00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միխայիլ Խաչատուրյանի հարազատները մտադիր են վիճարկել նրա կրտսեր դստեր անմեղսունակությունը

© Photo : Андрей Никеричев / АГН "Москва"Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa
Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականներն ուզում են, որ դատարանն առավելագույն պատիժ սահմանի բոլոր երեք քույրերի համար, և չեն հավատում, որ կրտսեր դուստրը անմեղսունակ է։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Միխայիլ Խաչատուրյանի ազգականները պատրաստվում են վիճարկել նրա կրտսեր դստեր` Մարիայի անմեղսունակության մասին եզրակացությունը։ Այդ մասին 360 հեռուստաալիքին պատմել է նրանց փաստաբան Գեորգի Չուգուաշվիլին։

Նա նշել է, որ իրենց կողմը կպնդի, որ ևս մեկ անգամ անցկացվի հոգեբանական–սեռահոգեբուժական փորձաքննություն և կպաշտպանի այն դիրքորոշումը, որ աղջիկն ամեն ինչ գիտակցել է հանցագործության պահին։ Եթե դա նրանց հաջողվի` Մարիային սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում։

Ավելի վաղ փորձաքննությունը խոստովանել է, որ կրտսեր քույրը հոր սպանության պահին անմեղսունակ է եղել և չի գիտակցել, թե ինչ է անում։ Այդ պատճառով դատարանը չի կարող նրա համար պատիժ սահմանել, միայն կարող է հարկադիր բուժման ուղարկել։

Их поддерживает значительная часть общества - адвокаты сестёр Хачатурян - Sputnik Արմենիա
Հոգեբույժները պարզել են` Միխայիլ Խաչատուրյանը հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. ԶԼՄ

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։

Одна из сестер Хачатурян, Ангелина, обвиняемая в соучастии в жестоком убийстве своего отца, во время рассмотрения ходатайства следствия о продлении домашнего ареста в Басманном суде (26 июня 2019). Москвa - Sputnik Արմենիա
«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգել։

Խաչատուրյան քույրերի եղբայրն ամեն ինչից տեղյակ է եղել ու լռել է. նոր մանրամասներ

Հիշեցնենք` Մոսկվայի Սանահինյան դատարանը 2018թ–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։

Լրահոս
0