00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ էր պետք կոմունիզմն առանց պաղպաղակի, կամ Միկոյանի «համով» ներդրումները ԽՍՀՄ-ում

© Sputnik / Лев Иванов / Անցնել մեդիապահոցԱնաստաս Միկոյան
Անաստաս Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Անաստաս Միկոյան
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանը ներկայացրել է խորհրդային հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանի` քիչ հայտնի ձեռքբերումները։
Ստալին. «Ընկեր Միկոյա′ն, պաղպաղակը ձեզ համար ավելի կարևոր է, քան կոմունիզմը»
Եկեք անկեղծ լինենք։ Մի քանի տարի առաջ, երբ Երևանի քաղաքապետարանում աշխուժորեն քննարկվում էր խորհրդային հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը տեղադրելու հարցը, պաղպաղակի մասին, բնականաբար, որևէ մեկը չէր խոսում։ Այնինչ հենց արտաքին առևտրի ժողովրդական կոմիսարի ջանքերով 30-ական թվականներին Խորհրդային Միությունում վերականգնվեց բարձրորակ պաղպաղակի արտադրությունը, որը սոցիալիստական հեղափոխությունից հետո «բուրժուական» ուտելիք էր հռչակվել ու արգելվել։
Ընդ որում, ժամանակի ընթացքում սովետական պաղպաղակի համբավը տարածվեց նաև արտասահմանում, որտեղ ասում էին. «Խորհրդային Միություն կարելի է այցելել երեք պատճառով՝ բալետն ու Նիկուլինի կրկեսը տեսնելու և պաղպաղակ համտեսելու համար»։
Отель на Мальдивах - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Թողեք, թողեք մի անգամ էլ սիրտակի պարեն հունական կղզիներում
Իրականում հենց Միկոյանն է հնարել «Գաստրոնոմ»" անունը, ինքն է երշիկի տեսակներից մեկն անվանել «բժշկական»և վերջապես իրեն է պատկանում ամեն հինգշաբթի այսպես կոչված ձկան օր անցկացնելու բավական վիճահարույց գաղափարը։ Նա նաև մտադիր էր սկսել կոկա կոլայի զանգվածային արտադրությունը և փողոցներում կազմակերպել համբուրգերների վաճառքը, բայց խանգարեց պատերազմը։ Սակայն դեռ մինչև Երկրորդ աշխարհամարտի սկսվելը Անաստաս Միկոյանը հասցրեց այցելել Միացյալ Նահանգներ, և դա կանխորոշեց սննդի արդյունաբերության որոշ ճյուղերի զարգացումը Սովետում։ Ամերիկյան ուղևորությունը Միկոյանը նկարագրել է "Այսպես է եղել" ինքնակենսագրական գրքում։
«1936 թվականի ամռան վերջին, –պատմում է Միկոյանը, –կնոջս՝ Աշխենի և հինգ տղաներիս հետ արդեն պատրաստվում էինք մեր հանգիստն անցկացնել Ղրիմում։ Մտա Ստալինի մոտ՝ հրաժեշտ տալու, իսկ նա ինձ համար բոլորովին անսպասելի առաջարկեց. «Ընկեր Միկոյա՛ն, չեք ուզո՞ւմ Ղրիմի փոխարեն երկու շաբաթով գնալ Ամերիկա՝ իրենց սննդի արդյունաբերության դրվածքը ուսումնասիրելու։ Համ էլ` կհանգստանաք»»։

Մեկնեցինք նավով, քանզի Եվրոպայի և Ամերիկայի միջև այն ժամանակ կանոնավոր ավիահաղորդակցություն, բնականաբար, դեռ չկար։ Հենց նավի ռեստորանում որոշեցի փորձել այնտեղ մատուցվող բազմատեսակ գինիների որակը։ Աշխատողներից մեկը հաճույքով օգնում էր՝ պատմելով յուրաքանչյուր խմիչքի առանձնահատկությունների մասին։

