00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաներին պատուհանից նետվել ու կախվել ստիպում են հիմարիկներն ու սուպերդաժանիկները. ինչպես

© Sputnik / Джина Мун / Անցնել մեդիապահոցПарад в честь Дня благодарения в Нью-Йорке
Парад в честь Дня благодарения в Нью-Йорке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրինակները բազմաթիվ են ու մեկը մյուսից ահասարսուռ. ծնողները պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց երեխաներին, փորձում են նրանց հեռու պահել ամեն տեսակի վտանգներից, պաշտպանական կարգուկանոն են սահմանում, բայց անտես թշնամուն իրենց ձեռքով են տուն բերում:

Վերջերս բարեկամներիցս մեկը սարսափով պատմեց, թե ինչպես էր քիչ մնում, որ թոռնիկին կորցնեին: Սուպերհերոսների մասին դիտած հերթական մուլտֆիլմի ազդեցությամբ չորս տարեկան փոքրիկը վերցրել էր ուսապարկը, բաց պատուհանի մոտ տեղադրել փոքրիկ աթոռ:

Депутат от фракции Процветающая Армения Наира Зограбян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գլխացավը կացնով բուժելու բիրտ արվեստը. չկա մշակույթի նախարարություն, չկա խնդիր

Տնեցիներով ուշադիր հետևել էին նրա գործողություններին մինչև այն պահը, երբ տղան ուսապարկը հագել էր և հեռվից վազել դեպի պատուհանը: Երբ երեխային կանգնեցրել էին ու հարցրել, թե ինչ է անում, պատասխանել էր, որ պատրաստվում է նետվել պատուհանից, բայց իրեն ոչինչ չի լինի, որովհետև ուսապարկն իր մոտ է, ինքը հանգիստ վայրէջք կկատարի չորրորդ հարկից: Այդ օրվանից երեխայի համար ոչ միայն սահմանափակել էին հեռուստացույց դիտելն, այլև ոչ մի րոպե առանց մեծերի սենյակում չէին թողնում՝ վախենալով, որ միգուցե փոքրիկը միամտորեն անդառնալի վնաս հասցնի ինքն իրեն:

Սա ինձ հիշեցրեց մոտ 1 ամիս առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը, երբ 10-ամյա տղան շնչահեղձ էր եղել՝ փորձելով կրկնօրինակել հեռուստացույցով տեսած ինչ-որ խաղ:

Այս հոդվածը պատրաստելիս սկսեցի համացանցում փնտրել օրինակներ, երբ մուլտֆիլմերի ազդեցությամբ երեխաներն իրենք իրենց կամ ուրիշներին վնաս են հասցրել. 1997 թ.-ին Ճապոնիայում 653 երեխա էպիլեպսիկ նոպայի հետևանքով հայտնվեց հիվանդանոցում: Հետագայում կատարված ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ զանգվածային նոպայի պատճառը «Պոկեմոն» մուլտսերիալի 38-րդ էպիզոդի կարմրակապույտ պայթյունն է եղել. բոլոր երեխաները այդ օրը նայել էին այդ էպիզոդը:

Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
Օպերայի շուրջ անհեթեթ իրավիճակը՝ որպես շղթայի օղակ, որ ձգվում է 3 տասնամյակ

Շարունակեցի ուսումնասիրել թեման. Իտալիայում փոքրիկ Լեոն դուրս է նետվել պատուհանից մուլտհերոսի օրինակով (երեխան հրաշքով ողջ է մնացել), Ղրիմում 10-ամյա երեխան կախվել է՝ ճապոնական մուլտֆիլմի հերոսի նման, որը սգալով մոր մահը՝ կախվել էր ծառից…

Օրինակները բազմաթիվ են ու մեկը մյուսից ահասարսուռ:

