00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

ՀՀ–ն 30 տարում դեռ չի վերականգնել 1989–ի ՀՆԱ ցուցանիշները. Սաֆարյանը` ԽՍՀՄ փլուզման մասին

Սաֆարյան. Մեր կենսական շահերը պահանջում են ԱՊՀ–ում, ՀԱՊԿ–ում և ԵԱՏՄ–ում լինել կառուցողական
Բաժանորդագրվել
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Խորհրդային Միության փլուզման և նրա հիմքի վրա ԱՊՀ կազմակերպության ստեղծման 30–ամյակին։
Վարվող քաղաքականությունը միանգամայն ճիշտ է, և չարժե կասկածներ սերմանել ԱՊՀ–ի, ՀԱՊԿ–ի կամ ԵԱՏՄ–ի գործունեության վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ–ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Ըստ նրա` մեր կենսական շահերը պահանջում են այդ երեք հարթակներում լինել կառուցողական, ակտիվ մասնակցությամբ փնտրել ու գտնել մեր օգուտն ու շահը։ 30-ամյա հեռավորությունից հստակ պետք է ասել, որ ՀՀ–ն մինչ օրս եղել է այն պետությունների թվում, որոնք ԱՊՀ–ն համարել են ընդհանուր քաղաքակրթական մի հարթակ, որտեղ արժե պահպանել հինը, հնի լավագույնը, ստեղծել նոր արժեքներ, պահպանել քաղաքակրթական ձեռքբերումները և փոխանցել գալիք սերունդներինը։
Արդեն 1990-ական թվականների կեսերին ԽՍՀՄ փլատակների վրա ստեղծված ԱՊՀ կազմակերպության մեջ հստակ գծագրվեցին երկու ուղղություններ, և առաջացան երկու խումբ պետություններ, որոնցից առաջինում ընդգրկված երկրները հասկանում էին, որ ԽՍՀՄ–ի ու դրանից առաջ ցարական Ռուսաստանի քաղաքակրթական արժեքների, համատեղ պատմության, ձեռքբերումների թիվն այնքան կարևոր ու մեծ է, որ ճիշտ կլիներ շարունակել և զարգացնել կապերը, ամրապնդել դրանք։

«Մինչդեռ պետությունների երկրորդ խումբը գտնում էր, որ ԱՊՀ–ն քաղաքակիրթ ապահարզանի ձև է, որում ընդգրկված պետությունները կամաց–կամաց պետք է տեսնեն իրենց գլխի ճարը, հեռանան Ռուսաստանի հովանավորությունից, իրենց բախտը կապեն այլ արժեքների, քաղաքակրթական ձեռքբերումների հետ և որքան հնարավոր է թուլացնեն կապերը ժամանակին եղած մետրոպոլիայի կենտրոնի ու մյուս երկրների հետ։ Վերոհիշյալ երկու մոտեցումներն անցած երեսուն տարիների ընթացքում իրենց զգացնել են տվել»,– ասաց Սաֆարյանը։

ՀԿ նախագահի դիտարկմամբ` Խորհրդային Միության փլուզումը ծանր հարված էր շատ պետությունների մշակութային, տնտեսական, քաղաքական ինքնությանը, Հայաստանը անկախության 30 տարվա շրջանում դեռ չի կարողացել վերականգնել ՀՆԱ–ի ցուցանիշները, որոնք կային 1989 թվականին, ուստի այդքան մեծ է եղել հարվածը մեր պետականության ու մեր շահերին։
Սաֆարյանի խոսքով` այն գիտակցումը, որ մենք գտնվում ենք ընդհանուր քաղաքակրթական տարածքում, որտեղ առաջատարը Ռուսաստանն է, որ այդ տարածքը կարող է հավակնել ժամանակակից բազմաբևեռ աշխարհում ինքնուրույն բևեռ լինելուն, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքին, իհարկե փաստ է։
20-րդ դարի աշխարհաքաղաքական գլխավոր աղետի ակունքներն ու իմաստը
Նշենք, որ այս տարվա դեկտեմբերին լրանում է ԽՍՀՄ–ի փաստացի փլուզման 30 տարին։ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի ղեկավարները ստորագրեցին «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը»:
Լրահոս
0