00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աջ ղեկ, Հյուսիս-հարավ, երկաթուղի. տրանսպորտի նախարարը` ոլորտի առաջնահերթ խնդիրների մասին

© Sputnik / Aram NersesyanМинистр транспорта, связи и ИТ Ашот Акопян на интервью с корреспондентом Sputnik Армения (26 сентября 2018). Еревaн
Министр транспорта, связи и ИТ Ашот Акопян на интервью с корреспондентом Sputnik Армения (26 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է ոլորտի կարևորագույն խնդիրներին, պատասխանել հանրությանը հուզող մի շարք հարցերի։

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանի հետ հարցազրույցը վարել է Լաուրա Սարգսյանը։

-ՀՀ կառավարությունը մինչև 2018 թվականի հոկտեմբեր պետք է կողմնորոշվեր աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների ներմուծման և հետագա շահագործման հարցում։ Արդյունքում ի՞նչ լուծում եք մտադիր առաջարկել։ Ավելի վաղ ասում էիք, որ ձեր նախարարությունը կտրականապես դեմ է աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծմանը։

— Հոկտեմբերի 1-ը կառավարություն ներկայացրած արգելքի առաջին նախագծով նախատեսված ժամկետն է եղել։ Դրանից հետո նախագիծը փոխվել է, և ժամկետը հանվել է։ Բայց այն մնացել է հանրության հիշողության մեջ։ Մենք այլևս ժամկետի սահմանափակում չունենք, և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020թ.–ի հունվարի 1-ից ԵԱՏՄ օրենսդրությամբ ևս ղեկի նկատմամբ արգելքի ժամկետ է սահմանված, և մենք ունենք այդ առումով ստանձնած պարտավորություններ, ապա եթե մենք նոր բան նախաձեռնենք, ընդունված օրենքը նախ պետք է չեղարկենք, իսկ մինչև մեր ներկրողները սկսեն ներկրել արևելյան երկրներից, մի երեք ամիս կանցնի։

Министр транспорта, связи и ИТ Ашот Акопян на презентации строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Նախարարն «աջ ղեկով» ավտոմեքենա չի գնել և մյուսներին էլ խորհուրդ չի տա գնել

Միաժամանակ, 2020թ.–ի հունվարի 1-ից էլ արգելելու դեպքում մի քանի ամիս դրանից առաջ պիտի դադարեցնեն ներկրումը, ստացվում է, որ ընդամենը մի քանի ամսվա համար պիտի հետքայլ կատարենք, ինչը նպատակահարմար չէ։

Օրենքն ընդունված է, և գործում է առանց ժամկետի, և որևէ փոփոխություն չի նախատեսվում։

-Ի՞նչ ռիսկեր է պարունակում աջ ղեկ ունեցող մեքենաների շահագործումը երկրում արգելելը, արդյո՞ք դա ավելի մեծ թվով վթարների պատճառ չի դառնա։ Բանն այն է, որ արգելքը մտցնելուց հետո աջ ղեկով ավտոմեքենա գնողները Վրաստանում փոխում են ղեկը, իսկ դա, ինչպես պնդում են տարբեր փորձագետներ, ավելի վտանգավոր է, քան աջ ղեկով մեքենաների շահագործումը մեր երկրում։

— Բոլոր մեքենաներն էլ իրենց սերտիֆիկացումն անցնում են։ Բայց կա նաև հարցի հակառակ կողմը` Ճապոնիայում հեղեղումներ եղան, մեքենաները ջրի մեջ մնացած արդեն շարքից դուրս եկած էլեկտրաֆիկացիայով են։ Այնպես որ, այս հարցում փոփոխություն առայժմ չունենք։

-2019 թվականի հոկտեմբերին Վրաստանը կրկին պետք է քննարկի ավտոտրանսպորտային միջոցներով հացահատիկի մատակարարման հարցը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը այս հարցում, արդյո՞ք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է երկկողմանի աշխատանքային խումբ ստեղծել այս հարցերի լուծման համար։

— Վրաստանի հետ մենք համագործակցել ենք հենց անմիջապես խնդիրը բարձրանալուց հետո` օգոստոսի 15-20-ից։ Առաջին իսկ օրվանից անընդհատ կապի մեջ ենք եղել, և ոչ միայն ես, նաև գյուղնախարարն ու էկոնոմիկայի նախարարը` իրենց հերթին։ Ես վրաստանցի երկու նախարարների հետ եմ անմիջական կապի մեջ` տրանսպորտի ու ենթակառուցվածքների և ֆինանսների։ Այսօր էլ եմ խոսել իրենց հետ։ Դժգոհությունը կա նաև վրացական կողմում։ Իհարկե, գլոբալ առումով լաստանավային փոխադրման անցնելն ավելի ճիշտ է, որովհետև դա նաև դրական կողմեր ունի և՛ Լարսի անցակետը բեռնաթափելու, և՛ ճանապարհների վրա ազդեցության, և՛ ավելի որակյալ, սերտիֆիկացված ցորեն գնելու տեսակետից, որովհետև անհամեմատ ավելի որակյալ է, երբ էլևատրից են գնում, քան համայնքներից։ Բայց այս դեպքում ունեինք գնի թեթևակի բարձրացում, որի մասին զգուշացրել էր նաև վարչապետը։

Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Արագածոտնի գյուղերի բնակիչները փակել են «Հյուսիս–հարավ» ճանապարհը. ո՞րն է նրանց պահանջը

Նա ինքն այս հարցը քննարկել է Վրաստանի վարչապետի հետ։ Քննարկումների արդյունքում համոզվեցինք, որ փոխադրման մեջ գինը չէր բարձրանում, բայց ձեռք բերման աղբյուրի հետ կապված գնի բարձրացում կար։

Որոշում ընդունվեց նախ մինչև հոկտեմբերի 1-ը, ապա մինչև նոյեմբեր, և հիմա արդեն մինչև դեկտեմբեր երկարաձգվել է որոշման ժամկետը։

Մենք անընդհատ կապի մեջ ենք նախարարների հետ, և այսկերպ ավելի արդյունավետ է, քան աշխատանքային խումբ ստեղծելը։

Մեկ տարի ունենք, դեռ վաղ է կանխատեսել, թե ինչ արդյունքների կհասնենք, բայց անելու ենք ամեն ինչ, որ և գինը չբարձրանա, և եթե հնարավոր լինի, առանց գնի բարձրացման այլ ճանապարհով բերվի. միանշանակ դա բոլորին ավելի ձեռնտու է։

-Իսկ հնարավո՞ր է, որ և՛ երկաթգիծն օգտագործվի, և՛ ավտոմոբիլային ճանապարհը, բայց որոշ սահմանափակումներով, որպեսզի ասֆալտն էլ չվնասվի, մենք էլ վնասներ չկրենք։

— Երկաթգիծն այսօր էլ կիրառվում է ամբողջ ծավալով` հնարավորության դեպքում։ Ուղղակի, լաստանավով տեղափոխման դեպքում մեքենաները բարձելու խնդիր կա։ Լաստանավը չի կարող այնքան կանգնել մինչև մեքենաները հատ–հատ բարձվեն։ Իսկ երկաթգծի դեպքում հատուկ բարձելու մեխանիզմ կա։

Այո, այդ տարբերակն էլ է քննարկվում, որ և՛ Փոթիից, և՛ երկաթգծով բերվի։ Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, այնպես չէ, որ մենք հանգիստ ռեժիմում ենք։ Անընդհատ քննարկումների մեջ ենք։ Սա նաև Վրաստանում էր որոշ շրջանակների դժգոհությունը հարուցել, և ժամկետը հետաձգվեց մինչև քննարկումներ անցկացնենք ու լուծումներ գտնենք այդ երեք խնդիրների համար, որպեսզի և՛ մեր բեռնատարները չտուժեն, և՛ մենաշնորհի չգնանք, և՛ գնի բարձրացում չունենանք։

-Իսկ եգիպտացորենի հարցով ի՞նչ որոշում կա։ Դա ևս կարգելվի՞։

— Կարծում եմ չի արգելվի, որովհետև եգիպտացորենի հարցը դրված էր ի սկզբանե, որ վրացական կողմը եգիպտացորեն ավելի շատ է ներկրում, քան ցորեն։ Ի սկզբանե խոսակցություններ կային արգելքի մասին, բայց դրա վերաբերյալ այսօր որևէ սահմանափակում չկա և կարծում եմ չի էլ չինի։

-2014 թվականի վերջից քննարկվում է տարածաշրջանում բացառիկ հայ–վրացական «Բարեկամության կամուրջ» նախագծի գործարկման հարցը։ Ո՞ր փուլում է նախագծի իրականացումը։ Ե՞րբ այն կգործարկվի և արդյո՞ք դա ձեռնտու նախագիծ է`հաշվի առնելով հայ–վրացական սահմանին առնվազն երկու ժամանակակից անցակետերի առկայությունը։

— Ծրագիրն իրականացվում է։ Այստեղ մի փոքր խնդիր կար` իրանական կազմակերպությունը, որը պիտի իրականացներ շինարարությունը։ Ընդունված կարգի համաձայն` մինչ շինարարությունը սկսելը նա երաշխիքային գումար էր բերել։ Բայց գումարը բերվել էր մեզ համար ոչ այնքան ընդունելի մի բանկից, ու և՛ հայկական կողմը, և վրացականն այդ երաշխիքը չէին ընդունել։

