ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանը «սեռական նախընտրությունների խանգարում» է ունեցել և հակում դրսևորել անչափահասների նկատմամբ։ Mash ալիքի հաղորդմամբ` նման եզրակացություն են արել Սերբսկու անվան ինստիտուտի փորձագետները, որոնք Խաչատուրյանի հոգեբանական փորձաքննություն են անցկացրել։
Փորձաքննությունում նշվում է, որ նա առնվազն վեց ամիս սեռական բռնության է ենթարկել իր դուստրերին։ Խաչատուրյանի մոտ հայտնաբերվել է «հիպերդերային սինդրոմ», որի պատճառով նա արհամարհել է կանանց և փորձել դրսևորել իր գերիշխանությունը սպառնալիքների ու մեղադրանքների միջոցով` անգամ զենք կիրառելով։
Սեքսոլոգ Ն. Վասիլևը նշել է, որ Խաչատուրյանի մոտ եղել է «ըստ տարիքի չտարբերակված սեռական նախապատվության» խանգարում, ինչի մասին վկայում են գործի նյութերը։ Այդ նյութերում նշված է, որ հայրն ավելի քան կես տարի սեռական շփում է ունեցել աղջիկների հետ։
Նա գազան էր, ոչ թե մարդ. Խաչատուրյան քույրերի մայրը չի զղջում ամուսնու մահվան համար
Բազմաթիվ շեղումների շարքում սեքսոլոգը նշել է չափից դուրս դյուրաբորբոքությունը, վարքի և զբացմունքների դրսևորման անհետևողականությունը, կոպիտ ագրեսիան ակտիվորեն դրսևորելու հակվածությունը, ապրումակցման և մեղքի ցածր զգացողությունը։
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։
Խաչատուրյան քույրերի գործը. փաստաբանը հրապարակել է նրանց հոր սկանդալային նամակագրությունը
Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի 35 հարված է հասցրել։ Մյուս երկուսը գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգել։
Հիշեցնենք` Մոսկվայի Սանահինյան դատարանը 2018թ–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։
Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործի վերաբերյալ ֆիլմ–հետաքննությունն է նկարահանվել