթնոքաղաքական հակամարտությունների վերլուծության համատեքստում։ Միևնույն ժամանակ վերջին տարիներին միջազգային ասպարեզում մշտապես ներկա գտնվող չճանաչված պետությունների հարաբերական կայունությունը նոր գնահատականների անհրաժեշտություն է առաջացրել։ Ռազմական հակամարտություններն ավարտվում են կամ անցնում սառեցված վիճակի, բայց չճանաչված պետությունները չեն վերանում, ինչը նշանակում է, որ դրանք պետք է ուսումնասիրել ոչ միայն հակամարտությունների հետ կապելով»։
Փորձագիտական այս ճշմարտացի եզրակացությունը պետք է զարգացնել։ Հետխորհրդային Եվրասիայում դե ֆակտո կազմավորումներն առաջացան ոչ միայն ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում, այլև երկու տասնամյակ անց: Մենք հիմքեր ունենք խոսելու չճանաչված հանրապետությունների «երկու սերնդի» մասին։
«Երկրորդ սերունդն» առաջացավ հետխորհրդային պետությունների ներսում, ինչպես նաև հարևանների միջպետական հարաբերություններում առաջացած խնդիրների և հակասությունների հետևանքով։

Եզրույթների և մոտեցումների մասին

Արևմտյան ակադեմիական և փորձագիտական գրականության մեջ երկար տարիներ ընդունված է եղել (այս ավանդույթը չի վերացել նաև այսօր) Աբխազիայի կամ Մերձդնեստրի մասին խոսել որպես «breakaway republics» կամ «separatist states» ( «առանձնացած» հանրապետություններ կամ «անջատողական պետություններ»)։

Ենթադրվում է, որ նրանք, ովքեր հեռացել են, կարող են (և նույնիսկ պարտավոր են) վերադառնալ, և հենց վերադարձն է դիտարկվում որպես «էթնոքաղաքական հակամարտության լուծում», այսինքն՝ խորհրդային շրջանի սահմաններով տարածքային ամբողջականության վերականգնումը նույնացվում է հակամարտությունների հանգեցրած սուր միջէթնիկական հակասությունների վերացման հետ։

Հետաքրքիր պարադոքս է։ Բանավոր դատապարտելով ստալինիզմն ու անգամ նույնացնելով այն եվրոպական այլ բռնապետական պրակտիկաների հետ`գործնականում արևմտյան քաղգործիչներից ու փորձագետներից շատերը պատրաստ են առանց երկար տատանվելու ճանաչել սահմանները, որոնք «ժողովուրդների առաջնորդը» գծել է առանց որևէ հանրաքվեի ու հանրային կարծիքի հարցումների` ելնելով բացառապես քաղաքական և սոցիալ-տնտեսական նպատակահարմարությունից։
Անաստաս Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Ո՞ւմ էր պետք կոմունիզմն առանց պաղպաղակի, կամ Միկոյանի «համով» ներդրումները ԽՍՀՄ-ում
Նման մոտեցման հետևանքն էր Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի բոլոր ներքաղաքական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը՝ որպես ինչ-որ ժամանակավոր, «ոչ իսկական» գործընթացների․ իբր դրանք կդադարեն, հենց որ ներկայումս գոյություն ունեցող դրությանը վերջ դրվի և «վիճելի հողերի» կարգավիճակը հստակեցվի։
Բրիտանացի լրագրող և քաղաքագետ Թոմաս դե Վաալի խոսքով՝ «չճանաչված պետության ղեկավար լինելը աննախանձելի աշխատանք է... դա նշանակում է, որ ոչ ոք քեզ չի հրավիրում միջազգային հանդիպումների: Նշանակում է, որ ոչ ոք քեզ չի հրավիրում միջազգային հանդիպումների։ Միավորված ազգերի կազմակերպությունը չի պատասխանում քո նամակներին։ Երբ դու այցելում ես օտարերկրյա դեսպանատուն, քեզ ընդունում է ոչ թե դեսպանը, այլ առաջին քարտուղարը»։

Չճանաչված հանրապետությունների կողմից ընդունվող օրենքները, որպես կանոն, դրանց տարածքից դուրս լեգիտիմ չեն համարվում, հետևաբար հերքվում են նաև այնտեղ կատարվող գույքային գործարքները, չի ճանաչվում նրանց քրեական, վարչական և քաղաքացիական օրենսդրությունը:

