00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի փաստաբանն ասել է` որ դեպքում կդիմի Եվրոպական դատարան

© SputnikАйк Алумян
Айк Алумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեղադրանքը կառուցվում է նրա վրա, որ արտակարգ իրավիճակ հայտարարելու նախկին նախագահի հրամանը հակասահմանադրական էր, սակայն, Ալումյանի կարծիքով, միան դատարանը կարող է այդպիսի գնահատական տալ։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմի, եթե Վճռաբեկ դատարանը նրան կալանելու մասին որոշում կայացնի։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին բողոքարկումը հիմնված է երեք հիմքի վրա` ներառյալ անձեռնմխելիությունը։ Հենց դա է հաշվի առել դատարանը։

Глава специальной следственной службы Сасун Хачатрян на заседании правительства Армении (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին նախատեց անդաստիարակության համար

Հիշեցնենք` օգոստոսի 13–-ին Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Սակայն մեղադրանքը դեռ հանված չէ ու բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։

Պաշտպանական կողմը կարծում է, որ մնացած երկու հիմքերն էլ պետք է Վճռաբեկ դատարանում քննարկման առարկա դառնան, սակայն դրանցից մեկը չի կարող հրապարակվել` ելնելով քննության գաղտնիությունից։

Փաստաբանը պարզաբանում է նաև, որ հատուկ քննչական ծառայությունը իրավունք չուներ 2008 թվականին Քոչարյանի հայտարարած արտակարգ իրավիճակը հակասահմանադրական հայտարարել։

«Միայն Սահմանադրական դատարանը կարող է ապօրինի ճանաչել Քոչարյանի հրահանգը։ Այլ պետական մարմիններ առանց դատարանի թույլտվության իրավունք չունեն խոսել դրա մասին», – ասաց Ալումյանը։

Նրա խոսքով` առանց այդ թույլտվության նման հայտարարությունները հակասահմանադրական տարրեր են պարունակում։ Ալումյանը նշեց, որ սա, ինչպես նաև անձեռնմխելիության գործոնը կարևոր հիմքեր են։

Второй президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է լքել երկիրը. պարզաբանում է քննչական մարմնի ղեկավարը

Եթե Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի Քոչարյանին կալանքի տակ պահել, ապա դա այսպիսի ճնշման պայմաններում ոչ լեգիտիմ կլինի։ Հաշվի առնելով այս ամենը` փաստաբաններն իրենց պաշտպանյալի համար վճռաբեկ դատարանի աննպաստ եզրակացության դեպքում Եվրոպական դատարան կդիմեն։

Ալումյանն անդրադարձավ նաև Հայաստանի ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտարարությանն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի փախանման միջոցի ընտրման մասին որոշումն ապօրինի է։ ՀՀ նախկին նախագահի փաստաբանը այդ հայտարարություններն անթույլատրելի համարեց։

«Եթե ՀՔԾ–ն դժգոհ է, ապա պետք է հայտներ, որ համաձայն չէ որոշման հետ, այլ ոչ թե այն ապօրինի անվաներ։ Ես այստեղ որևէ մեկին դուր գալու ցանկություն եմ տեսնում։ Այդպես չի կարելի։ Դա մանիպուլյացիայի միջոց է», – ասաց Ալումյանը։

Նրա խոսքով` կալանավորման հիմքը քննելու համար ցանկացած դատարան պետք է ուսումնասիրի խափանման նման միջոցի ընտրման պայմանները, այդ թվում` անձեռնմխելիության սկզբունքը։

Լրահոս
0