00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
20:16
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մուտացված մոդայիկ մանկություն. ինչպես «ռեզինն» ու «գործնագործը» փոխարինվեցին սմարթֆոնով

© Владимир Песня / Անցնել մեդիապահոցДевушки на Никольской улице играют в "Резиночки" (21 августа 2013). Москвa
Девушки на Никольской улице играют в Резиночки (21 августа 2013). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեխնոլոգիական զարգացումը մարդկության ամբողջ ընթացքը փոխեց. փոխվեց իրար հետ հարաբերվելու, սովորելու, աշխատանք գտնելու, սիրելու, ընկերություն անելու ձևը։ Տեխնոլոգիաները նաև մանկության, երեխա լինելու ձևը փոխեցին։ Sputnik Արմենիայի սյունակագիր Մարիաննա Փայտյանը հիշում է իր ու ամուսնու «սմարթֆոնզուրկ» մանկությունը։

Ննջասենյակիս բացօթյա պատշգամբից երևում է դիմացի փողոցը. տների մեջտեղում կիպ-կիպ դասավորված ավտոտնակներ են։ «Եթե ընկերներիս հետ փոքր լինեինք, հիմա սրանց վրա վազվզում էինք»,– ամուսինս հաճախ է հիշում իր մանկության տարիների խաղերը։ Ժամանակին դրանք կիսատ մնացին, ինչպես հազարավոր այլ երեխաների խաղերն ու առհասարակ մանկությունը։ Իննսունականներին շատերի նման նրանք էլ ընտանիքով մեկնեցին ավելի ապահով կյանք փնտրելու Հայաստանից հեռու ու Հայաստանի կարոտով։

Дети играют в 7 камней - Sputnik Արմենիա
Արդեն մոռացված մեր համուհոտով խաղերը

Մանկությունն անցել է Հանրապետության փողոցի բակերից մեկում. չնայած փողոցի ներկա անունը լավ գիտի, բայց անցյալի կարոտով շարունակում է փողոցն Ալավերդյան կոչել ու պատմել ալավերդյանցի տղաների գերզբաղված մանկական առօրյայի մասին։ Հաճախ հենց այնպես գնում ենք իր մանկության բակում զբոսնելու։ Ամեն անգամ ցույց է տալիս, թե որ բնակարանում որ ընկերն էր ապրում, որտեղ էին ֆուտբոլ խաղում, բակային «հարցեր լուծում», ամենակարևորը՝ իրենց բակի գազապաստարանի մուտքին միշտ մոտենում է և ամեն անգամ մի նոր պատմություն հիշում այն մասին, թե հերթական անգամ ընկերներով գազապաստարան մտնելով՝ ինչ նորություն հայտնաբերեցին և այլն։

«Երևի այս բակի երեխաները հիմա չգիտեն էլ, որ այստեղ նման բան կա»,- ամեն անգամ ափսոսանքով ասում է ամուսինս։ Մենք այդ բակում եղել ենք տարվա տարբեր եղանակներին, օրվա տարբեր ժամերին ու ոչ մի անգամ բակում խաղացող գոնե մի երեխա չենք տեսել։ Գազապաստարանի հանդեպ երեխաների հետաքրքրությունը մնաց անցյալում, որտեղ մնացել են նաև հին ու բարի բակային խաղերը՝ «գործնագործը», հալամուլան, պահմտոցին մեր (պախկվոցին), յոթ քարը, «ռեզինը», մեր ժամանակների մոլախաղեր չինգաչունգը, դոնալդը և այլնը։

Детское насилие - Sputnik Արմենիա
Ամոթի ու վախի արանքում. ինչո՞ւ են ծնողներն ու երեխաները լռում սեռական բռնության մասին

Երեխաները հիմա չեն խաղում։ Կամ, ավելի ճիշտ, ինչպես մեր կյանքի մի շարք հատվածներ ու գործողություններ են տեղափոխվել համացանց (ընկերություն անել, ծանոթանալ, սիրահարվել և այլն), այնպես էլ երեխաների խաղերն ու հետաքրքրությունը։ Իմ մանկության տարիներին երեխաներին մայրիկները թույլ էին տալիս բակ դուրս գալ խաղալու միայն դպրոցական տնային աշխատանքները կատարելուց, դասերը սովորելուց հետո։ «Բակ իջնելը» նպատակ էր, ձգտում, հանուն որի դաս էինք սովորում, տնային առաջադրանքները կատարում՝ բակային խաղերով պարգևատրվելու համար։ Հիմա ծնողներն այդպես դասերը պատրաստելուց հետո երեխաներին համակարգչով խաղալ են են թույլ տալիս։ Բայց այստեղ էլ ամեն բան հարթ չէ. տնային առաջադրանքներից շատերը կատարելու համար կրկին համակարգիչ է պետք, հետևաբար, այսպես թե այնպես, երեխան օրվա մեծ մասը համակարգչի դիմաց, պլանշետն ու հեռախոսը ձեռքին է անցկացնում։

