00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կենսագրությանս հիման վրա բրենդ է ձևավորվել, որը չեմ խախտելու». Քոչարյանը` դատավորին

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн
Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին ու պատասխանում է դատավորին հետաքրքրող հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր դեմ քրգործով ընթացող դատական նիստի ժամանակ անդրադարձավ իր և իր ազատության համար երաշխավորություն ներկայացրած ՀՀ նախկին վարչապետների հարաբերություններին։

Роберт Кочарян со своими адвокатами на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, քննում է Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Նախորդ նիստին, որին ներկա չէր Քոչարյանը, դատավորը նշել էր, որ եթե Քոչարյանը ներկա լիներ, ապա կհետաքրքրվեր, թե նախկին վարչապետներն ի՞նչ հարաբերությունների մեջ են գտնվում Քոչարյանի հետ, ի՞նչ փաստական տվյալների վրա կարող են դատարանին համոզել, որ իր որևէ վարքագիծ դրսևորելիս` հաշվի կառնի նրանց կարծիքը։

«Իմ և նախկին վարչապետների միջև տասնամյակների հարաբերություններ են ձևավորված և դրանք պահպանվել են մինչև իմ կալանքը։ Նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության մի ամբողջ բեռ է, քանի որ ամեն քայլ անելիս մտածում ես` ինչպես այն կընկալվի և ինչ արձագանքի կարժանանա։ Այսինքն` սա կարծես լրացուցիչ սահմանափակում լինի»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` ինչպես իր կողմանկիցների, այնպես էլ ոչ կողմնակիցների մոտ ձևավորված կարծիք կա, որ ինքն իր խոսքի տերն է։ Քոչարյանի բնութագրմամբ` այն ասես մի բրենդ է, որը ձևավորվել է իր անվան շուրջ` իր կենսագրությունից ելնելով։ Նա բացառեց որևէ քայլ, որը կարող է այս ընկալումը խաթարել։

«Հաջորդ նիստին կներկայացնենք Քոչարյանի տեսակետը». տարաձայնություն` երաշխավորության հարցով

Քոչարյանը նշեց, որ իր համար զարմանալի է, երբ դատախազությունն ասում է, թե քանի որ Քոչարյանը բարձր պաշտոն է զբաղեցրել, ուստի կարող է ճնշել մարդկանց։ Երկրորդ նախագահը նշեց, որ իր` նախկինում պաշտոն ունենալը մի գործոն է, որը բացառում է, որ կարող է ինչ–որ բան անել, որի համար հետո կարող է ամաչել։

 Главный прокурор Артур Давтян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների փուլին անցնելու բոլոր հիմքերն ունի. դատախազ

Դատավորը հետաքրքրվեց` ինչո՞ւ պետք է Քոչարյանը կատարի վարույթն իրականացնող մարմնի որոշումները, ո՞ր մոտիվացիան պետք է նման բան ստիպի նրան։ Ի պատասխան՝ Քոչարյանը նշեց, որ չի կարող մեկը 10 տարի նախագահ լինել ու այլ կերպ մտածել։ Նա հավելեց, որ ամբողջ կյանքը կառուցել է այն տեսակետի շուրջ, որ ինքը փախչողը չէ։

Քոչարյանը հավաստիացրեց, որ չի էլ պատկերացնում այդ բարիերի հաղթահարումը, որ իր համար մարդիկ կարող են ասել` խուսափեց դատաքննությունից ու լքեց Հայաստանը։
Նա ասաց նաև, որ չնայած այսօրվա իշխանությունն իր նկատմամբ առանձնապես համակրանք չի տածում, սակայն այդ դեպքում էլ իր համար հասկանալի չէ, որ կարող է փախչել քննությունից։
Դատավորը հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք Քոչարյանն իրեն հեղինակություն է համարում իր մտերիմների, շրջապատի համար, Քոչարյանը պատասխանեց՝ այո։

Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ հայտնեց` Վազգեն Մանուկյանի հետ Քոչարյանի ծանոթությունը գաղափարական հենքի ունի. նրանք ծանոթացել են 1988-ի «Ղարաբաղ» կոմիտեի ձևավորման ժամանակ։ Իսկ Խոսրով Հարությունյանի հետ հարաբերությունները հիմնված են հարգանքի վրա և դրանք սկիզբ են առել, երբ երկուսն էլ պետական պաշտոն են զբաղեցրել. նրանց միջև մինչև վերջերս կապ է եղել։
Անուշավան Դանիելյանին ՀՀ երկրորդ նախագահը Ճանաչում է 1994-ից։ Նրանց հարաբերությունները և շփումը պահպանվել է Քոչարյանի` պաշտոնը լքելուց հետո էլ։ Ինչ վերաբերում է Քոչարյանի և Կարեն Կարապետյանի հարաբերություններին, ապա դրանք ընկերական են. երկու ընտանիքները մեկ անգամ չէ, որ հյուրընկալվել են միմյանց։

Ованнес Кочарян  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Կյանքը կստիպի, որ ոստիկանությունն ավելի վճռորոշ դեր ստանձնի նման դեպքերում». Քոչարյան

Նշենք, որ Քոչարյանը նախորդ դատական նիստին ներկա չէրառողջական վիճակից ելնելով. նա բուժում է ստանում «Իզմիրլյան» ԲԿ–ում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ` մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց մերժել Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։

«Եթե Քոչարյանը ներկա լիներ, նախկին վարչապետների մասով հարց կտայի նրան». նիստը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Լրահոս
0