ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ում մահացել է դերասան Ջոն Տրավոլտայի կինը ՝ դերասանուհի և մոդել Քելլի Փրեստոնը: Տեղեկությունը հայտնել է անձամբ Տրավոլտան։
«Շատ ծանր սրտով տեղեկացնում եմ ձեզ, որ իմ գեղեցիկ կինը ՝ Քելլին, պարտվեց կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։ Նա խիզախորեն էր պայքարում։ Նրա կյանքն ու սերը երբեք չեն մոռացվի», — գրել է դերասանը Instagram–ում։
Посмотреть эту публикацию в Instagram
Անաստասիա Զավորոտնյուկն ապաքինվում է․ Նատաշա Կորոլյովա
Քելլին 57 տարեկան էր, ավելի քան երկու տարի նա պայքարում էր քաղցկեղի դեմ։
Մահացել է «Բեթմեն» ֆիլմի ռեժիսոր Ջոնել Շումախերը
Ջոն Տրավոլտան շնորհակալություն է հայտնել ուռուցքաբանական կենտրոնի բժիշկներին ու բուժքույրերին, ինչպես նաև իր մտերիմներին ու հարազատներին, որոնք եղել են կնոջ կողքին։
Ինչով է պայմանավորված կորոնավիրուսի ագրեսիվ ընթացքը. նոր ուսումնասիրություն