Մայրս երկար տարիներ ինքն իրեն մեղադրում էր, որ դպրոցում ինձ մոտ ախտորոշված կարճատեսությունը միգուցե հետևանքն է այն բանի, որ փոքր տարիքում հեռուստացույցը մի քիչ «մոտիկից էի դիտում», թեպետ ես համարյա թե հեռուստացույց էլ չէի դիտում. եթե գիրքը ձեռքիս չէր, ուրեմն բակում էի։ Հիմա երեխաները հեռուստացույց չեն էլ նայում, եթե մայրիկիս անհանգստացնում էր, որ ես հեռուստացույցը երբեմն մեկ մետր հեռավորության վրա կանգնած էի դիտում, ապա հիմա երեխաներին համակարգիչների, հեռախոսների, պլանշետների, քինդլների էկրաններից մի քանի սանտիմետր է բաժանում։

Пластическая хирургия - Sputnik Արմենիա
Քիթ, ականջ, կուրծք, հիմա էլ`սեռական օրգաններ. պլաստիկ վիրաբուժության նորաձևությունը

Ինձ համար տարվա «ամենադաժան» ամիսները դպրոցական ամառային արձակուրդն էր, երբ բոլոր ընկերներս իրենց գյուղեր էին գնում՝ հանգիստն անցկացնելու, իսկ քանի որ մենք «գյուղ չունեինք», ես երեք ամիս բանտարկված էի մնում Շենգավիթի մեր չորրորդ հարկի բնակարանում՝ բակին ու խաղացող երեխաներին նախանձով նայելու մեր պատուհանից։ Իմ ընկերները դառնում էին մեր տան աթոռները, և ես «ռեզին» էի խաղում աթոռների հետ։ Երբ երեք ամիս անց ընկերներս վերադառնում էին, ու մենք վերսկսում էինք մեր առօրյան, ես դառնում էի բակի «ռեզինի» չեմպիոնը։

Իննսունականների կեսերն էին, մեր բակում շատ մոդայիկ խաղալիքի տեսակ էր տարածվել՝ զսպանակաձև գունավոր պլաստմասե մի բան, խաղում էիր երկու ձեռքերով, գույները հաջորդում էին իրար և այլն։ Ըստ էության, նույնքան անիմաստ մի բան, որքան ժամանակակից սպիներները։ Իմ բոլոր ընկերուհիներն ունեին դրանից, բացի ինձնից։ Մի քանի անգամ շատ մեղմորեն ակնարկեցի մայրիկիս, որ բոլորն ունեն։ Ուղիղ տեքստով չէի ուզելու, որովհետև այդ տարիներին սովորել էի ոչինչ չուզել, ներքուստ զգում էի, որ իմ ցանկություններն ու քրոջս հինգ հազար դրամ ամսական աշխատավարձով կազմակերպվող մեր կյանքի հնարավորությունները համատեղելի չէին։ Մի անգամ մայրս և քույրս տուն եկան՝ ինձ բերելով այդ անիմաստ խաղալիքը. ես արդեն իմն ունեի ու ընկերներիս խաղալիքին այլևս հիացմունքով չէի նայում։ Մայրս ու քույրս որոշել էին, որ ես ընկերներիցս «հետ չմնամ», ես էլ ունենամ այն, ինչ բոլորն ունեն։ Հիմա ծնողներն իրենց դպրոցական երեխաներին նվիրում են մի քանի հարյուր հազար դրամանոց հեռախոսներ, պլանշետներ, որպեսզի նրանք համադասարանցիներից հետ չմնան, իրենց վատ չզգան։

Парад в честь Дня благодарения в Нью-Йорке - Sputnik Արմենիա
Երեխաներին պատուհանից նետվել ու կախվել ստիպում են հիմարիկներն ու սուպերդաժանիկները. ինչպես

Հաճախ եմ մտածում այն մասին, թե իմ երեխան որքան բան է «կորցրած լինելու», որքան հույզեր չի իմանալու, «խաղընկերոջն ազատելու» հպարտությունը չի զգալու, ծնկներին, արմունկներին, ձեռքերի ափերի մեջ սպիներով շրջելու և դրանով իր բակային ակտիվությունը ցույց տալու հաճույքը չի ունենալու, որովհետև իր բոլոր ընկերների (իրական և վիրտուալ) նման ինքն էլ է մանկությունը համակարգչի առաջ, գրքի փոխարենը քինդլը, պլանշետն ու հեռախոսը ձեռքին անցկացնելու։

Տեխնոլոգիաները մուտացիայի ենթարկեցին մեր ամբողջ կյանքը, իրար սիրելու, ընկերություն, հարևանություն անելու, ճաշ եփելու, անձնական տարածք ունենալու, երեխա լինելու, մանկություն ունենալու ձևը։

Շնորհավոր հունիսի 1:

Լրահոս
0