00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը լուրջ հնարավորություն ստացավ, Թուրքիան իրեն հարվածի տակ դրեց, Ադրբեջանը դավաճանեց

© AFP 2024 / PIERRE VERDYМИД Армении Э.Налбандян, Президент Азербайджана И.Алиев, премьер-министр Турции Р.Эрдоган на Всемирном Экономическом Форуме /29 янвяря 2009/. Давос, Швейцария
МИД Армении Э.Налбандян, Президент Азербайджана И.Алиев, премьер-министр Турции Р.Эрдоган на Всемирном Экономическом Форуме /29 янвяря 2009/. Давос, Швейцария - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երուսաղեմի ճգնաժամի ֆոնին Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում ձևավորվող քաղաքական իրավիճակն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին, որը հեռու է և՛ Իսրայելից, և՛ Պաղեստինից։ Այդ տարածաշրջանների դիվանագիտական իրավիճակն այնպես է դասավորվել, որ Երևանը ցանկության դեպքում կարող է հաղթող դուրս գալ։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Էրդողանը որոշել է ամերիկացիներին արգելել այն, ինչ ինքն է իրեն թույլ տալիս

Ինչպես կարելի էր կանխատեսել, ժամանակակից Հայաստանը տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս տեղի ունեցող ամեն ինչին նայում է ղարաբաղյան կարգավորման տեսանկյունից։ Այս առումով այն ամենը, ինչ Երուսաղեմի հակամարտության հետ կապված կատարվում է միջազգային քաղաքական ասպարեզում, Երևանը հենց այդ տեսակետից պետք է դիտարկի։

Օրինակ` Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգներն այլևս իրավունք չունի Իսրայելի ու Պաղեստինի միջև միջնորդի դեր խաղալ, կարող է բուռն արձագանք ունենալ փորձագետների շրջանում։

Встреча президентов Турции и США Тайипа Эрдогана и Дональда Трампа в Белом доме - Sputnik Արմենիա
Մի կաթիլ արցախյան մեղր Էրդողանի համար կամ Արցախի բանալին Երուսաղեմում

Երբ Թուրքիայի նախագահը մեղադրում է ամերիկացիներին, որ իբր նրանք իսրայելցիներին են աջակցում, իսկ միջնորդը պետք է անաչառ լինի, դա կարող է միայն զվարճացնել այն մարդկանց, ովքեր հիշում են՝ ինչ եռանդով էր Թուրքիան «մարտնչում»՝ արցախյան բանակցային գործընթացում իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի շահերը պաշտպանելով։

Ինչպես էր Թուրքիայի նախագահ Էրդողանն ամեն անգամ Պուտինի հետ հանդիպումից առաջ ասում, որ ղարաբաղյան վերքը ցանկացած թուրքի սրտում է, ու որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա անպայման կփորձի համոզել նրան, որ խնդիրն արագ լուծվի…

Ինչպես էր Ադրբեջանը փորձում այնպես անել, որ Թուրքիան ներգրավվի բանակցային գործընթացի միջնորդների կազմում ու ինչպես էր ամեն անգամ Ռուսաստանից ու Իրանից մերժում ստանում։ Ընդ որում՝ հենց այն պատճառով, որ Անկարան մշտապես հայտարարում է, որ հակամարտության միայն մի կողմին է սատարում…

Բոլորը շատ լավ գիտեն ու գիտակցում են, որ Թուրքիան պարզապես պարտավոր է պաշտպանել Ադրբեջանի շահերը բոլոր հնարավոր քաղաքական հարթակներում, հակառակ դեպքում կկորցնի Հարավային Կովկասում իր միակ ու վերջին դաշնակցին։

Չի բացառվում, որ մի ազգ ներկայացնող պետությունների առաջնորդների ձևական եղբայրության հետնաբեմում հենց նույն Բաքուն Անկարային լուրջ պայմաններ է թելադրում Արցախի հարցում իր շահերը պաշտպանելու առումով։ Հակառակ դեպքում այն կարող է 180 աստիճանով շրջվել Ռուսաստանի կողմ։

Այս համատեքստում ի՞նչ հնչողություն ունի Էրդողանի` «միջնորդի անաչառության» մասին հայտարարությունը ։ Բայց սա էլ վերջը չէ։

Նույնիսկ Ադրբեջանը հետ կանգնեց՝ չհամարձակվելով վիճել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ

Հավանաբար արժե նաև նշել Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումը, որն Անկարայի կազմակերպած ու Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին միանշանակ աջակցեց իր ավագ եղբորը։

Гипермаркет Лента в Великом Новгороде - Sputnik Արմենիա
Հայ–ադրբեջանական խառնաշփոթ կամ ինչու են «յուղ լցնում» արցախյան դոշաբի մեջ

Չէ՞ որ երկիրը, որն ամեն հնարավոր բան անում է Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերություններ հաստատելու համար, որը միլիարդավոր դոլարների սպառազինություն է գնում Իսրայելից, Երուսաղեմի հարցում չսատարեց ո՛չ ամերիկացիներին, ո՛չ իսրայելցիներին։

