00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիթ, ականջ, կուրծք, հիմա էլ`սեռական օրգաններ. պլաստիկ վիրաբուժության նորաձևությունը

© EmazeПластическая хирургия
Пластическая хирургия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի Ամերիկյան պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան հրապարակեց համաշխարհային ուսումնասիրության արդյունքում կազմված վիճակագրություն, ըստ որի՝ պլաստիկ վիրահատությունների թիվն աշխարհում նախորդ տարվա համեմատ աճել է քառորդ միլիոնով։

Պլաստիկ վիրահատությունների թվով աշխարհում առաջատար ԱՄՆ-ում այդ վիրահատությունների և ոչ վիրահատական կոսմետիկ միջամտությունների թիվը հասնում է 18 միլիոնի։ Եվ սա միայն մեկ երկրի վիճակագրությունն է. ամբողջ աշխարհում այս թիվը մոտ հարյուր միլիոն է։

«Գեղեցկացնող» վիրահատությունների արմատները ձգվում ու հասնում են մինչև անգամ նախաքրիստոնեական ժամանակներ՝ Հին Եգիպտոս, Չինաստան, Հնդկաստան։ Օրինակ` հնդիկ հայտնի բժշկագետ Սուշրուտը, որն ապրել է Ք․Ա․800-ականներին, իր բժշկագիտական լայնածավալ աշխատության մեջ նկարագրում է 300 տարատեսակ վիրահատություններ։

Вараздат Казанчян - Sputnik Արմենիա
Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր

Աշխատությունից պարզ է դառնում, որ դեռ այդ ժամանակներում հնդիկ բժիշկները կատարում էին քթի շտկման վիրահատություններ՝ օգտագործելով ճակատի և այտերի մաշկը։ Բոլոր ժամանակաշրջաններում մարդիկ, հատկապես կանայք ձգտել են ավելի գեղեցիկ, կատարյալ լինել։ Միթե դրա համար չէ ստեղծվել նաև դիմահարդարումը՝ մաշկը մի քանի սանտիմետրանոց տոնային քսուքներով ծածկելը, աչքերը, շուրթերը հազար ու մի գույներով ներկելը, արհեստական թարթիչները, որոնց ծանրությունից աչքերը հազիվ են բաց մնում և այլն։ Բայց այս պատմությունը դիմահարդարման «50 երանգների մասին չէ»...

Տարեցտարի «գեղեցկացնող» վիրահատական և ոչ վիրահատական միջամտություններն ավելի նորաձև են դառնում։ Եթե, օրինակ, տարիներ առաջ Հայաստանում պլաստիկ միջամտությունների դիմած հայ հեռուստաաստղերին մատով էին ցույց տալիս, քանի որ նրանց էլ մատների վրա կարելի էր հաշվել, այսօր արդեն հակառակն է. հեռուստաէկրաններից ավելի հաճախ մեզ են նայում միանման «լցրած» շուրթերով, քթերով, կրծքերով աղջիկներ։ Հիմա արդեն պլաստիկ միջամտությունները մոդայիկ են, ու ժամանակակից տենդենցներից հետ չմնալու, Աստված մի արասցե, «հետամնաց» չհամարվելու համար պետք է մի բան անել, գոնե շուրթերը «լցնել»։ Գեղեցկության արհեստական չափանիշները, իսկ ավելի ճիշտ՝ չափերն ակտիվորեն ուղղակի և անուղղակի քարոզվում են։ Պլաստիկ վիրաբույժ Տիգրան Հարոյանը համաձայնում է՝ այո, քարոզ կա. ԶԼՄ-ները քարոզում, պարտադրում, ստեղծում են գեղեցկության ժամանակակից չափանիշները. «Առաջ ավելի մոդա էր նիհար, բարձրահասակ, նեղ կոնքերով, հիմա արդեն լայն կոնքերով, մեծ կրծքերով, մեծ հետույքով, մեծ շուրթերով, մեծ, արտահայտված այտոսկրերով, այսպես ասած, «Քիմ Քարդաշյան» կառուցվածքն է նորաձև, որը, իմ կարծիքով, այնքան էլ աչքին հաճելի չէ, բայց դե ճաշակները տարբեր են»,- ասում է բժիշկը։

Sputnik զրույց - Անի Այվազյան (25.03.19) - Sputnik Արմենիա
«Պլաստիկ վիրահատության համար մեզ դիմում են նաև արտասահմանցիներ». Անի Այվազյան

Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը բավականին զարգացած է`պրոֆեսիոնալ բժիշկներ և, ի տարբերություն արտասահմանյան տարբեր երկրների, անհամեմատ մատչելի գներ. այս երկու հանգամանքը Հայաստան են բերում նաև մեծ թվով արտասահմանցիների, ոչ միայն սփյուռքահայերի, այլև օտարների։ Հաճախ մեր երկրի զբոսաշրջային բացահայտումը տուրիստները համատեղում են «իրենց երազած աղջիկը կամ տղան» դառնալու կախարդական պրոցեդուրաների, վիրահատությունների, բոտոքսների և եսիմ էլ ինչերի հետ։

Պլաստիկ վիրաբույժ Թելման Առաքելյանն ասում է, որ մեր երկրում պլաստիկ վիրաբուժության «թոփը» գլխավորում է քիթը։ Բնականաբար, բոլոր վիրահատվող քթերի մեջ ամենաշատը հայկականներն են, բայց իրենց քթի ձևի, չափի փոփոխության ու իդեալական քիթ ունենալու երազանքով նաև օտարներ են գալիս, նրանց թվում շատ են ԱՊՀ երկրներից եկողները, ամենամեծ շուկան Ռուսաստանն է։