Չճանաչված պետությունների համար դժվար է ՄԱԿ-ի անդամ երկրների հետ միջազգային իրավական հարաբերությունների մեջ մտնել։ Օտարերկրյա դիվանագետները չճանաչված պետությունների տարածք են այցելում հիմնականում միայն խաղաղարար նախաձեռնություններով։ Օտարերկրյա քաղաքական գործիչը և նույնիսկ լրագրողը, իրավապաշտպանը, հետազոտողը, որն այցելել է չճանաչված հանրապետություն, միանգամայն կարող է անցանկալի անձ հայտարարվել այն երկրներում, որոնց անբաժանելի մաս են համարվում այդ, ձևականորեն գոյություն չունեցող հանրապետությունները:
Եվ, այնուամենայնիվ, չճանաչված պետությունները, չնայած այդ բոլոր դժվարություններին ու խնդիրներին, կան, իսկ նրանցից ոմանք արդեն մի քանի տասնամյակի պատմություն ունեն։
Բորիս Ելզինն ու Միխայիլ Գորբաչովը - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
20-րդ դարի աշխարհաքաղաքական գլխավոր աղետի ակունքներն ու իմաստը

Էթնոքաղաքականությունից դեպի աշխարհաքաղաքականություն

Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում հաճախ դե ֆակտո պետություններն ընկալվում են որպես զուտ հետխորհրդային նոու-հաու։ Մինչդեռ նորագույն պատմության մեջ կան օրինակներ, երբ չճանաչված կամ կիսաճանաչված կարգավիճակում են գտնվել անգամ բնակչության և տարածքային առումով խոշորագույն պետությունները։

1920-ականներին միջազգային ճանաչման դեֆիցիտին էին բախվել Խորհրդային Ռուսաստանը (այնուհետև՝ դրա իրավահաջորդ ԽՍՀՄ-ը) և քեմալական Թուրքիան։ 1949թ․-ի հոկտեմբերից մինչև 1971թ․-ի հոկտեմբեր ՄԱԿ-ում ներկայացված չի եղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ)։ Չինաստանի անունից այնտեղ խոսում էր Չինական Հանրապետությունը (Թայվանը)։ Միայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1971 թ․-ի թիվ 2758 բանաձևը՝ «Միավորված ազգերի կազմակերպությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրինական իրավունքների վերականգնման մասին», փոխեց երկու տասնամյակ շարունակ գոյություն ունեցող իրավիճակը։

Մինչև 1973 թ․-ի սեպտեմբեր ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամներ չեն եղել Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը (ԳՖՀ) և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ), թեև նրանց հռչակումը տեղի էր ունեցել դրանից շատ առաջ` համապատասխանաբար 1949 թ․-ի սեպտեմբերին և հոկտեմբերին:
Ինչո՞ւ Խրուշչովը կոշիկով խփեց ՄԱԿ-ի սեղանին, ում ելույթն էր հունից հանել ԽՍՀՄ առաջնորդին
Սակայն որտե՞ղ փնտրել հետխորհրդային դե ֆակտո պետականության ակունքները։ Դրանք բազմապլանային են։ Այստեղ պետք է խոսել նաև ԽՍՀՄ ազգային-պետական կառուցվածքի առանձնահատկությունների մասին, որոնց հետ անհամաձայնությունն առաջացել էր «պերեստրոյկայից» դեռ շատ առաջ։ Վերցնենք թեկուզ 1931 թ․-ի Դուրիփշյան ժողովը Աբխազիայում, որի մասնակիցները անհամաձայնություն էին հայտնել Վրաստանի կազմում ընդգրկվելու հարցում։
Полицейские на площади Республики  - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2021
Կոշիկներ պարոն նախարարի համար, կամ ՆԳՆ-ի անվանափոխության ոդիսականը

Կենտրոնախույս տրամադրությունները ԽՍՀՄ փլուզումից առաջ

Վերակառուցման շրջանում խորհրդային համակարգը միաժամանակ մի քանի ճգնաժամ էր ապրում։ Ապագա դե ֆակտո պետությունների ծագման համատեքստում հատկապես կարևոր է երկրի սահմանադրական կարկասի վերստուգման և հետագա փլուզման գործընթացը, որը ստեղծվել էր 1977-1978 թթ.-ին բարդ համաձայնությունների և քաղաքական ճնշման միջոցով: 1980-ականներին ժողովրդավարացումը ինքնավարությունների համար ավելի բարձր կարգավիճակ խնդրելու հնարավորություններ ստեղծեց, իսկ միութենական հանրապետությունները սկսեցին մտածել ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին:

Բայց ուշ խորհրդային համակարգը բազմաթիվ ոլորտներում առկա ճգնաժամի պայմաններում ի վիճակի չէր բավարարել այդ բոլոր խնդրանքները` առանց հարվածի տակ դնելու ազգային հարաբերությունների և ողջ ազգային-պետական կառուցվածքի կայունությունը։

