00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մինչև նախագահի դարպաս կհասնենք». վարորդներն իրենց իրավունքները կպաշտպանեն Երևանի ավտոշուկայում

Բաժանորդագրվել
Վարորդները որոշել են պայքարել աջ ղեկով ավտոմեքենաների արգելքի դեմ: Իսկ վաճառողները խոստանում են հասնել մինչև նախագահի նստավայր։

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Երևանի խոշորագույն ավտոշուկայում հունվարի 7-ին բողոքի ցույց է անցկացվելու աջ ղեկով ավտոմեքենաներն արգելելու համար: Հավաքը կազմակերպվելու է Երևանի հարավային ծայրամասում` Էրեբունու ավտոշուկայի մերձակայքում: Այս մասին գրված է «Աջ ղեկ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Улица Туманяна, Ереван - Sputnik Արմենիա
Ստացիր 10 տոկոսը, կամ ինչպես 2018 թվականին կփոխվեն ավտոմեքենաների վաճառքի կանոնները

Արգելքը գնալով ավելի հստակ եզրագծեր է ստանում: Դեկտեմբերի 27-ին նախաձեռնության ակտիվիստները հրապարակել էին տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի պատասխանը` պատգամավոր, «Ելք» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցմանը:

Պատասխանի մեջ նշվում է, որ մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները կարող են շահագործվել, իսկ 2018 թվականի ապրիլի 1-ից հետո այդ ավտոմեքենաների հաշվառում չի իրականացվելու։ Տրանսպորտային միջոցների սեփականատերերի փոփոխություն կարող է իրականացվել միայն ՀՀ ոստիկանության թույլտվության համաձայն աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների վերասարքավորումից հետո։

Ո՞վ ղեկը փոխելու իրավունք ունի, և ո՞վ է դրանից հետո պատասխան տալու անվտանգության համար, չի նշվում:

Ցույցին ցանկանում են միանալ ոչ միայն ավտոմեքենաների սեփականատերերը, այլև վաճառողները: Հավաքն ուզում են վերածել ավտոերթի, հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Կիրակի առավոտից կհավաքվենք շուկայում, կտեսնենք` ով կկարողանա դուրս գալ ավտոմեքենայով: Կշրջենք քաղաքով, բայց ոչ հենց այնպես: Գուցե հասնենք մինչև նախագահական դարպասներ», — հայտնեց Հովհաննիսյանը:

Նշենք, որ հանրապետությունում աջ ղեկով մոտավորապես 35 հազար ավտոմեքենա է գրանցված (Հայաստանի ոստիկանության տվյալներով):

Որպես կանոն, դրանք մի քանի հազար դոլարով ավելի էժան են սովորական ձախ ղեկ ունեցողներից, ինչի համար էլ զգալի պահանջարկ են վայելում:

Լրահոս
0