00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոշիկներ պարոն նախարարի համար, կամ ՆԳՆ-ի անվանափոխության ոդիսականը

© Sputnik / Andranik GhazaryanПолицейские на площади Республики
Полицейские на площади Республики  - Sputnik Արմենիա, 1920, 04.12.2021
Բաժանորդագրվել
Ի՞նչ կարող է փոխվել և ի՞նչ պետք է փոխվի այն ուժային կառույցի անվանափոխությունից, որը կոչված է պահպանելու քաղաքացիների հանգիստն ու անվտանգությունը։ Այդ մասին՝ Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։
Սկզբում НКВД-ն էր (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը), հետո՝ МГБ-ն (Պետական անվտանգության նախարարությունը), դրանից հետո էլ՝ МВД-ն (Ներքին գործերի նախարարությունը, որը ծնվեց պետական անվտանգության համակարգից)։ Ապա ինչ-որ նոր բան հայտնվեց, կոչվում էր МООП (Հասարակական կարգի պահպանության նախարարություն)։ Շուտով նորից դարձավ МВД, որը ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալուց հետո վերանվանվեց Ոստիկանություն և որը շուտով կանվանենք նոր-հին անունով՝ Ներքին գործերի նախարարություն։
Ամեն մեկը Հայաստանը յուրովի է տեսնում, կամ ինչպես խիստ տատը սպառնաց Ջաննա Թութունջյանին
Բոլոր դեպքերում և բոլոր ժամանակներում այս կառույցները միևնույն խնդիրն էին լուծում (տարբեր արդյունավետությամբ)․ քաղաքացիների կյանքի, առողջության, իրավունքների և ազատությունների պաշտպանություն։ Բացենք փակագծերը «տարբեր արդյունավետության» թեմայով։
Խորհրդային ժամանակներում ՆԳՆ-ն այսպես թե այնպես կատարում էր հանրության պահանջը, որը հռչակվեց սիրված «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» հեռուստասերիալում։
«Գողը պիտի բանտ նստի»,-կտրուկ հայտարարեց կապիտան Ժեգլովը՝ նախապես «ջեբկիրի» գրպանը գցելով դրամապանակը։
Գրպանահատին նստեցրին։ Նույնն էր սպասում խուլիգաններին, մարդասպաններին, բռնարարներին, կաշառակերներին և անգամ խոտանարարներին։ Արդյունքը զգալի էր, բայց՝ ոչ բավարար (պետք է խոստովանել, որ այս գործում աշխարհի ոչ մի երկիր հարյուր տոկոսանոց արդյունք չի գրանցել)։
Акция протеста оппозиции перед Домом правительства с требованием отставки правительства Армении во главе с премьер-министром (10 декабря 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2021
Ղեկավարներին միշտ ու ամենուրեք հայհոյում են, պատիժներն են տարբեր
2003թ․-ի հունվարի 1-ին Երևանի Նալբանդյան փողոցում գտնվող շենքի պատից հանեցին «Ներքին գործերի նախարարություն» ցուցանակը և նորը կախեցին՝ «Հայաստանի Հանրապետության Ոստիկանություն»։ Այդ շենքի գլխավոր աշխատասենյակն արդեն հինգ ղեկավարների է ընդունել, վեցերորդին՝ Վահե Ղազարյանին, ամենայն հավանականությամբ «Պարոն նախարար» են ասելու։ Թող ասեն, միայն թե գործն առաջ գնա։
Ինչպես խոստացել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ շատ չենք սպասելու, ինչ-ինչ տեխնիկական տարրեր են մշակվում, ամփոփվում են միջազգային փորձագետների նկատառումները, իսկ առայժմ փողոցներում շրջագայում են պարեկային պահպանության ծառայության ոստիկանները՝ որպես վերածնվող գերատեսչության նախակարապետներ։ Նրանց հազվադեպ են նկատում, քանի որ նրանց ներկայությունից զգալի օգուտ ևս չի նկատվում։ Ստացվում է՝ ՊՊԾ-ն առանձին է, հանցագործությունների կանխումը՝ առանձի՞ն։
Ճակատագրերի տիրակալը. Վանո Սիրադեղյանը, հարբած երգիչն ու քրեական հեղինակությունները
Հասկանալի է, որ առայժմ Ոստիկանության և ոչ ՆԳՆ-ի կառուցվածքում կան հատուկ «մահացու» ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են սպանություններով, արյունոտ «հաշիվպարզոցիներով», ամերիկյան «էքշընի» ոճով փոխհրաձգություններով։ Նրանց առայժմ չի հաջողվում կանգնեցնել այդ դեպքերի տարափը, բայց դա արդեն առանձին խոսակցություն է։
Խորհրդային Հայաստանի ներքին գործերի լավագույն նախարարներից մեկը ՝ գեներալ Պատալովը, չէր հոգնում կրկնել. միլիցիայի մասին առաջին պատկերացումն ամենաճիշտն է. աչքերով տեսնում ես, ականջներով՝ լսում, երկար ես հիշում։