Армяская фура в многокилометровой очереди на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Վրաստանը մտափոխվեց, կամ ինչու հետաձգեցին ցորենը բեռնատարներով Հայաստան բերելու արգելքը

Ընդ որում, այդ կազմակերպությունը պիտի կատարեր և՛ նախագծման, և՛ շինարարական աշխատանքները։ Հիմա իրենք բերել են այլ բանկից երաշխիք, որը մեր «Հայբիզնեսբանկի» կողմի ճանաչվել է, և մենք ընդունել ենք։ Վրացական կողմն էլ արդեն շինարարների հետ պայմանավորվածություն ունի, կփորձի առանց երաշխիքի աշխատել և վճարումը կկատարի որոշակի աշխատանքների ավարտին։

Չնայած այս տեխնիկական հարցերին, նախագծման աշխատանքներն արդեն փաստացի սկսված են, մեր ծրագրի իրականացման գործակալությունը բանակցությունների մեջ էր վրացական կողմի, նաև` մաքսային մարմինների հետ, որպեսզի նրանք անարգել կարողանան անցնել սահմանակետով այս ու այն կողմ, և մոտ 5 ամիս նախագծման աշխատանքներից հետո և ևս շուրջ 1 տարի անց մենք կունենանք ավարտուն կամուրջը։

Ինչ վերաբերում է կամրջի անհրաժեշտությանը, այո, երկու կողմից էլ կան ժամանակակից անցակետեր, և հենց այս հանգամանքով պայմանավորված էլ կամրջի անհրաժեշտությունը կար։ Այնտեղ շատ նեղ կամուրջ էր, որի վրա նաև հերթեր էին գոյանում։ Հիմա ունենալու ենք ավելի լայն, ժամանակակից կամուրջ։ Կուտակումներ, գոնե մեր հատվածում չեն լինի։

-Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները վերջերս բողոքում էին մեքենաների քվոտաների (дозволы) դեմ: Ինչպես հայտնի է, այդ քվոտաները չեղարկվելու են Բելառուսի հետ միջպետական համաձայնագրով, որը պիտի վավերացվի ԱԺ-ում: Քննարկումների ժամանակ նշվել է, որ նման համաձայնագրեր են նախատեսված նաև ԵԱՏՄ այլ երկրների հետ: Ե՞րբ են նախատեսված նման բանակցություններ Ռուսաստանի հետ և արդյո՞ք կվերաբերեն միայն բեռնատա՞ր, թե՞ նաև մարդատար փոխադրումներին:

— Բելառուսի հետ արդեն կա ստորագրված պայմանագիրը, որը ԱԺ–ում պիտի հաստատվի։ Դրանից հետ այդ թույլտվությունները երկկողմանի հանվելու են, այդ թվում նաև ԵԱՏՄ երրորդ երկիր մեկնելու դեպքում։ Օրինակ`եթե պետք է Ռուսաստանի տարածքով մեկնել Բելառուս, այդ դեպքում էլ որևէ թույլտվություն պետք չի։

ЗАО Южно-кавказская железная дорога сдала в эксплуатацию электропоезд - Sputnik Արմենիա
«Հարավկովկասյան երկաթուղին» նվազեցնում է Փոթիից ցորենի ներկրման գները

Բայց մինչ ԱԺ–ի կողմից հաստատվելը, բելառուսական կողմն արդեն այդ քայլն արել է, քվոտաներն արդեն չի կիրառում, մենք էլ պայմանագիրը ստորագրելուց հետո մեր կողմից ևս կհանենք։ Թույլտվությունը հանելու քննարկումներ են ընթանում նաև Ղազախստանի հետ, աստիճանաբար կարծում եմ ԵԱՏՄ մյուս երկրների հետ ևս կկիրառվի այս կարգը։ Իսկ ՌԴ–ի հետ, այս պահին համենայնդեպս, թե՛ ուղևորատար, թե՛ բեռնատար ավտոմեքենաների մասով այդ խնդիրն առայժմ չի քննարկվում։

-Ռուսական Коммерсант թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հարավկովկասյան երկաթուղում կա 60 միլիոն դոլարի չարաշահումների վտանգ:

— Ես կարծում եմ, որ գործը հարուցվել է նախկին աշխատակիցների դիմում–բողոքների, հաղորդումների հիման վրա։ Դա վերաբերում է 2008թ.–ից կոնցեսիոն կառավարման հանձնելուց ի վեր ամբողջ ժամանակահատվածին։ Վերաբերում է և վագոնների նորոգմանը, նոր վագոններ ձեռք բերելուն և վաճառելուն։ Բայց, կարծում եմ, դա նախնական տեղեկություն է, ստուգման կարիք ունի։ Ներկայում գործը քննվում է, և իրենք հասել են մի փուլի, որ պիտի ստուգում նշանակեն, որպեսզի հատուկ մասնագիտացված կառույցի կողմից փաստերը համադրվեն վաճառող, գնող կազմակերպությունների, կամ վերանորոգման ծառայություններ մատուցած կազմակերպությունների տեղեկությունների հետ։

