00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

«Կյանքը կստիպի, որ ոստիկանությունն ավելի վճռորոշ դեր ստանձնի նման դեպքերում». Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsОваннес Кочарян
Ованнес Кочарян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputniuk Արմենիայի եթերում անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած իրավիճակում ոստիկանության գործողություններին, առկա պայմաններում հասարակություն–ոստիկանություն փոխհարաբերություններին։

 

Քոչարյան. «Ուժի կիրառումը միշտ էլ կոշտ կլինի, ուղղակի պետք է խոսել համաչափության մասին»

Հովհաննես Քոչարյանի դիտարկմամբ` ուժի ֆիզիկական գործադրումը միշտ կոշտ կլինի, պարզապես այստեղ պետք է խոսել համաչափության մասին։ Ըստ նրա` համացանցում տարածված հայտնի տեսանյութի կադրերից հնարավոր չէ եզրահանգել, որ կիրառվել է անհամաչափ ուժ, որովհետև ուժի համաչափությունը կարող է չափվել մի դեպքում, եթե հնարավոր լիներ տեսնել, թե ուժի գործադրմանը նախորդող ինչ գործողություններ են արել թե՛ ոստիկանները, թե՛ քաղաքացին։ 

 

«Եթե իրավախախտման կասկածը պարզաբանվել է և զգուշացվել, որ կամավոր չներկայանալու դեպքում ուժ է կիրառվելու և տրվել է ողջամիտ ժամկետ, որ խախտումը վերացվի կամ հնազանդություն ցուցաբերվի ոստիկանության օրինական պահանջներին, ու եթե նման բան չի եղել, ապա պետք է ուժ կիրառվեր։ Նման պայմաններում անհամաչափ ուժի կիրառում ես չեմ տեսնում։ Իսկ եթե չի եղել վերոնշյալը, և ոստիկանները միանգամից գործողություններ են իրականացրել, ինչը տեսնում ենք կադրերում, ապա այդտեղ համաչափության մասին խոսք լինել չի կարող»,– նշում է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։ 

Министр юстиции Армении Рустам Бадасян после третйего форума армяно-грузинского юридического сотрудничества (9 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ներկայացված է դեպքի միայն մի մասը. Բադասյանն անդրադարձել է քաղաքացուն բերման ենթարկելուն

Ինչ վերաբերում է կարանտինային միջոցառումներին, ապա Հովհաննես Քոչարյանը պնդում է, որ պետք է այնպես արվեր, որ բանը սրան չհասներ։ Ըստ նրա` ակնհայտ է, որ եթե ուզում են ոստիկանության ծառայողների միջոցով օրինականության մակարդակը բարձրացնել, ապա մենք ականատես կլինենք ուժի կիրառման իրավաչափ և ոչ իրավաչափ դեպքերի, ինչպես միշտ։  

Հովհաննես Քոչարյանը, թեև չի ցանկանում անդրադառնալ ոստիկանության աշխատակիցների թերացումներին, և չգիտի, թե ինչ հանձնարարականներ են տրվում նրանց, բայցևայնպես նշում է, որ անվտանգության պահպանման ուղղությամբ նրանք հսկողությունն ուժեղացնելու են, հետևաբար լավ կլինի, եթե առկա իրավիճակում քաղաքացիները ոչ միայն հանդուրժող լինեն մեկմեկու, այլ նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ։ 

«Ոստիկաններն իրենց պարտականությունն են կատարում, ուստի հեչ պարտադիր չէ, որ մարդիկ իրենց անհամաձայնությունն արտահայտեն անհնազանդության կամ բռնության ակտերով, որովհետև դրա հետևանքները լավ չեն կարող լինել, քանզի հանրային շահը գերակա է, և ոստիկանն իրավունք ունի իր լիազորությունների շրջանակում մոտենալ ցանկացած քաղաքացու ու ներկայացնել օրինական պահանջներ։ Ոստիկանների մոտ ուժի կիրառման հնարավորություններն այսօր շատացել են, քան սովորական պայմաններում։ Այդուհանդերձ կարևոր է, որ միշտ կոչ արվի համաչափ ուժի կիրառման»,– նշում է Քոչարյանը։ 

«Ոստիկանության գործողություններն անհամաչափ են»․ Թաթոյանը մեկնաբանել է հայտնի միջադեպը

Նրա փոխանցմամբ` օրինականության հաստատման ուղղությամբ կիրառվող գործողությունները չպետք է կրեն կամ թատերական ներկայացման բնույթ։ Ըստ նրա` ոստիկանության ուժի կիրառումն ուղիղ համեմատական է պետական իշխանության լեգիտիմության աստիճանին։ Ըստ այդմ` եթե իշխանությունն ու ոստիկանությունը վայելում են բարձր վստահություն, ապա իրենց գործողություններում ավելի անկաշկանդ են լինում, հակառակ դեպքում ոստիկանության մոտ ուժեղանում են զգուշավորության ընկալումները։ 

Հովհաննես Քոչարյանի համոզմամբ` հասարակական կարծիքը չի կարող օբյեկտիվ գնահատական տալ ոստիկանության գործողություններին, հասարակությունը կամ վստահում է ու ասում, որ ոստիկանությունը ճիշտ է վարվում, կամ չվստահելով պնդում է հակառակը, մինչդեռ ոստիկանների գործողություններն այդ պարագայում նույնպես կարող են լինել օրենքի տառին համապատասխան։

Հիշեցնենք, որ հունիսի 5–ին Facebook-յան օգտատեր Մանուել Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել` հայտնելով, որ Երևանի այգիներից մեկում ոստիկաններն ուժ են կիրառել դիմակ չունեցող քաղաքացու նկատմամբ։ Տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել։

Հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում պաշտպանիչ դիմակով լինելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Լրահոս
0