Հակառակը՝ փորձելով առավելագույնս զուսպ հանդես գալ` Ադրբեջանի նախագահը, միևնույնն է, սատարեց Թուրքիայի նախագահին։ «Երկու պետություն՝ մեկ ազգ» կարգախոսը Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում միանշանակ գործում է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով, թեև Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, սակայն Արևելյան Երուսաղեմը պետք է Պաղեստինի մայրաքաղաքը լինի։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշումն անհանգստացրել է մեզ։ Այդ որոշումը բացասական ազդեցություն կունենա Պաղեստինի ու Իսրայելի հակամարտության արդար ու բազմակողմանի կարգավորման վրա։ Դա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքի համար, — ասաց Ալիևն ու միանգամից ավելացրեց, — կարծում եմ՝ ԱՄՆ-ն պետք է վերանայի այդ որոշումը»։

Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ նույնիսկ Ադրբեջանը, լինելով Թուրքիային հոգեպես ամենամոտ պետությունը, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Իսրայելի հետ բացահայտ հակասության մեջ մտնելու ուժ չի գտնում իր մեջ։ Նույնիսկ ավագ եղբորը սատարելու համար։

Բաքվի այդպիսի մոտեցումը պետք է վիրավորեր Էրդողանին, որն աջակցություն չստացավ նույնիսկ այն մարդուց, որի հարցում վստահ էր։

Թուրքական դիվանագիտության բացթողումը

Ղարաբաղյան հարցում Ադրբեջանին աջակցելու համար Թուրքիան ուղիղ ութ տարի առաջ իր «դեմքը կորցրեց» միջազգային քաղաքական ասպարեզում՝ խախտելով իր խոսքը հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունների ստորագրության հարցում։

Գլոբալ քաղաքականության մեջ նման բաները չեն մոռացվում։ Անկարան հրապարակայնորեն խախտեց պայմանավորվածությունները, որոնց համաձայն` Հայաստանն ու Թուրքիան զրոյից պետք է սկսեին քաղաքական հարաբերությունները։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Գարունը կդիմավորենք առանց հայ–թուրքական արձանագրությունների

Հարավային Կովկասում Ադրբեջանին որպես դաշնակից չկորցնելու համար Թուրքիան ղարաբաղյան խնդրի հետ կապված նախապայման դրեց Հայաստանի առաջ։ Սա իսկապես «դեմքը կորցնել» է համարվում։

Այստեղ արդեն Հայաստանը պարտավոր էր ստեղծված իրավիճակից օգտվել։ Չէ՞ որ այսօր աշխարհում ամենաշատը հենց Հայաստանն է տառապում Թուրքիայի նախագահի արարքներից՝ տրանսպորտային շրջափակման մեջ լինելով։ Փաստաթղթերն այդպես էլ մնացին դարակում՝ լավ ժամանակի սպասումով… Որն, ի դեպ, հիմա վրա է հասել, երբ Էրդողանն իր իմպուլսիվ արտահայտություններով համաշխարհային հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվել։

Վերջերս այդ արձանագրությունների մասին խոսեց նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Ինչպես գիտեք, Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին Արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»։

Իրականում ցյուրիխյան արձանագրությունները Հայաստանի համար արդեն վաղուց են հաղթաթուղթ դարձել ու հանգիստ սպասում են իրենց ժամին, երբ հնարավոր կլինի դրանք առավելագույնս արդյունավետ օգտագործել միջազգային քաղաքական ասպարեզում։

Հավանաբար այսօր այդ արձանագրություններով հանդես գալով՝ Հայաստանը հնարավորություն է ստացել ամբողջ աշխարհին ցույց տալու՝ ով է իրականում հրաժարվել ստորագրությունից ու երկու երկրի միջև նորմալ հարաբերություններ հաստատելուց։ 

Թուրքական դիվանագիտությունը ուժեղ հարված ստացավ ամենաանհարմար պահին, երբ փորձում էր մուսուլմանական աշխարհի առաջնորդ դառնալ։

Здание Парламента Израиля, Гиват-Рам, Иерусалим, Израиль - Sputnik Արմենիա
Իսրայելը կարող է Թուրքիային պատասխանել Հայոց ցեղասպանությունը ճանաչելով. արաբագետ

Երկրի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում բացի նշված նախապայմաններից, ուրիշ ոչինչ չկարողացավ նշել։ Հասկանալու համար բավական է միայն ծանոթանալ Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մի հատվածին։

«Հայկական կողմի պնդումները չեն արտացոլում իրականությունը և ուղղված են ապակողմնորոշելու միջազգային հանրությանը: Թուրքիան ջանքեր է գործադրում տարբեր մակարդակներում Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ՝ 1991-ին Հայաստանի անկախության հռչակման պահից սկսած: Այդ արձանագրությունները նախկինի նման այժմ գտնվում են Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերութունների հարցերով հանձնաժողովի օրակարգում: Դրանք վավերացնելու համար կարևոր է Հարավային Կովկասում ապահովել բարենպաստ քաղաքական մթնոլորտ և խաղաղություն»:

Այստեղ արդեն չի օգնում նույնիսկ դիվանագիտական բառապաշարը, որին սիրում է դիմել Անկարան։ Ի՞նչ քաղաքական մթնոլորտի ու Հարավային Կովկասի խաղաղության մասին կարելի է խոսել, բացի ղարաբաղյան կարգավորումից։ Որքան էլ թուրք դիվանագետները խուսափեն «արցախյան ճգնաժամ» արտահայտությունից, ԱԳՆ-ն, միևնույն է, խոսում է Թուրքիայի՝ Հայաստանին ներկայացրած նախապայմանների մասին։

Լրահոս
0