Ես իմացա, որ այնտեղ մի օրինակ էր բերվում, ըստ որի 2.5 մլն–ով գնվել էր էլեկտրագնացքը և նախկինում 2.5 մլն–ով վերանորոգվել էր այն։ Փորձեցի հետաքրքրվել, իհարկե ոչ իրենցից, թե ինչպես կարող է նման բան լինել, ինձ բացատրեցին, որ գնված էլեկտրագնացքն ընդամենը մեկ ուղևորատար վագոն է իր հետևից տանում, իսկ այն էլեկտրագնացքը, որ վերանորոգվել է 40 և ավելի բեռնատար վագոնների համար է։ Այսինքն` ըստ հզորության, ըստ տեսականու պիտի տվյալները համադրվեն և վերջնական մեղադրանքը մենք կունենանք քննությունից հետ։ Բայց դրա հետևանքով երկաթուղու աշխատանքը չի խախտվել, փոխադրումները կատարվում են ամբողջությամբ, նախկին հունով։

-Առաջընթաց կա՞ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու նախագծի իրականացման հարցում։ Որտեղի՞ց է Հայաստանը գումար վերցնելու այդ նախագիծն ավարտին հասցնելու համար։

— Այո, առաջընթաց կա։ Առաջընթաց ունենք երրորդ տրանշում։ Անհամեստություն թող չլինի, բայց իմ`պաշտոնը ստանձնելուց կատարվում էր օրական 1000- 1500 խմ լիցքի աշխատանք։ Այսօր մենք կտարում ենք օրական 8000-8500խմ աշխատանք։ Այդ հատվածը մեր անընդհատ ուշադրության կենտրոնում է եղել։

Строительные работы - Sputnik Արմենիա
«Հյուսիս–հարավ». Իրանի սահմանից մինչև Հայաստանի լեռներ տանող մայրուղու նախագիծը պատրաստ է

Այնտեղ կային անհամաձայնություններ տեխհսկիչների, շինարարների միջև, կային մասնագիտական, տեխնիկական խնդիրներ, որոնք դժվարանում էին շինարարները լրացնել։ Մենք մեր ԾԻԳ–ից մարդիկ ենք հատկացրել, ովքեր նստել են այնտեղ, սովորեցրել են, նրանց հետ միասին արել են, որի արդյունքում և վճարումներ ունեն արդեն, քանի որ անցյալ տարվա նոյեմբերից չէին վճարվել, իսկ 9 ամիս չվճարվելը կարող էր խոչընդոտների հանգեցնել։

Իմ ասածը նախկինում կատարված աշխատանքներին չի վերաբերում, ես խոսում եմ այսօր կատարվող աշխատանքի ծավալների մասին։ Հիմա մենք ուզում ենք մեր ուշադրությունը սևեռել երկրորդ տրանշի վրա։ Երեկ Ասիական զարգացման բանկը մեզ հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ շատ ուրախ են, որ կա առաջընթաց, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում մի քանի ամսով երկարաձգել ավարտի ժամկետը։ Մեր երրորդ տրանշի ժամկետն ավարտվում է 2019թ.–ի հունիսին, երկրորդինը` հուլիսին։ Եթե երկարաձգման կարիք լինի, դա կլինի ամիսների, և ոչ թե տարիների հարց։ Եվ մեր արդյունքները տեսնելով` իրենք են նման առաջարկ արել։

-Մենք մշտապես և շատ ենք խոսում այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի այցեքարտն են։ Այդ ոլորտի ինչ-որ նախագիծ կարո՞ղ եք առանձնացնել, որը կարող է ճանաչում բերել Հայաստանին, ոլորտի այցեքարտը դառնալ։

— Նախագծի տեսքով ունենք ազգային վենչուրային ֆոնդի ստեղծումը, որ ներդրումային դաշտ կապահովի և՛ նոր ծրագրերի իրականացման համար, և՛ Հայաստանին կարող է ճանաչում բերել։

Մենք այս ոլորտում նաև հարկային արտոնություններ ենք տրամադրում, ինչը կարող է գրավիչ դառնալ արտասահմանյան այս ոլորտի ընկերությունների համար։

Կարծում եմ մինչև տարեվերջ վենչուրային ֆոնդը կունենանք։

Լրահոս
0