00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիանա Մարկոսյանի լուսանկարը տարվա լավագույնն է ճանաչվել World Press Photo–ում

© Страница в ФБФотография сделана Дианой Маркосян.
Фотография сделана Дианой Маркосян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պուրա անունով աղջկա հետ կապված դեպքը, որը լուսանկարել է Դիանա Մարկոսյանը, հատկանշական է նրանով, որ մի քանի տարի առաջ բժիշկները նրա մոտ գլխուղեղի ուռուցք էին հայտնաբերել և հայտնել, որ նա չի ապրի մինչև 13 տարեկանը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի «Կուբանիտա» լուսանկարը հաղթել է World Press Photo ֆոտոլրագրողների միջազգային մրցույթի «Արդի խնդիրները» անվանակարգում։ Այս մասին գրված է մրցույթի կայքում։

Ռուսաստանում ծնված և ԱՄՆ–ում մեծացած Դիանա Մարկոսյանի արած լուսանկարում պատկերված է Պուրա անունով 15-ամյա աղջիկը։ Նա ավտոմեքենայով շրջում է Հավանայի շրջաններից մեկում, իսկ բնակիչները պատրաստվում են տոնել նրա ծննդյան օրը։ Աղջիկը վարդագույն զգեստ է կրում։ 15-ամյակը լատինական մշակույթում հատուկ տոն է, որը խորհրդանշում է աղջկա կին դառնալը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от World Press Photo Foundation (@worldpressphoto)

Աղջիկը ցուցադրում է իր մաքրությունն ու ամուսնանալու պատրաստակամությունը։ Նրա ընտանիքը մեծ գումարներ է ծախսում այդ տոնը կազմակերպելու համար։ Ապագա հարսնացուն արքայադստեր նման է հագնվում այդ օրը։

Պուրայի դեպքը հատկանշական է նրանով, որ մի քանի տարի առաջ բժիշկները նրա մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել և հայտնել, որ նա չի ապրի մինչև 13 տարեկանը։

Кумари или Кумари Деви (неп. «девочка») - живое индуистское божество в Непале - Sputnik Արմենիա
Անահիտից մինչև Ամատերասու. աշխարհի ծագերի աստվածուհիները Sputnik-ի տոնական ֆոտոշարքում

Մրցույթի գլխավոր մրցանակին արժանացել է ամերիկացի լուսանկարիչ Ջոն Մուրը։ Նա լուսանկարել է` ինչպես են ԱՄՆ սահմանապահները խուզարկում հոնդուրասցի կնոջը նրա փոքր աղջկա աչքի առաջ։ Նրանք փորձում էին երկիր ներխուժել «միգրանտների քարավանի» կազմում։

Դիանա Մարկոսյանը լուսանկարիչ է, գրող և ռեժիսոր։ Նա հայտնի է իր ֆոտոռեպորտաժներով, այդ թվում` «Ստեղծելով հորս» շարքով, որը պատմում է հոր հետ ունեցած իր հարաբերությունների մասին։ Մարկոսյանը նաև Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատանքների հեղինակ է։

World Press Photo–ն ամենամյա խոշորագույն և հեղինակավոր մրցանակ է, որը շնորհում են ֆոտոլրագրության ոլորտում։ 2019 թվականին մրցույթի լուսանկարչական բաժնում ներկայացվել է 43 թեկնածու` 8 անվանակարգերում, ինչպես նաև 6 թեկնածու` «Տարվա լուսանկարը»  (World Press Photo of the Year) անվանակարգում և 3 թեկնածու` «Տարվա ֆոտոպատմություն»  (World Press Photo Story of the Year) անվանակարգում։

 

Լրահոս
0