Ծնողները պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց երեխաներին, փորձում են նրանց հեռու պահել ամեն տեսակի վտանգներից, պաշտպանական կարգուկանոն են սահմանում նրանց համար, որպեսզի ոտքը քարին դեմ չառնի, բայց անտես թշնամուն իրենց ձեռքով են տուն բերում: Ինչ են մուտլֆիլմերն այսօր սովորեցնում, ովքեր են ժամանակակից մուլտհերոսները՝ Սպունգ Բոբը, տրանսֆորմերները, վինքսերը, անիմե անհասկանալի մուլտեր, որոնց բոլոր հերոսները նույն անէմոցիա դեմքն ունեն, սեռը հասկանալի չէ և այլն:

Девушки в кафе - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. երեխաներին սպանող Մոմոն կրկին «հայտնվել» է, իսկ ռոբոտները ստիպում են հրճվել

Հերոսներ, որոնք չունեն զգացմունքներ, որոնց գործողությունները չունեն տրամաբանություն, հիմարիկներ, որոնցից ոչինչ չես սովորում, որոնք քանդում են, ավերում, կոտրում, ծեծում, սպանում, խլում…

Մուլտֆիլմեր, որոնցում ընդգծված չեն չար ու բարի հերոսները, որոնցում չարի վերջը չի գալիս, չարը չի պատժվում, հակառակը՝ չարն ուժեղ է, չար լինելը cool է, այլ կերպ ասած՝ չար ու վատ լինելը ճիշտ է ու շահեկան:

Ես դեռ մայր չեմ, երեխաներ չունեմ, բայց արդեն որոշել եմ, որ երեխաներիս մեծացնելու եմ հայկական և խորհրդային մուլտֆիլմերով, որոնցով դաստիարակվել ենք ես, քույրս, բոլոր հասակակիցներս: Ու հա, ինչ անենք, որ «Դե սպասիրի» գայլը ծխում էր, գայլն ընդգծված բացասական կերպար էր, որը միշտ պարտվում էր, որը ժամանակակից լեզվով ասած looser էր, ու հետո ինչ, որ Չեբուռաշկայի սեռը հայտնի չէր. նա զգացմունքներ ուներ, ընկերություն անել գիտեր:

Фестиваль толмы сопровождался народными песнями и танцами (20 мая 2018). Село Хнаберд, Араратская область - Sputnik Արմենիա
Հարձակում ազգային արժեքների վրա, կամ միայնակների «խաչակրած արշավանքը». ինչքա՞ն կդիմադրենք

Խորհրդային տարիների մուլտֆիլմերն ունեին փիլիսոփայություն, գաղափար, դրանք սովորեցնում էին, դաստիարակում, ամենակարևորը՝ այդ մուլտֆիլմերը դիտելիս չար հերոսին նմանվել չէիր ուզի, որովհետև չարը վերջում միշտ պարտվում էր: Ես հիմա խորհրդային մուլտֆիլմերի քարոզչություն ու գովազդ չեմ անում: Լավ ու որակյալ մուլտեր այսօր էլ են ստեղծվում, վատորակ մուլտեր անցյալում էլ կային, բայց անցյալում վատորակը եթեր չէր բերվում, չէր գովազդվում, դրանցով շորիկներ, պայուսակներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ, բաժակներ, տարաներ ու էլ ինչ ասես չէին արտադրվում, դրանք զանգվածային չէին դառնում, հետևաբար կորչում էին լավի հեղեղի մեջ: Ինչն այսօրվա մասին չես ասի:

Հիմարիկներն ու սուպերդաժանիկները ոչ միայն էկրանին են, այլև ամենուր՝ յուրաքանչյուր խանութում, յուրաքանչյուր երեխայի տանը, դպրոցում, մանկապարտեզում, ծննդյան տոներին…

Դրանցից չես կարող խուսափել, անգամ եթե շատ ցանկանաս, որովհետև չես կարող երեխայիդ մեկուսացնել: Սա անվերջանալի շրջանաձև պտտվող բիզնես է՝ մուլտֆիլմ- պրոդուկտներ-մուլտֆիլմ ու շատ փող: Այս գլոբալ բիզնեսի ու մեծ փողերի համար մի քանի երեխայի խեղված հոգեբանությունն արդեն նշանակություն էլ չունի…

Լրահոս
0