00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Տրանսպորտային մաֆիան» իրականում, կամ ինչու են Երևանի երթուղայինները քանդվում

© Sputnik / Aram GareginyanОдин из частных автобусных парков Еревана
Один из частных автобусных парков Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տրանսպորտային ընկերությունները պահանջել են բարձրացրել ուղևորավարձը` սպառնալով փակվել։ Երևանցիները նրանց չեն հավատացել և շանտաժիստներ են կոչել։ Բայց հիմա երթուղիները իրոք փակվում են։ Իսկ դրանց փոխարինող առայժմ ուրիշ տրանսպորտ չկա։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Երևանի տրանսպորտային ընկերությունները հրաժարվում են սպասարկել ուղևորատար երթուղային տաքսիներով։ Վերջին մի քանի օրերին փակվել են ավտոբուսների և երթուղայինների մոտ քառասուն գծեր։ Շատերը չեն աշխատում երեկոյան «պիկ ժամից» հետո։

Շատ թե քիչ նորմալ են աշխատում միայն պետական պարկի ավտոբուսները (երևանցիները դրանց ասում են «մանուշակագույն չինական ավտոբուսներ»)։ Բայց դրանք երեկոյան իննից հետո անհետանում են։ Իսկ ժամը 10–ից հետո ամբողջ քաղաքում աշխատում է միայն 15-20 գիծ` յուրաքանչյուր շրջանում 2-3–ը։

Министр транспорта, связи и ИТ Ашот Акопян на интервью с корреспондентом Sputnik Армения (26 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Աջ ղեկ, Հյուսիս-հարավ, երկաթուղի. տրանսպորտի նախարարը` ոլորտի առաջնահերթ խնդիրների մասին

Ի՞նչ է պետք տրանսպորտային ոլորտի աշխատողներին։ Արդեն մի քանի տարի է նրանք պահանջում են բարձրացնել ուղևորավարձը` առնվազն կրկնապատկել։ Այլապես, սպառնում են` տրանսպորտը կփակվի, և երևանցիները փաստի առաջ կկանգնեն։ Ուղևորավարձը փորձել են բարձրացնել 2013թ.–ին, բայց հրաժարվել են, երբ ամբողջ քաղաքում սկսվել են բողոքի ակցիաներ։

Բայց հիմա վարորդներն ասում են, որ այլևս չեն կարող դիմանալ։

90–ականների կեսից երթուղայիններում ուղևորավարձը 100 դրամ էր, ավտոբուսներում` 50։ Բայց դրանք էլ 2000–ականների կեսից անցան 100 դրամի։ Սա արդեն սովորական է դարձել երևանցիների համար։ Իսկ համաշխարհային չափանիշներով` շատ քիչ է։ Բայց չէ՞ որ երևանցիների եկամուտները փարիզյան կամ մոսկովյան չեն։

«Հասկանում եմ։ Իսկ մենք ի՞նչ անենք։ Վառելիքը թանկանում է, պահեստամասերը` նույնպես։ Վերջապես` լոլիկը։ Վարորդները պե՞տք է ինչ-որ բան ուտեն։ Իսկ ուղևորավարձը չի բարձրանում», – ասում է Հայաստանի Փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հրանտ Եղիազարյանը։

Երևանի ամենամեծ պարկերից մեկում` Լյուդվիգ Պողոսյանի մոտ, կանգնած են մոտ 50 «գազելներ» և 30 ավտոբուսներ։ Եթե մեքենայի մեջ ինչ-որ բան է փչանում, այն շարքից դուրս է գալիս։ Դրա վրայից հանում են ավտոպահեստամասերն այն ավտոբուսների համար, որոնք դեռ աշխատում են։

Մի քանի ավտոբուսների շարժիչն ու ընթացքային մասն աշխատում են, բայց դրանք ստիպված են եղել «գծից» հանել, որովհետև նույնիսկ չեն կարող փոխել անվադողերը։