Իսկ ո՞ւմ են տեսնում քաղաքացիներն առաջին հերթին։ Նրանց, ովքեր իրենց տուն են գալիս կամ քայլում են փողոցներով․ տեղամասային ոստիկաններին, ճանապարհային ոստիկաններին, պարեկներին։ Այստեղ ամեն ինչն է կարևոր․ թե ինչպես և ինչ են նրանք հագած, արդյոք քաղաքավարի վարվեցողություն սովորել են, տիրապետում են արդյոք հոգեբանական ազդեցության մեթոդներին։ Այդ առումով գեներալը շատ բան արեց, բայց սկսեց նրանից, որ փողոցներից հեռացեց բոլոր ցմփոր միլիցիոներներին և նստեցրեց վիզուալ չերևացող աշխատանք կատարելու։ Թվում է, թե մանրուք է, բայց միայն թվում է։
Բախում ոստիկանների և ընդդիմադիրների միջև - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2021
Բայց չէ՞ որ Հայաստանում էլ է վաղը գալու. բաց թողածը դժվար է հետ բերել, բայց հնարավոր է
Դժվար է կռահել, թե ինչից կսկսի մոտ ապագայում սպասվող ՀՀ ՆԳՆ-ն, այստեղ պետք է մի կարևոր բան հիշել․ մեր ոստիկանության համբավն ու նրա հանդեպ վստահությունը զգալիորեն թոշնել են, դա անզեն աչքով էլ երևում է, և եթե նրան չվերադարձնեն պաշտպանի համբավը, գերատեսչության աշխատակիցներին չազատեն ծեծողների ու պատժողների կասկածելի փառքից, ապա գումարելիների տեղերը փոխելուց, ինչպես հայտնի է, գումարը չի փոխվի։
Այսօր մեր փողոցներում մի կողմից ՊՊԾ ծառայողներն են՝ ամերիկյան ոճով կոկարդներով, մյուս կողմից՝ խոշորակազմ տղամարդիկ, որոնք գլխի վրա կարմիր բերետ է, իսկ ներսում, շատ հաճախ, ոչ բավարար ինտելեկտ։ Հայկական ոստիկանությանը նաև «à la Ռեմբո» տղաներ են պետք, բայց ոչ խաղաղ քաղաքացիների թևերը ոլորելու համար, ոչ կանանց ու ծերերին ասֆալտով քարշ տալու համար, ոչ անչափահաս երեխաների աչքի առաջ հայրերին ստորացնելու համար։
Ինչպես Գրիգոր Նարեկացին օգնեց ողջ մնալ երևանցիներին
Այո, հարկ եղած դեպքում ոստիկանությունը ստիպված է լինում ուժ կիրառել, ինչպես վերջերս Վիեննայում, երբ ոստիկանները կարգազանցների վրա էին գնում բնավ ոչ վալսի ռիթմով։ Բայց նրանք փողոցային անկարգությունները սանձում էին ճիշտ այնպես, ինչպես ֆրանսիացի «աժանները» (գործակալները) հանդարտեցնում էին Փարիզի «դեղին ժիլետներին», և դա ճիշտ է։
Իսկ կառավարական հաստատությունների մոտ «կարմիր բերետավորների» բազմաշերտ շարքերը վատ բան են։ Հատկապես, երբ նրանք այդքան պետք են սահմանին, որտեղ պարբերաբար մարտեր են բռնկվում։ Այլ հարց է, որ մարդիկ այնքան հաճախ են ստիպված լինում հավաքվել կառավարության գլխավոր մասնախենքի մուտքի մոտ և բացատրություններ պահանջել, որ սա ընդամենը հետևանքն է։
Ցայտաղբյուր - Sputnik Արմենիա, 1920, 22.10.2021
Երևանի «ճիշտ ջուրը» կամ գեներալի դստեր հայաստանյան հիշողությունները
Եվս մեկ տեղեկություն, որը ճիշտ տեղին ու ճիշտ ժամանակին հայտնվեց․ Հայաստանում կձևավորվի բանակցող-ոստիկանների ծառայություն։ Խնդիրը՝ զանգվածային միջոցառումների ընթացքում արդյունավետ երկխոսություն վարելն է, հանրության և ոստիկանության միջև համագործակցության ձևավորումը, վստահության մթնոլորտի ամրապնդումը։ Սա լավ բան է։
Ոստիկանությանը սիրելը պարտադիր չէ, իսկ նրա հետ հաշվի նստելը պարտադիր է, բայց միայն այն դեպքում, երբ ի դեմս նրա պաշտպան ես տեսնում, որն ունակ է խոստովանել սեփական վրիպումներն ու պատրաստ է ուղղել դրանք։
Ինչ է կարելի և ինչ չի կարելի կարմիր բերետավորներին, կամ Փաշինյանի օրոք ոչինչ չի փոխվել
Շատ ավագ տարիքի մարդիկ հիշում են, թե ինչպես էին ԽՍՀՄ զինանշանը կրող միլիցիոներները, հավաքված դատարկապորտներին կամ հստակ դեպքի առթիվ հավաքված մարդկանց ցրելիս շուտասելուկի նման երեք բառ էին արտասանում․ «Կուտակումներ մի կազմեք»։ Զգո՞ւմ եք համազգեստով մարդկանց գենետիկ անբարյացակամությունը քաղաքացիների կուտակման հանդեպ։
․․․Ասում են, թե հայտնի «Բիոթեք» դեղագործական ընկերությունների խմբի հիմնադիր Բորիս Շպիգելը սիրում էր բնակարանում հողաթափերով ման գալ։ Ձախ հողաթափին գրված էր «Միշտ», աջին՝ «ճիշտ»։ Չէի ուզենա նման բան տեսնել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարի կոշիկներին։ Սպասենք՝ տեսնենք։
Լրահոս
0