00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահի անձեռնմխելիությունը. կարո՞ղ է արդյոք Քոչարյանը հենարան դառնալ Սարգսյանի համար

© Photo : administration of Robert KocharyanВторой президент Армении Роберт Кочарян и министр обороны Серж Саргсян на открытии новой столовой в воинкой части (2003 год)
Второй президент Армении Роберт Кочарян и министр обороны Серж Саргсян на открытии новой столовой в воинкой части (2003 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երրորդ նախագահին մեղադրանք ներկայացնելու դեպքում Քոչարյանի գործն իրավական տեսանկյունից ոչ մի նախադեպ չի ներկայացնի։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը չի կարող նախադեպ դառնալ Սերժ Սարգսյանին մարտի 1–ի գործով մեղադրանք ներկայացնելու դեպքում, Sputnik Արմենիային ասաց իրավաբան Դավիթ Գյուրջյանը։

«Ժողովուրդ» թերթում հինգշաբթի հոդված է լույս տեսել, որում ասվում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումից (ազատ արձակել Քոչարյանին) մի քանի օր առաջ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանը և Մարտի 1–ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, քննչական կոմիտեի նախկին ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանը գնացել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու մոտ։

Второй президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Սա հստակ դասական քաղաքական հետապնդման մոդել է. Ռոբերտ Քոչարյանը` իր գործի մասին

Թերթի տվյալներով` հանդիպման մասնակիցները մտավախություն են հայտնել, որ Մարտի 1–ի գործով կալանավորելու հերթը կարող է հասնել Սերժ Սարգսյանին։ Եվ եթե անձեռնմխելիության սկզբունքի շրջանակում նրանց չհաջողվի լուծել երկրորդ նախագահին ազատ արձակելու հարցը, ապա նույնպիսի ճակատագիր բաժին կընկնի Սարգսյանին։

Թերթը նշում է, որ նախկինում այդ տրամաբանությամբ Քոչարյանին աջակցել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը։ Նրանք այդ կերպ փորձել են «պաշտպանել» Սարգսյանին։ Ի դեպ, Ռշտունին հարցազրույցում հերքել է նման հանդիպման իրական լինելը։

Հայաստանի երրորդ նախագահին հետապնդելու հնարավորության մասին խոսել են նաև ՀՀԿ ներկայացուցիչները։ Հուլիսին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով երրորդ նախագահի հնարավոր հետապնդման մասին, հայտարարել է, որ նոր իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործում են որպես «բոլշևիկյան հեղափոխական կոմիտեներ, որոնք կարող են գործ սարքել ցանկացածի դեմ, այդ թվում` նախկին նախագահ Սերժ Սարգսյանի»։

Այսօր հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը հաստատել է, որ երրորդ նախագահը կհարցաքննվի մարտի 1–ի գործով։ Սակայն առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպիսի քրեական գործով պետք է ցուցմունք տա Սերժ Սարգսյանը։

Глава специальной следственной службы Сасун Хачатрян на заседании правительства Армении (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Խաչատրյան. «Սերժ Սարգսյանը կհարցաքննվի Մարտի 1-ի գործի շրջանակում»

Իրավական տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանի գործն անձեռնմխելիության հարցում ոչ մի նշանակություն չի կարող ունենալ, կարծում է իրավաբան Գյուրջյանը։

Անձեռնմխելիության հիմքում ընկած է այն պայմանը, որի համաձայն նախագահն իրականացրել է գործողություններ` ելնելով իր կարգավիճակից։ Այդ հարցին պետք է պատասխանի մարմինը, որը վարում է քրեական գործընթացը, ընդ որում` յուրաքանչյուրի դեպքում առանձին։

Եթե ենթադրել, որ Սերժ Սարգսյանն ինչ–որ հանցավոր գործողություններ է իրականացրել մինչև նախագահ դառնալը, ապա, Գյուրջյանի խոսքով, այստեղ չի կարող խոսք լինել ինչ–որ անձեռնմխելիության մասին։

Հիմա բարդ է խոսել առանց կոնկրետության, Սարգսյանն առայժմ չի կանչվել հարցաքննության, նրան ոչ մի մեղադրանք չի ներկայացվել։

Սարգսյանին հարցաքննության կանչելու հարցը, ելնելով նպատակահարմարությունից, որոշում է քննչական մարմինը։

«Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա կարծում եմ, որ նրա դեմ քրեական գործը դադարեցնելու մասին հիմքեր չկան։ Վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել, և թեև մենք ծանոթ չենք տեքստին, բայց փաստաբանների հայտարարություններից պարզ է դառնում, որ հիմքում ընկած է եղել անձեռնմխելիությունը», – ասաց Գյուրջյանը։

Նրա խոսքով` դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից` փաստացիորեն գնահատական տալով Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքներին։ Եթե մարդն անձեռնմխելի է, ապա նա ոչ միայն չի կարող ձերբակալվել, այլ նաև նրա հանդեպ անհնար է քրեական հետապնդումը։

«Անձեռնմխելիությունը համապատասխան անձանց իմունիտետ է տալիս, նրանց չի կարող մեղադրանք ներկայացվել։ Բայց այդ նորման արդի է միայն այն դեպքում, եթե նա կատարել է իր կարգավիճակից բխող գործողություն», – ասաց Դավիթ Գյուրջյանը։

Հենց դրանում է Հայաստանի Վերաքննիչ դատարանի որոշման խնդրահարույց լինելը։ Այսպիսով, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, քանի որ այն պետք է որոշեր միայն խափանման միջոցի հարցը։

Айк Алумян - Sputnik Արմենիա
Քոչարյանի փաստաբանն ասել է` որ դեպքում կդիմի Եվրոպական դատարան

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։

Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։

Լրահոս
0