Ավելացնենք նաև 1977-1978 թթ.-ին բուն սահմանադրական հիմքերում առկա համակարգային հակասությունները: Խորհրդային Միությունից դուրս գալու իրավունք գոյություն ուներ, բայց դրան աջակցող իրագործման մշակված ընթացակարգ չկար, մինչդեռ ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հիերարխիայում միութենական հանրապետությունների արտոնյալ կարգավիճակը ինքնավարությունների դժգոհությունն էր առաջացնում: Ի դեպ, սխալ կլիներ ապագա դե ֆակտո կազմավորումների ձևավորումը սահմանափակել միութենական հանրապետությունների դեմ «ապստամբած ինքնավարությունների» պայքարով։
ԽՍՀՄ վերջին քաղաքացին. ինչպես Կրիկալյովի աշխատավարձը վերածվեց մի կիլո երշիկի
Շատ առումներով հենց իրենք՝ խորհրդային հանրապետություններն էին հրահրում ազգայնական տրամադրություններ` ձգտելով սուվերենության, ընդհուպ մինչև անկախացում։ Վառ օրինակ է Մոլդովայի ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1989 թ․-ի սեպտեմբերի 1-ին «լեզվի մասին օրենքի» ընդունումը։ Մերձդնեստրյան շարժման և հետագայում չճանաչված Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության ի հայտ գալու համար ավելի լավ խթան դժվար կլիներ հնարել։
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
Մենք էլ կարող ենք աշխարհի քարտեզը ներկել որոշակի գույներով. Լավրովը` Էրդողանի նվերի մասին

Հակամարտությունների տրանսֆորմացիան

Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո անցած երեսուն տարիների ընթացքում շատ իրողություններ են փոխվել։ Գրեթե բոլոր հակամարտությունները, որոնցով ուղեկցվում էր այդ գործընթացը, զգալիորեն վերափոխվեցին։ Դրանք սկսվում էին որպես էթնոքաղաքական գործընթացներ, բայց այնուհետև հստակ աշխարհաքաղաքական բաղադրիչ էր ի հայտ գալիս։
Այժմ Աբխազիայի, Կոսովոյի, Մերձդնեստրի և Հարավային Օսեթիայի խնդիրները դիտարկվում են ոչ միայն որպես Վրաստանի, Մոլդովայի կամ Սերբիայի կենտրոնական իշխանությունների դիմակայություն ազգամիջյան հակամարտությունների հետևանքով իրենցից անջատված տարածքների հետ, այլև Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման դրսևորում:
Պուտինն ասել է` ինչը կարող էր ԽՍՀՄ ժողովուրդների համատարած ոչնչացման հանգեցնել
Դե ֆակտո պետությունները, եթե կուզեք, գլոբալիզացիայի իրենց տարբերակն են վերապրում։
Նրանք նախևառաջ դիմում են այլ նմանատիպ կազմավորումների փորձին։ Այստեղից էլ թե՛ Կոսովոյի կազուսի և Հյուսիսային Կիպրոսի պատմության մեջբերումը, թե՛ միմյանց հետ կամ Չներկայացված ազգերի և ժողովուրդների կազմակերպության շրջանակներում կոոպերացիա հաստատելու ձգտումը, ինչպես նաև ընդհանուր իրավաքաղաքական մոտեցումներ մշակելու ձգտումը:

Երկրորդ՝ այն երկրները, որոնք պայքարում են տարածքային ամբողջականության վերականգնման համար, փորձում են իրենց կողմ գրավել տարբեր արտաքին խաղացողների։ Վրաստանի և Մոլդովայի դեպքում խոսքը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրոպական Միության, Ադրբեջանի դեպքում՝ Թուրքիայի և իսլամական աշխարհի պետությունների մասին է։ Հետևանքը պարբերաբար առաջացող հակամարտությունների «ապասառեցումներն» են, որոնցում մեծ կամ միջին տերությունների դերն 90-ականների սկզբի համեմատ չափազանց մեծանում է։

Այսպիսով, չճանաչված կազմավորումներն այսօր ազգամիջյան և քաղաքացիական բարդ հակամարտությունների միջուկ են ու միջազգային իրավունքի խճճված դեպքեր, որոնց լուծումը ոչ սովորական մոտեցումներ է պահանջում։
Բարդ իրավիճակներից ոչ սովորական ելքեր գտնելն այսօր չափազանց բարդ է, քանի որ ակնհայտ է միջազգային ասպարեզում հասկանալի և ընդունված բոլոր չափանիշների ու վարքագծի կանոնների եթե ոչ բացակայությունը, ապա ակնհայտ պակասը։
Գոնե ռուս ժողովրդի նվերները թողնեին. Պուտինը խոսել է ԽՍՀՄ–ից դուրս եկածների մասին
Լրահոս
0