Պողոսյանը հարկային մարմնին և բանկերին պարտք է ավելի քան մեկ միլիոն դոլար։

© Sputnik / Aram GareginyanԵրևանի ավտոբուսի պարկերից մեկը
Один из частных автобусных парков Еревана - Sputnik Արմենիա
Երևանի ավտոբուսի պարկերից մեկը

«Դե ճիշտ է, մեզ տեղն է։ Չէ որ տրանսպորտային մաֆիա ենք, ժողովրդի թշնամի։ Գերշահույթ ենք ստանում, ժողովրդի արյունը խմում։ Դրա համար մեզ պետք է կուլակաթափ անել, մեր տները ծախել, իսկ մեզ Սիբիր աքսորել», – հեգնում է Պողոսյանը։

Նրա պարտքերի հաշվիչը նախկինի նման պտտվում է։ Օրինակ` թիվ մեկ երթուղին (երկաթուղային կայարանից մինչև Զեյթուն) սպասարկում էր ավելի քան 10 ավտոբուս։ Մնացել է միայն երեքը։

«Մնացածը վերանորոգելու գումար չկա։ Իսկ հարկայինի համար միևնույն է։ Գրված է, որ ավտոբուսները 15–ն են, ուրեմն պետք է վճարել 15–ի համար», – ասում է նա։

© Sputnik / Aram GareginyanԵրևանի ավտոբուսային պարկերից մեկը
Один из частных автобусных парков Еревана - Sputnik Արմենիա
Երևանի ավտոբուսային պարկերից մեկը

Հարկայինից բացի աճում են նաև բանկերի հաշվիները։ Ամեն ամիս ավելանում են վարկերի տույժերն ու տուգանքները։ Նրա ամբողջ տրանսպորտային պարկը գրավի տակ է։ Բայց դրանից օգուտ չկա. 84 ավտոբուսներից և «գազելներից» աշխատում է միայն 20–ը։ 168 վարորդներից աշխատում են միայնը 24–ը։ Մնացածը տաքսի են քշում կամ մեկնում Ռուսաստան։

Նրա խոսքով` նույնիսկ վերջին տարիներին նա շարունակել է նոր ավտոբուսներ գնել։ Բայց ի՞նչ հույսով։

«Քաղաքային իշխանությունները մեզ մշտապես ասում էին` համբերեք։ Մինչև ընտրություններն անցնեն, մինչև էլի ինչ-որ բան։ Ես էլ նրանց հավատում էի, երկու տարի առաջ նոր ավտոբուսներ եմ գնել։ Ահա դրանք, կանգնած են», – ցույց է տալիս Լյուդվիգը։

Պարկի մոտ կանգնած է հին կարմիր ջիպը։ Դռներն արդեն ճռռում են, բայց դեռ հնարավոր է վարել այն։

Հազարավոր երևանցիներ, որոնք առայժմ ջիպ չունեն, սպասում են կանգառներում։ Տրանսպորտը քչանում է, սպասողները` շատանում։

© Sputnik / Aram GareginyanԵրևանի ավտոբուսային պարկերից մեկը
Один из частных автобусных парков Еревана - Sputnik Արմենիա
Երևանի ավտոբուսային պարկերից մեկը

Մի քանի ուրիշ մասնավոր պարկեր դեռ չեն սնանկացել, բայց սկսել են ավելի աշխատել։ Ամենամեծ պարկում, որը պատկանում է Երևանդ Զախարյանի ընտանիքին (տրանսպորտի նախկին նախարար, Երևանի քաղաքապետ, կադաստրի պետ), երեք հարյուր մեքենաներից մնացել է 120–ը։

Առայժմ պարզ չէ, թե նրանց համար (և բոլորիս համար) ինչ լուծումներ կառաջարկի Երևանի քաղաքապետարանը և նոր քաղաքապետը։

Լրահոս
0