Բայց նկատեցի, որ այդ մասնագետն ինձ միայն ամենաէժան գինիներն էր առաջարկում։ Ասացի, բա ինչո՞ւ լավագույնները չեք տալիս, որոնք շատ ավելի թանկ են։ Ու նա պատասխանեց՝ ախր ամենալավ գինիները հենց այդ էժաններն են։ Հետաքրքրվեցի՝ բա էդ դեպքում թանկերն ո՞ւմ համար են։ Ժպտաց ու ասաց. "Ամերիկացիների համար, որոնք լիքը փող ունեն, բայց գինիներից ընդհանրապես բան չեն հասկանում, որովհետեւ նրանց մոտ շատ երկար ժամանակ գործում էր այսպես կոչված «չոր օրենքը»։
Ամերիկայում Միկոյանը հանդիպեց նաեւ մեծահարուստ Հենրի Ֆորդի հետ, որն անկեղծորեն ուրախ էր, որ Խորհրդային Միությունը ցանկանում է սկսել բանջարեղենի պահածոների արտադրություն։ Բայց երբ հերթը մսին հասավ, մեծահարուստի դեմքին տհաճության զգացում երևաց. "Լավ, ձեր ինչի՞ն է պետք վնասակար այդ միսը, մենք ընտանիքով երբեք միս չենք ուտում, միայն միրգ ու բանջարեղեն։ Միկոյանը, սակայն, տակից դուրս եկավ. «Ախր ամերիկացիներն էլ համատարած բուսակեր չեն, ձեր համբուրգերները` վկա»։
"Ինչո՞ւ Խրուշչովը թույլատրեց զենք կիրառել բանվորների վրա". Անաստաս Միկոյան
Սա, իհարկե, անձնական նախընտրության հարց էր, այնինչ Ֆորդի մյուս քննադատական նկատառումը, այսպես ասած, համազգային բնույթի էր։ Երբ Միկոյանն ասաց, որ անպայման ուզում են զարգացնել սեփական ավտոմոբիլների արտադրությունը, Ֆորդն անկեղծորեն զարմացավ. "Ախր դուք մի կարգին ճանապարհ էլ չունեք, այդ ինչպե՞ս եք երթևեկելու քանդված ճանապարհներով, սխալ տեղից եք սկսել՝ նախ ճանապարհները կարգի բերեք, հետո նոր մտածեք ավտոմեքենաների մասին"։ Միկոյանն էլ իրեն չկորցրեց ու կատակեց. «Պարոն Ֆորդ, ախր ամեն ազգ իր առանձնահատկություններն ունի։ Մինչև մեր քաղաքացին մեքենա չունենա, մի լավ չքրքրի այն դարուփոս ճանապարհի վրա, չի հասկանա բարեկարգ ավտոճանապարհի անհրաժեշտությունը։ Դրա համար էլ թարս ենք սկսում»։
Точная копия птерозавра, или летающей рептилии в Национальном музее Рио-де-Жанейро - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
​Մամոնտը կփրկի աշխարհը
Բայց, իհարկե, գլխավոր օգուտը, որն ունեցավ Միկոյանի ճանապարհորդությունից ողջ ժողովուրդը, պաղպաղակն էր։ Միակ արտադրանքն էր, որի դեֆիցիտ չկար՝ ամեն անկյունում վաճառում էին, բայց և միակն էր, որի որակը արևմտյան ապրանքին ամենևին չէր զիջում։ Ընդհակառակը՝ գերազանցում էր։ Ու երևի ճիշտ էր Ստալինը, երբ կեսկատակ փաստում էր. "Ընկեր Միկոյա՛ն, ինչպես տեսնում եմ, ձեզ համար որակյալ պաղպաղակ արտադրելն ավելի կարևոր գործ է, քան կոմունիզմի կառուցումը"։
Համաձայնե՛ք` այս հարցում մեր բախտը բերել է, թե չէ ունենալու էինք կոմունիզմ՝ առանց պլոմբիրի և էսկիմոյի։ Իսկ էդպիսի կոմունիզմը, կներեք, ո՞ւմ է պետք։
Լրահոս
0