Բժիշկ Հարոյանը շարունակում է գործընկերոջ խոսքն ու  թվում քթից հետո վիրահատվող «պոպուլյար» մարմնի մյուս մասերը՝ ականջներ, կոպեր, կուրծք, որովայնի առաջային պատ և այլն։ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության զարգացումը բժիշկը բացատրում է մի քանի հանգամանքով. առաջին հերթին կարծում է, որ մտածելակերպ է փոխվել, մարդիկ ավելի համարձակ ու ազատ են դարձել. «Առաջներում ասում էին՝ վայ, կիմանան, ինչ կմտածեն։ Հիմա լինում է, որ ամուսինը կնոջ հետ գալիս է կրծքի պլաստիկայի համար, միասին որոշում ենք չափը, արդեն դրանում արտասովոր բան չկա։ Իսկ առաջ պատահում էր, որ ամուսինները դեմ էին լինում, մտածում էին՝բարեկամները կիմանան, թե կինը նման քայլի է դիմել»։

Пластические хирурги - Sputnik Արմենիա
Կարոլինա Սարգսյանի պլաստիկ մղձավանջը. կլինիկայի գլխավոր բժիշկն ազատ է արձակվել

Բժիշկ Առաքելյանն ասում է, որ երբեմն պարզապես հրաժարվում է միջամտությունն անել՝ համարելով, որ դա արդեն հանուն գեղեցկության չէ։ Կա եզրագիծ, ու այն պետք չէ հատել։ «Լինում է, որ մերժում ենք վիրահատել, վիճակն ավելի է սրվում։ Դրա համար հատկապես երբ երիտասարդ աղջիկներ են դիմում, պետք է շատ զգույշ լինել, կարողանալ նրա ծնողի, ինչու ոչ` հոգեբանի օգնությամբ «հասցնել», որ պետք չէ»,- ասում է Առաքելյանը։ Բժիշկը չպիտի աշխատելիս շեշտադրում անի քանակի վրա, այդ դեպքում բժշկությունը դառնում է բիզնես ու ոչինչ ավելին։

Բժիշկ Հարոյանը շարունակում է գործընկերոջ խոսքը. «Շատ պացիենտներ չեն պատկերացնում, թե իրենց ինչ է սպասվում, բերում են ինչ-որ լուսանկար`հերիք չէ ամսագրից վերցրած ինչ-որ կինոաստղի, մի հատ էլ`ֆոտոշոփ արած, ասում են՝ ուզում եմ այսպիսին լինել։ Պիտի խոսել, բացատրել, որ դա չի լինելու»։ Բժիշկը ցավով նշում է, որ շատերն այս դեպքում հեռանում են նեղացած թե՝ «հրաժարվեց, չվիրահատեց»՝ չհասկանալով, որ դա հենց իրենց համար է արվել։ Իհարկե, նեղացած հեռացողները միշտ էլ գտնում են մեկին, որի համար եզրագծի սահմաններն այլ են, կամ դրանք չկան էլ։ Պատահական չէ, որ շատ երկրներում հոգեբանի կոնսուլտացիան մինչև պլաստիկ, էսթետիկ վիրահատության դիմելը պարտադիր է. հոգեբանը պիտի տա իր եզրահանգումը՝ արդյոք այս մարդը պատրաստ է վիրահատությանը, թե ոչ։

Արհեստական եղունգ ու թարթիչ «դնելու» նման սովորական մի բան են դարձել ֆիլլերները, հատկապես՝ շուրթերի։ «Էֆեկտը» ընդմիշտ չէ, մեկ տարի կամ մի քիչ ավելի, դրանից հետո արդեն «անֆիլլեր» շուրթերը տգեղ, անհետաքրքիր, ամենակարևորը՝ ոչ սեքսուալ են թվում, ու նորից ֆիլլեր է պետք։ Ֆիլլերները միայն շուրթերի համար չեն. ինձ՝ հետամնաց,  նորաձևության ու ժամանակակից գեղեցկության տենդենցներից գլուխ չհանող լրագրողիս համար դարի բացահայտումն էր տղամարդու սեռական օրգանի ֆիլլերը։ Այս դեպքում ևս էֆեկտը միջինը մեկ տարի պահպանվում է՝ փոխվում են ոչ միայն չափերը, այլև զգացողությունները։

Այս մի ինֆորմացիայից խելքի չեկած՝ բժիշկն ասում է, որ դեռևս այս միջամտությանը դիմող տղամարդկանց թիվը մեծ չէ, որովհետև շատերը պարզապես չգիտեն, որ նման բան կա, փոխարենը մեծ է կանանց թիվը։ Չեմ խորանա մանրամասների մեջ, թե կանանց դեպքում ինչ «հրաշագործ» բաներ են արվում, պարզապես կասեմ, այո, հիմա դժվար է գտնել ոչ միայն բնական, առանց քիմիական հավելումների պոմիդոր, վարունգ, հավ, այլև կին ու տղամարդ։

Մազից մինչև ոտքի բութ մատ կամ էլ ճկույթ, ինչպես կցանկանաք, ամեն բան կարող է փոխվել՝ ձևով, չափով, մեծանալ, փոքրանալ և այլն։ Այո, ձևերն ու չափերը կարող են փոխվել, բայց երջանկություն բերել՝ չեմ կարծում։ Ես վստահ եմ, որ երջանկությունը ոչ հետույքի, ոչ ազդրերի ու ոչ էլ կրծքի մեջ է, թեպետ կրծքին մոտ է... Երջանկությունը սրտում է, իսկ եթե այն հյուսում ես իրեղենի հետ, կլինի դա տուն, մեքենա, կահույք, թե մարմնի մասի ձև, ինչ-որ մի օր այն դատապարտված է չլինելու...

Լրահոս
0